Գյումրիում արտադրվող ջինսը կարտահանվի նաև Եվրոպա. Կառավարությունն աջակցել է ընկերությանը... «Յուրաքանչյուրն անելիք ունի». Արամ Ա-ն և Գարեգին Բ-ն հյուրընկալվել են Արմեն Սարգսյանին... «Իրանի իրավիճակի հետ կապված հեշթեգները ստեղծվել են ԱՄՆ-ում, Անգլիայում եւ Սաուդյան Արաբիայում»... Հովհաննես Թումանյանի որբախնամ գործունեությունը...
«Յուրաքանչյուրն անելիք ունի». Արամ Ա-ն և Գարեգին Բ-ն հյուրընկալվել են Արմեն Սարգսյանին
«Յուրաքանչյուրն անելիք ունի». Արամ Ա-ն և Գարեգին Բ-ն հյուրընկալվել են Արմեն Սարգսյանին
23 February 2019 , 12:07

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հոգևոր պետերին՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Մեր եկեղեցին բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ ծրագրեր ունի, հսկայական անելիք, և այդ անելիքները շատ են թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, և թե՛ Արցախում»:

Նախագահը պատրաստակամություն է հայտնել քննարկել, թե ինչով կարող է որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, որպես հայ հավատացյալ, աջակցել ու օժանդակել Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու գործունեությանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում ասել է.«Պարոն նախագահ, ուրախ եմ, որ այսօր Արամ Ա Վեհափառի հետ այցելեցինք Ձեր օջախ: Արամ կաթողիկոսը եռօրյա այցով Հայաստանում է, և այս օրերին միասնաբար եկեղեցուն հուզող բազում հարցեր, խնդիրներ ու ծրագրեր քննարկեցինք:

Մենք հստակ, վճռական կերպով հաստատեցինք, որ պետք է շարունակենք պատմական առաքելությունը մեր եկեղեցու, մեր ժողովրդի կյանքում՝ զորավիգ լինելով մեր հայրենի պետությանը, նպաստելով, որ մեր երկիրը շարունակի ապահով, անվտանգ առաջընթացի մեջ իր բարօր կյանքը: Այս իմաստով, անշուշտ, աշխարհասփյուռ եկեղեցու մեր հանգամանքը պետք է կարողանանք օգտագործել՝ մեր ժողովրդին համախմբելու հայրենիքի շուրջը: Հայրենիքն այն հիմնական արժեքն է, որի համար մեր ժողովուրդը դարերի ընթացքում հանձն է առել գնալ նահատակության:

Հայոց պետությունը, հայոց պետականությունը մեր պատմության մեծագույն ձեռքբերումն են, և մենք այսօր պատասխանատվություն ունենք՝ այդ պետականությունն ամուր, անվտանգ պահելու և այդ պետականության համար մեր ժողովրդի բոլոր կարողություններն ու հնարավորությունները համադրելու, որպեսզի անվտանգ կարողանա մեր երկիրն առաջ գնալ, շենանալ, զորանալ և ապահովել մեր ժողովրդի բարօր կյանքը:



Բոլոր առիթներով մենք բարձրաձայնում ենք, որ մեր եկեղեցու հոգեփրկչական առաքելության հետ միասին նույնքան կարևորությամբ մեր եկեղեցին իրականացնում է հայապահպանության, ազգապահպանության և պետականաշինման առաքելությունը: Պետության ամրացումը, հզորացումը, բարգավաճումը, պայծառացումը մեր եկեղեցու գերագույն առաքելություններից է:

Աստված թող օրհնի Ձեզ, քաջառողջություն ենք մաղթում , արգասաբեր գործունեություն մեր երկրի ու ժողովրդի բարօրության և առաջընթացի համար»: 

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր խոսքում մասնավորապես ասել է.

«Ջերմ սիրով ողջունում եմ ևս մեկ անգամ՝ որպես Հայաստանի Հանրապետության արժանընտիր նախագահ: 

Մեզնից յուրաքանչյուրն անելիք ունի: Ասելիքները գալիս և գնում են, բայց անելիքները մնում են : Որպես եկեղեցի, որպես կառավարություն, խորհրդարան, նախագահ, վարչապետ մեզնից յուրաքանչյուրն իր պատասխանատվության շրջանակում անելիքներ ունի, և մենք կոչված ենք այդ անելիքները կատարելու բարձրագույն աստիճանի պատասխանատվությամբ, գիտակցությամբ, հանձնառությամբ:

 

Եկեղեցի-պետություն գործակցությունը մեր պատմությունից ժառանգված իրողություն է, չենք կարող այլապես մտածել՝ ոչ եկեղեցին, ոչ էլ պետությունը, որովհետև եկեղեցին կառույց չէ, վայր չէ, մեր ժողովուրդն է, առաքելությունն է: Մեր ժողովրդի ծառայությամբ լցված մեր հոգևոր հայրերը մեկ նպատակ ունեն՝  ժողովրդի կյանքը պայծառակերպել հոգևոր, բարոյական արժեքներով: Ազգը, հայրենիքը արժեքներով է հզորանում:

Ճիշտ է, այսօրվա աշխարհում, ինչպես Դուք հաճախ նշում եք Ձեր խոսքում, տեխնոլոգիան շատ կարևոր է, սակայն այդ տեխնոլոգիան մենք պետք է օգտագործենք մեր արժեքների հարստացման, կենսագործման համար: Հետևաբար, այս հանդիպումները բոլորիս համար առիթներ են ևս մեկ անգամ տեսնելու մեր ժողովրդի՝ հայրենիքի ներսում դիմագրաված դժվարությունները, մարտահրավերները և միասնաբար աշխատել ու տեսնել, թե ինչ կարող ենք անել մենք հայրենիքի հզորացման համար:
Հետևաբար, ես այս առիթով Ձեզ եմ ներկայացնում իմ ջերմ մաղթանքը. Աստված Ձեզ հաջողություն թող պարգևի Ձեր առաքելության մեջ: Հայրենիքին ծառայելն առաքելություն է, կոչում է, և մենք բոլորս միասնաբար լծված ենք զանազան շեշտադրումներով, մոտեցումներով նույն առաքելությանը, նույն նպատակասլաց աշխատանքին»:

 


Շնորհակալություն հայտնելով՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է. «Համաձայն եմ, որ հայրենիքին ծառայելն առաքելություն է: Ինչպիսին էլ լինեն այդ առաքելության գործիքները՝ քաղաքական, տնտեսական, գիտական կամ նոր տեխնոլոգիաների, եթե այդ բոլորի հետևում հավատ և բարոյականություն չկա, ապա այդ գործիքները դրական նպատակի փոխարեն բացասականին կծառայեն: Հետևաբար, ամեն ինչից վեր մնում են նվիրվածությունը, հավատն ու մարդու բարոյական արժեքները, իսկ հայ մարդու դեպքում՝ նաև մեր ազգային արժեքները: Այնպես որ, բոլոր գործիքներն՝ այո, բայց, իհարկե, առանցքը և արժեքը հավատքի, բարոյականության և հոգևոր ազգային արժեքների մեջ են»:


 




 



Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture