Սփյուռքի նախարարության կայքը փակվելու է, նախկին ոճով համաժողովներ չեն լինելու. Նախարար... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Պաշտպանության նախարարին... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... Հայերը Սևծովյան շրջանում, Բութանիայում ու Թրակիայում․ համառոտ պատմություն...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Պաշտպանության նախարարին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  ՀՀ Պաշտպանության նախարարին
27 May 2018 , 12:21

 26 Մայիսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին:

 

Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքները բերեց տիար Դ. Տոնոյանին նշանակման առիթով՝ շնորհավորելով նաև մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ:

 

Տոների առիթով Հայոց Հայրապետն իր հայրական օրհնությունն ու շնորհավորանքները փոխանցեց Հայոց հաղթական բանակի քաջարի զինվորներին ու հրամանատարներին: Նորին Սրբությունն ընդգծեց, որ մայիսյան հերոսամարտերը յուրաքանչյուր հայորդու հպարտության և ներշնչանքի առիթն են հանդիսանում և դրանցով պետք է ոգեշնչվեն նաև մեր երկրի խաղաղությունն ու անվտանգությունն ապահովող զինվորները:

 

Այնուհետև երատագիտության խոսք ասաց տիար Դ. Տոնոյանը` Հայոց Հովվապետին տեղեկացնելով իր հետագա գործունեության մասին: Պաշտպանության նախարարն իր խոսքում մեծապես կարևորեց Հայ Եկեղեցու և ՀՀ ՊՆ միջև առկա սերտ համագործակցությունը:

 

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությանը, գնդերեցների նվիրյալ ու պատասխանատու ծառայությանը և զինվորների նկատմամբ ցուցաբերվող հոգևոր խնամատարությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահեցրեց, որ Հայոց Եկեղեցին և հայ հոգևորականը, ինչպես անցյալում, այնպես էլ այսօր, պիտի շարունակի լինել հայրենյաց պաշտպանների կողքին, տարբեր սոցիալական, կրթական ծրագրերով մշտապես սատարել Հայոց բանակին,  աջակից լինել պատերազմի բովով անցած ազատամարտիկին և վիրավոր զինվորին:

 

Վերջում Վեհափառ Հայրապետն աղոթեց, որպեսզի Տերն Իր ամենախնամ Ս. Աջի հովանու ներքո խաղաղ ու անվտանգ պահի Հայոց աշխարհն ու ժողովրդին: 

 

Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture