image
Հրատապ լուրեր:

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ստեփանակերտում ընթացող միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ստեփանակերտում ընթացող միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների

Սեպտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Արցախ ժամանած մի խումբ գիտնականների և փորձագետների։

Կարեն Միրզոյանը ողջունել է նրանց այցը Արցախ և կարևորել արցախյան հիմնախնդրին և, մասնավորապես, Արցախի միջազգային ճանաչմանը նվիրված գիտական քննարկումների անցկացումը։

Արտաքին գործերի նախարարն անդրադարձ է կատարել Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի մի շարք հարցերի, մասնավորապես, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հեռանկարներին։ Այս համատեքստում, Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ Արցախի միջազգային ճանաչումն այլևս անշրջելի գործընթաց է և համոզմունք հայտնել, որ այն ոչ միայն կնպաստի Արցախում պետականության զարգացմանն ու ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդմանը, այլև լուրջ խթան կհանդիսանա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համար։

Հանդիպմանը մասնակցել է նաև «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման» հիմնադիր Ավետիք Հարությունյանը: