image
Հրատապ լուրեր:

Հայաստանը «Միսս աշխարհ» եւ «Միսս տիեզերք» մրցույթին ներկայացնելու համար ընտրվելու են հայուհիներ ամբողջ աշխարհից

Հայաստանը  «Միսս աշխարհ» եւ «Միսս տիեզերք» մրցույթին ներկայացնելու համար ընտրվելու են հայուհիներ ամբողջ աշխարհից

Սփյուռքի նախարարությունից տեղեկանում ենք, որ  նախարար Հրանուշ Հակոբյանի եւ «Միսս  Հայաստան» հիմնադրամի նախագահ, «Միսս  Հայաստան–1998», «Միսս ԱՊՀ–1999», «Միսիս գլոբ–2009» մրցույթներում հաղթող ճանաչված Գոհար Հարությունյանի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝  «Գեղեցկության և նրբագեղության» համահայկական մրցույթ կազմակերպել եւ աշխարհի բոլոր երկրներում փնտրել ու գտնել հայ գեղեցկուհիներ, ովքեր Հայաստանը կներկայացնեն «Միսս աշխարհ», «Միսս տիեզերք» մրցույթներում: Նախաձեռնությունը «Միսս Հայաստան» հիմնադրամի նախագահինն է, որ ողջունել է Հրանուշ Հակոբյանը: 

Մրցույթի ամփոփիչ փուլը տեղի կունենա սեպտեմբերին, կընտրվեն 25-30 գեղեցկուհի հայուհիներ՝ աշխարհի տարբեր երկրներից և Հայաստանի մարզերից ստացած հայտերի հիման վրա: Մրցույթի մասին հայտարարությունը և հայտերը շուտով կտեղադրվեն «Միսս Հայաստան» հիմնադրամի պաշտոնական կայքում և կուղարկվեն նաև սփյուռքի բոլոր լրատվամիջոցներին, համահայկական կառույցներին ու համայնքներին: