Կուտակումներ առաջնագծում. Արցախի ՊՆ-ն տեսանյութ է տարածել... Իրավիճակի լիցքաթափման ձևը դա բարի կամքն է. Նալբանդյան... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... Հայերը Սևծովյան շրջանում, Բութանիայում ու Թրակիայում․ համառոտ պատմություն...
Իրավիճակի լիցքաթափման ձևը դա բարի կամքն է. Նալբանդյան
Իրավիճակի լիցքաթափման ձևը դա բարի կամքն է. Նալբանդյան
23 April 2018 , 13:34

Իրավիճակի լիցքաթափման ձևը դա բարի կամքն է, երկխոսությունն է, այսօր օտարերկրյա և տեղական լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Երկխոսությունը կարող է հաջողություն ունենալ, եթե դա պատասխան է ստանում, երկկողմանի է։ Այս պարագայում դուք գիտեք, որ երկրի ղեկավարները՝ նախագահը, վարչապետը հոգևոր առաջնորդները, քաղաքական ուժերը նաև միջազգային գործընկերները բազմաթիվ կոչեր են արել երկխոսության, մինչ այսօր այդ երկխոսությունը մերժվել է դա երեկ պարզ դարձավ նաև վարչապետի և Փաշինյանի հանդիպումից», - ասաց Նալբանդյանը։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունը խաղաղ, առանց զենքի հավաքների ազատության իրավունքը ճանաչում է և հետամուտ է լինելու այդ իրավունքի հարգմանը։

Ասուլիսին Նալբանդյանն անդրադարձավ վերջին օրերում պետական գերատեսչությունների աշխատանքին՝ նշելով, որ վերջին իրադարձությունները խոչընդոտում են պետական հիմնարկների, հաստատությունների աշխատանքը նաև արտգործնախարարության աշխատանքը։

«Մի շարք միջոցառումներ ուղղակի հետաձգվել են, դժվար էր իրականացնել դրանք, եթե արտգործնախարարությունը ժամանակ առ ժամանակ շրջափակման մեջ էր ընկնում։ Բազմաթիվ բողոքներ ենք ունեցել հավատարմագրված դեսպանների կողմից, որ սահմանափակվել է նրանց տեղաշարժը։ Նույնը պատահել է մեր դիվանագիտական ներկայացուցիչների հետ արտերկրում», - ասաց Նալբանդյանը՝ շարունակելով. - «Քաղաքացիներն իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը, բայց ներխուժել դիվանագիտական ներկայացուցչություններ, խոչընդոտել աշխատանքը, դիվանագետներին տարբեր հայտարարություններով բավական անհարմար դրության մեջ դնել և դա դնել առցանց չեմ կարծում որ դա ժողովրդավարության դրսևորում է կամ հայրենասիրության դրսևորում է։


Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture