image
Հրատապ լուրեր:

Նուիրեալներ.Սուրէն Սահինեանը պատերազմի մեկնած էր մահապարտներու ջոկատով (Տեսանիւթ)

Նուիրեալներ.Սուրէն Սահինեանը պատերազմի մեկնած էր մահապարտներու ջոկատով (Տեսանիւթ)

«Մենք Դիլիջանում էինք, երբ պատերազմը սկսուեց։ Ինքն իր տեղը չէր գտնում։ Գնալիս միայն մի բան ասացի՝ մեզ չես խղճում, գոնէ երեխաներիդ խղճայ։ Ասաց՝ ես իմ երեխաներին խղճում եմ դրա համար եմ գնում, որ իմ Ռաֆս ու եղբօրս տղան պատերազմ չտեսնեն»,-  պատմած է Սարգիս Սահինեանի մայրը՝ Ժաննա Սահինեան։

Սարգիսը պատերազմի մեկնած էր մահապարտներու ջոկատով։ Ընտանիքին զանգած է երեք անգամ, վերջին անգամ 10 հոկտեմբերին՝ մահանալէն երեք օր առաջ։

«Վերջին անգամ զանգեց ու ասաց՝ պէտք է պինդ լինես, ամէն ինչի պատրաստ լինես ու երեխաներին ինչպէս պահել ենք, այդպէս էլ պահես։ Մեզ ասաց, որ իրեն կանչել են որպէս պահեստազօրային եւ միայն գնալու օրն առաւօտեան ասաց, որ կամաւոր է մեկնում»,- ըսած է Սարգիս Սահինեանի կինը՝ Լիլիթ Սահինեան։

Սարգիսը խաղաղապահ առաքելութիւն իրականացուցած էր Քոսովոյի եւ Աֆղանստանի մէջ, մասնակցած է Ապրիլեան պատերազին։ Ապրիլեան պատերազմի ընթացքին վիրաւորում ստացած էր եւ թողած էր զինուորականի աշխատանքը։

«Երբ Սարգիսը պէտք է անցնէր պարտադիր զինուորական ծառայութեան, մեզ զինկոմիսարիատից ասացին, որ առողջական խնդիրներ ունի, բայց ինքը պնդեց, որ անպայման գնալու է ծառայելու։ Ծառայութիւնից յետոյ գնացինք Մոսկուա, բայց չյարմարուեց օտարութեանը եւ վերադարձաւ։ 7 ամիս Քոսովոյում, 9 ամիս Աֆղանստանում անցկացրեց խաղաղապահական առաքելութիւն, յետոյ մասնակցեց Ապրիլեան պատերազմին։ Ապրիլեանի ընթացքում ոտքի վիրաւորում ստացաւ եւ մի քանի ամիս էլ ծառայելուց յետոյ թողեց զինուորականի աշխատանքը»,- նշած է Սարգսի մայրը։

Զինուորականի կեանքը ձգելէ ետք Սարգիսը աշխատանքի անցած էր զբօսաշրջութեան ոլորտի մէջ:

«Սարգիսը թուրիստական (զբօսաշրջութիւն) գործակալութիւնում էր աշխատում։ Ամբողջ Հայաստանում եղաւ ու աւելի շատ կապուեց Հայաստանի հետ։ Ամէն անկիւն ու թուփ գիտէր»,- ըսած է Ժաննա Սահինեան։

Սարգիսի ամենամեծ երազանքը սեփական տուն ունենալն էր, քանի որ իր ընտանիքը կ'ապրէր վարձակալած բնակարանի մէջ։ Ան գնած էր կիսակառոյց տուն, որ պէտք է նորոգէր այս գարնան։

«3D ծրագրով արդէն պատկերացրել էր, թէ ինչպիսին պէտք է լինի այդ տունը, տեթալ առ տեթալ (մանրամասն), գունային համադրութիւններով պատրաստել էր»,- պատմած է Սարգիսի կինը։

Սարգիսն ու Լիլիթը ունին երկու դուստր եւ մէկ որդի։ 



 

Նիւթը՝ NEWS.am-էն