Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական է տվել՝ Լիբանանի վիճակը համարելով շատ վտանգավոր... Նոյեմբերի 24-ից 26-ը Երեւանում գրքի տոն է լինելու... Թուրքիայում սպանվել են սիրիացի կին գործիչն ու նրա դուստրը... Գրաբարի պատգամաբերը...
Կանադահայերը 530 հազար ԱՄՆ դոլար կնվիրաբերեն Հիմնադրամին
Կանադահայերը 530 հազար ԱՄՆ դոլար կնվիրաբերեն Հիմնադրամին
14 November 2017 , 09:53

Տորոնտո, Կանադա, նոյմեբերի 12: 530 հազար ԱՄՆ դոլար գումար է հավաքագրվել կանադահայ համայնքի կողմից։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կանադայի տեղական մարմնի կողմից կազմակերպված հանդիսավոր ճաշկերույթի ընթացքում նոյեմբերի 12-ին Տորոնտո քաղաքում ավելի քան 400 կանադահայեր մասնակցել են նվիրատվությանը։ Ճաշկերույթի ընթացքում տեղի է ունեցել նաև աճուրդ։ Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շապիկը աճուրդին վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով։

Միջոցառումը նվիրված էր Կանադայի 150 եւ Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի 25-ամյակին։

Խոսքով հանդես եկավ նաեւ Կանադայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Մարտիրոսյանը, ով կարեւորեց Հիմնադրամի դերն անկախ Հայաստանի եւ Արցախի զարգացման գործում։

Տորոտոյի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը մանրամասնորեն ներկայացրեց իրականացված վերջին 12 ծրագրերը, նշելով, որ այս 25 տարիների ընթացքում ընդհանուրը 72 ծրագիր է կյանքի կոչվել տորոնտոհայերի հանգանակություններով։ Վերջին ձեռնարկներն են՝ դպրոցի կառուցում Ուխտասար համայնքում, շտապ օգնության մեքենայի նվիրաբերում եւ ջրամատակարարման ապահովում Դադիվանք համայնքին, չորս բնակելի տան կառուցում Ճարտարում, Ուխտաձորում, Կուսապատում, Լուսաձորում, սանհանգույցների կառուցում Շուշիի, Ամարասի եւ Դադիվանքի վանական համալիրներին կից, Կյանքի կենտրոնի կառուցում Խնձորիստան համայնքում եւ բացօթյա մարզահրապարակի կառուցում Նալբանդյան համայնքի դպրոցի համար, որը վերանորոգվել եւ մասնակիորեն վերակառուցվել է տորոնտոհայ բարերարներ Պերճուհի եւ Արմեն Նալպանտեանների հովանավորությամբ 2016 թվականին։ Ներկայացվեցին նաեւ ընթացիկ ձեռնարկներն ու 2018 թվականի <<Ջուրը կյանք է>> խորագրով ծրագիրը՝ ոռոգման ջրի ապահովումը գյուղական համայնքներին։ Կարեւորագույն այս ծրագիրը ներառում է խորքային հորերի հորատում, էլեկտրական պոմպակայանի եւ ջրատարների կառուցում, որոնց միջոցով հնարավոր կլինի ոռոգման ջուրը հասցնել բազմազավակ ընտանիքների տնամերձ հողակտորներ՝ մշակելի դարձնելով դրանք։

 «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ Հիմնադրամի տեղական մարմինները տարբեր երկրներում կազմակերպում են նմանօրինակ միջոցառումներ՝ գումար հավաքագրելու համար։ Կանադահայերի հավաքագրած 530 հազար ԱՄՆ դոլարը նվիրաբերվելու է նոյեմբերի 23-ին կայանալիք Հեռուստամարաթոնին։ «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող Մարաթոնի թեման Արցախի ոռոգման համակարգի կառուցումն է և արևային էներգետիկ կայանների տեղադրումը։

 

 

Մարաթոնի գլխավոր հովանավոր՝ Ինեկոբանկ

Հեռարձակման հովանավոր՝ Յունիբանկ

§Հայաստան¦ համահայկական հիմնադրամ  

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture