Ավանդական արժեքների քայքայումը երկիրը կտանի կործանման. Սևակ Արծրունի... Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց «Անդրանիկ» սկաուտական ճամբարի մասնակիցներին... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... Հայերը Սևծովյան շրջանում, Բութանիայում ու Թրակիայում․ համառոտ պատմություն...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց «Անդրանիկ» սկաուտական ճամբարի մասնակիցներին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց  «Անդրանիկ» սկաուտական ճամբարի մասնակիցներին
20 July 2018 , 22:18

 20 հուլիսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանու ներքո գործող «Անդրանիկ» սկաուտական ճամբարի 70 հայորդիների, որոնք Հայաստան են ժամանել Իրանից, Իրաքից, Սիրիայից, Լիբանանից և Վրաստանից:

 

Հայցելով Նորին Սրբության օրհնությունը՝ ճամբարի ղեկավար Ռայմոնդ Հարությունյանն անդրադարձավ ճամբարի հայրենանվեր գործունեությանն ու առաքելությանը, ներկայացրեց ճամբարը Հայաստանում կազմակերպելու նպատակը:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունը բերելով ճամբարի մասնակիցներին, այս առիթով իր գնահատանքը հայտնեց ՀԲԸՄ-ին նման ազգօգուտ նախաձեռնություն կյանքի կոչելու համար:

 

Վեհափառ Հայրապետը կարևորեց սկաուտական ճամբարային հավաքի անցկացումը Հայաստանում, որով տարբեր երկրներից ժամանած պատանի հայորդիներին լավագույն հնարավորությունն է ընձեռնվում միմյանց ճանաչելու և հայրենիքի սրբություններին հաղորդակցվելու: 

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ այս մեկտեղումը հայրենիքում առավել կզորացնի նրանց հոգիներում հայրենասիրության զգացումը և նախանձախնդրության ոգին, ինչպես նաև կամրապնդի հզոր ու լուսավոր Հայաստան կերտելու նրանց գիտակցությունը:

 

Նորին Սրբությունը հորդորեց պատանի սկաուտներին խանդավառված ու ոգեշնչված բիբլիական Արարատով և հայրենյաց սրբություներով իրենց վերադարձին նորանոր գիտելիքներ ամբարել և դրանք ի սպաս դնել համայնքային կյանքի զորացմանն ու հայրենաշինության սրբազան գործին:

 

Գարեգին Երկրորդ Հայրապետն իր մասնավոր գնահատանքը փոխանցեց սկաուտների ծնողներին ու մանկավարժներին՝ հայրենասիրական ոգու և հայեցի դաստիարակության գործում ունեցած անուրանալի դերակատարության համար:

 

Նորին Սրբությունը պատասխանեց նաև սկաուտների հարցերին, որոնք վերաբերում էին Աստվածաշնչին, Հայոց Եկեղեցու պատմությանն ու դավանաբանությանը:

 

Հանդիպման ընթացքում «Անդրանիկ» սկաուտական ճամբարի մասնակիցները ուրախություն պարգևեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կատարելով «Էրեբունի-Երևան» և «Գետաշեն» երգերը:

 

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture