Հիսուսի Հարությունը և հայրենիքի վերականգնումը... Որեւէ երաշխիք տալ, որ մեր սահմանները բավարար չափով պաշտպանված են, չենք կարող. Ռոբերտ Քոչարյան... Բեյրութի նավահանգստի պայթյունի հետեւանքով զոհվածներից 43-ը սիրիացիներ են... Հիսուսի Հարությունը և հայրենիքի վերականգնումը...
Ննջիր խաղաղության մեջ, Աղբարիկ
Ննջիր խաղաղության մեջ, Աղբարիկ
19 January 2021 , 10:35

«Եթե Հայաստանը մայր աղբյուրն է, ապա մենք՝ Հայաստանից դուրս գտնվող բոլոր հայերս, նրանից պոկված կաթիլի պես ենք։ Թե մայր ակունքի հետ մեր կապը չհաստատվի, ի վերջո դատապարտված ենք չորանալու»։

                                                                                                               Հրանտ Դինք

 
   

 

2007 թվականի հունվարի 19-ին, Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից սպանվեց Թուրքիայում հայազգի լրագրող Հրանտ Դինքը։ Ամեն տարի այդ օրը Հայաստանում, Թուրքիայում և աշխարհի  տարբեր երկրներում տեղի են ունենում Դինքի հիշատակի ոգեկոչման  արարողություններ, քայլերթեր և տարատեսակ միջոցառումներ։ Դինքի սպանությունից 14 տարի է անցել, սակայն սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է մինչ օրս և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը։

Նրա սպանությունից հետո Ստամբուլում բազմահազարանոց ցույցեր եղան, իսկ վերջինս դարձավ ազատության խորհրդանիշ իր իրավունքների պաշտպանության համար ոտքի կանգնած յուրաքանչյուր մարդու համար։ Եվ մի՞թե ճիշտ չէր ձևակերպել․ «Ճշմարիտ եմ, աշխատասեր եմ, բայց թուրք չեմ, Թուրքիայի հայ եմ»։

2006թ. հոկտեմբերին Ալին Օզինյանը հարցազրույց էր անցկացրել Հրանտ Դինքի հետ, որը վերջին հարցազրույցն էր։


Օզինյանի՝ ինչպե՞ս, ինչու՞ եւ ու՞մ մտահաղացմամբ հիմնադրվեց «Ակօս»-ը հարցին Հրանտ Դինքը պատասխանել էր


-Քանի որ «Ակօսը» որոշվեց հրատարակել Թուրքիայի հայկական համայնքի կարիքներից ելնելով, ուստի նրա հիմնադրումը դժվարին խնդիր հանդիսացավ: Բայց «Ակօսը», հակառակ մի շարք բացասական արձագանքներին, լույս տեսավ: Մինչ այդ մի շարք խնդիրներ ու կարիքներ էին առաջ եկել. համայնքում միայն հայերենով հրատարակումն արդեն բավարար չէր, քանի որ մարդկանց մեծ մասն Անատոլիայից էին եկել, իսկ նրանք թրքախոս էին: Տեղեկատվության լուրջ պակաս կար համայնքում, որովհետեւ մարդիկ հայատառ մամուլին չէին հետեւում: Եվ հետո ներփակված ապրող հասարակությունն ինքնին բերում էր դժվարություններ` նրան հարկավոր էր բացել: Անհրաժեշտ էր պայքարել: Թուրքական հասարակությունը հայկական համայնքն այլ կերպ էր ընկալում. «հայ» բառը մի ժամանակ հայհոյանք էր համարվում, այն Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ էին կապում, գտնում էին, որ նա առնչություններ ունի ԱՍԱԼԱ-ի հետ: Թուրքիայում Ղարաբաղի հարցը քննարկելիս համայնքի ներսում մեծ անհանգստություն եւ տագնապ էր տիրում:


Տան մեջ փակված որդի նման էինք ապրում. հեռուստատեսությամբ լսում էինք մեր մասին ասվածները եւ ոչ մի բան չէինք կարողանում անել: Ընդվզում էինք, բղավում, ասում էինք, թե սուտ են այս բոլորը, բայց այդ մասին բարձրաձայն չէինք խոսում: Անհրաժեշտ էր ճեղքել պատնեշը, դրա կարիքը կար:


Այդ ժամանակվա պատրիարք Գազանչյանը մի օր մեզ իր մոտ կանչեց եւ ասաց, որ «Սաբահ» թերթում տպագրվել է մի հայ կրոնականի եւ Աբդուլլահ Օջալանի լուսանկար, իսկ լուսանկարի տակ գրված է եղել. «Ահա հայի եւ ՔԲԿ(PKK) համագործակցության վկայություն»: Վեհափառն այն ժամանակ ինձ ասաց` սուտ է, որ այդ կրոնավորը հայ է, եւ ինձ ու այդ պահին այդտեղ գտնվող մի քանի ընկերներին հարցրեց, թե ինչ ենք կարծում այդ մասին: Ես իմ տեսակետները հայտնեցի, ասացի, որ այլեւս չլռենք եւ մամլո ասուլիս հրավիրենք: Համարձակ արարք էր, ամբողջ տեղական եւ արտասահմանյան մամուլն էր հավաքվել ու շատ հաջող անցավ: Տպավորությունն աննկարագրելի էր: Այդ հավաքույթից հետո ես կարծիք հայտնեցի, որ ամեն առիթի ասուլիս կազմակերպելն անիմաստ է, պետք է ավելի հստակ քայլերի դիմել: Դրա փոխարեն այս թերթը հիմնելու գաղափարն առաջ քաշեցի:

Ես եւ իմ մի քանի ընկերներն էինք զբաղվում այդ գործով: Ավելի ուշ ընկերներս հեռացան, եւ գործն ինձ մնաց: Մի կողմից էլ ուզում էինք, որ սա երիտասարդների համար «ինտելեկտուալ խոհանոց» լինի ու կարողանանք երիտասարդներից սոցիոլոգներ, գաղափարապես զարգացած մարդիկ պատրաստել:

Այսօր Դինքը մեզ հետ չէ, սակայն անգնահատելի է այն գաղափարական մեծ ավանդն ու պայքարը, որի հիմքերը ստեղծեց և արդարության պայքարի ճանապարհ հարթեց Թուրքիայում ապրող հայերի համար։

Ամեն տարի հունվարի 19-ին Պոլսում Դինքի բազմահազարանոց ջատագովներից կազմված թափորին են միանում նաև թուրք և քուրդ մտավորականները․բոլորն էլ փողոց են դուրս գալիս մեկ ընդհանուր կարգախոսով՝ «Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ Դինք ենք»։

Տեղեկացնենք, որ այս տարի Հրանտ Դինքի հիշատակի միջոցառումը համավարակի սահմանափակումների հետևանքով պետք է տեղի ունենա առցանց ձևաչափով։ «Հրանտի Ընկերներ» հարթակը հայտարարություն է տարածել այն մասին, որ  հիշատակման միջոցառումը տեղի կունենա հունվարի 19-ին՝ երեքշաբթի ժամը 14․45-ին, www. hranticinadaleticin. org հասցեով։ Հրանտի սպանված վայրում կհավաքվեն միայն նրա ընտանիքի անդամները, որոնց հարգանքի տուրքը դարձյալ կհեռարձակվի համացանցով։

 

Լիլիթ Պողոսեան

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture