Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Բեռլին... Մահացել է բարեգործ Լեւոն Հայրապետյանը... Թուրքիայում սպանվել են սիրիացի կին գործիչն ու նրա դուստրը... Կոմիտասի մերժված հիմներգը...
Մահացել է բարեգործ Լեւոն Հայրապետյանը
Մահացել է բարեգործ Լեւոն Հայրապետյանը
18 October 2017 , 11:44

Այսօր առավոտյան 68 տարեկանում բանտում մահացել է հայազգի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանը:  Այդ մասին «Արեւելքը» տեղեկացավ Լեւոն Հայրապետյանի մտերիմ ընկերոջից՝ Մացակ Փոլադյանից: Բարերարի մահվան մասին տեղեկացրել է նաեւ ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ նրան համարելով «հայ ազգի մեծ զավակ»: 

Լեւոն Հայրապետյանն ավարտել է ՄՊՀ-ի Փիլիսոփայության ֆակուլտետը։ Որպես լրագրող աշխատել է «Կոմսոմոլսկայա պրավդա», «Սոբեսեդնիկ» թերթերում, «Օգոնյոկ» ամսագրում։  «Սովրեմեննիկ» հրատարակչական տան հիմնադիրն է։ Զբաղվում էր նավթի վաճառքի հետ կապված բիզնեսով։

Նա համարվում է Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության ամենախոշոր ներդրողը։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչկավոր Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար ), որը Ղարաբաղի ամենաբարեկարգված սրբավայրերից մեկն է համարվում։ Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։ Կառուցվել է փայտամշակման գործարան, չինական խոհանոցով բարձրակարգ հյուրանոց, հանգստյան գոտիներ, դպրոց։ Լևոն Հայրապետյանը իր վրա է վերցրել նաև «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու այն հատվածի շինարարության ծախսերը, որն անցնում է Գանձասարի վանական համալիրի շրջակայքով։

2007 թվականին Լևոն Հայրապետյանը ֆինանսավորեց 2,5 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի կառուցումը Մարտակերտի շրջանում գտնվող Խաչեն գետի վրա։ Միայն 26 մ բարձրությամբ ամբարտակի կառուցումը արժեցավ 7 միլիոն դոլար։ Ապագա ջրամբարի շուրջ որոշված էր տուրիստական ենթակառուցվածքի և հանգստյան գոտիների կառուցումը։ «Մենք կկարողանանք լուծել մի քանի խնդիր միանգամից. ձեռք բերել քաղցրահամ ջրի ահռելի պաշարներ, արտադրել էլեկտրաէներգիա, աշխատանքով ապահովել մոտակա բոլոր գյուղերի բնակիչներին և աջակցել զբոսաշրջության զարգացմանը»,- մեկնաբանել է Լևոն Հայրապետյանը։ 

Նա բազմաթիվ այլ բարեգործությունների հեղինակ է: Հայազգի բարերարի վերջին ցանկությունն է եղել, որ իրեն հուղարկավորեն ծնողների կողքին: 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture