Հենրիխ Մխիթարյանն՝ «Արսենալի» խաղացող... Սփյուռքի նախարարն ընդունեց ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության նորանշանակ դեսպան Մայա Դաղերին... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... Ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենան կրկին գործի է դրվել. Էդուարդ Այվազյան...
«Ֆրանսիայում Արցախի օրերը» շարունակվում են Լե Պեն Միրաբո քաղաքում
«Ֆրանսիայում Արցախի օրերը» շարունակվում են Լե Պեն Միրաբո քաղաքում
11 January 2018 , 15:35

«Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում շարունակվում են միջոցառումներ կազմակերպվել Արցախի քաղաքների հետ բարեկամական կապեր հաստատած ֆրանսիական տասը քաղաքներում։ Այս օրերին փառատոնը հյուրընկալվել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն նահանգի Լե Պեն Միրաբո քաղաքում, որտեղ հունվարի 8-ին տեղի է ունեցել փառատոնի բացման հանդիսավոր արարողություն։ Միջոցառմանը ներկա են եղել Լե Պեն Միրաբոյի քաղաքապետ տիկին Մոնիկ Սլիսան, Ֆրանսիայի Սենատի անդամ, Լե Պեն Միրաբոյի նախկին քաղաքապետ Միշել Ամիելը, քաղաքային խորհրդի անդամներ, նահանգի պատգամավորներ, ինչպես նաև Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը և Ֆրանսիայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։

Փառատոնի ծրագրում ընդգրկված են, մասնավորապես, ֆրանսիացի հայտնի լուսանկարիչ Իվան Թրավերի «Արցախ. մի երկրի ոգին» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, գծանկարիչ Սիլվեն Սավոյայի «Ճամփորդություն դեպի Արցախ» գծանկարների շարքի, ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանի  «Մենք ենք, մեր սարերը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունները, ինչպես նաև իրավագետ Ժերար Գերգերյանի «Ազգերի ինքնորոշման իրավունքը և արցախյան հակամարտության իրավական կողմերը» թեմայով ազատ դասախոսությունը, որի ընթացքում հանդես կգա նաև Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

 

URL:          http://www.nkr.am/hy/news/2018-01-10/986/

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture