image
Հրատապ լուրեր:

Այսօր տեղի կունենա «Նոր Կիլիկիա» գյուղի բացումը. առաջին տները տրվելու են զոհվածների ընտանիքներին

Այսօր տեղի կունենա «Նոր Կիլիկիա» գյուղի բացումը. առաջին տները տրվելու են զոհվածների ընտանիքներին

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության նախաձեռնությամբ՝ Արցախում «Նոր Կիլիկիա» անունով գյուղ հիմնվեց՝ իր նորակառույց բնակարաններով, անհրաժեշտ կառույցներով ու հարմարություններով։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի եւ Արցախի կառավարության հատուկ կարգադրությամբ՝ «Նոր Կիլիկիա»-ի տները առաջնահերթ կարգով պետք է հատկացվեն Արցախում զոհված զինծառայողների ընտանիքներին։

Նշենք, որ «Նոր Կիլիկիա» գյուղի բնակարանների կառուցման երկրորդ փուլը ավարտվել է, եւ պաշտոնական բացումը տեղի է ունենալու մայիսի 8-ին։ Պաշտոնական բացումին կմասնակցի նաեւ Ազգային Կեդրոնական Վարչության Կրոնական ու Քաղաքական ժողովները ներկայացնող պատվիրակությունը։