Ննջիր խաղաղության մեջ, Աղբարիկ... Հայրապետական սրբատառ կոնդակով հիմնվեց Մասսյացոտնի թեմը... Բեյրութի նավահանգստի պայթյունի հետեւանքով զոհվածներից 43-ը սիրիացիներ են... Հրանդ Տինք 14 տարի անցաւ. Ծովինար Լոքմակէօզեան...
Կոչ զգաստութեան, արիութեան եւ միասնականութեան.ՀԲԸՄ
Կոչ զգաստութեան, արիութեան եւ միասնականութեան.ՀԲԸՄ
11 November 2020 , 14:42

Անցնող քառասունչորս օրերը մեր ազգի համար հոգեկան ծանր ապրումների ժամանակաշրջան դարձան` լի մտահոգությունների, ցասման, հուսահատության և տխրության խառը զգացմունքներով։ Այսօր կողմնորոշվելու և մեր հետագա անելիքները նախանշելու այս հանգրվանը կարող է վախազդու թվալ, սակայն նման պահերին է, որ հայը դրսևորում է իր նկարագրի ամրությունն ու կամքի տոկունությունը:

 

Մենք մահը հաղթող ժողովուրդ ենք։ Մեր գոյության հազարամյակների ընթացքում սովորել ենք գոյատևել ու մեր հոգեկան հզորությամբ դիմակայել ամեն տեսակի խոչընդոտներին և մեզ ընկճել ցանկացող ուժերին: Քաղաքակրթության մեջ մեր թողած ժառանգությունը նշանավորվում է բազմաթիվ ու հարատև ձեռքբերումներով։

Այսպիսի պահերին, երբ մեզ կոտրված ենք զգում, պետք է հետ նայենք մեր պատմությանը և քաջալերվենք մեր գոյության, տոկունության և կենսունակության ամենապայծառ օրինակներով։

Քառասունչորս օր շարունակ, հայությունը մոլորակի բոլոր անկյուններում միաձուլեց իր ներուժն ու կամքը և լսելի դարձրեց իր ձայնը։ Անծանոթները միասնական պայքարի զորակիցներ և գործակիցներ դարձան։ Մեր հայրենիքի դեմ թշնամու նենգ հարձակումը համախմբեց մեզ՝ ձերբազատելով մեր համայնքները պառակտող տարաձայնություններից: Այս իրողությունն է, որ պիտի մղի մեզ կերտելու մեր պատմության նոր էջը: Այս նոր հանգրվանին մենք պիտի շարունակենք գործել միասնաբար՝ հաղթահարելով բոլոր խոչընդոտները: Մեզնից յուրաքանչյուրն իր նպաստը պիտի բերի մեր և մեր ժողովրդի վերքերի բուժմանն ու մեր երկրի վերակառուցմանը։

 

Մենք պետք է խաղաղությամբ տոգորենք մեր սրտերն ու համախմբվենք ազգաշինության և պետականաշինության ոգով։ Սա  է մեր պարտքը այն բոլոր հերոսների հանդեպ, որոնք իրենց կյանքերը զոհաբերեցին, կամ որոնք վիրավոր և դեռեւս ապաքինվում են և կամ նրանց, ում սրտերը դեռեւս կսկիծում են։

Հայաստանն այսօր ունի բոլորիս կարիքը։ Արցախն է կանչում մեզ։ Ավելի քան երբևէ մենք պետք է մեկտեղենք մեր ուժերը։

Կոչ ենք անում մեր ազգի բոլոր նվիրյալներին՝ Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող ու գործող անհատներին, մարդասիրական, ընկերային և քաղաքական կազմակերպություններին ու կուսակցություններին՝ միավորվել և ոտքի կանգնել, քանի որ առաջիկա օրերին մեզ կրկին մարտահրավերներ են սպասվում։

ՀԲԸՄ-ն այստեղ է և պատրաստ է ծառայել։ Պատրաստ է գործակցել և վերակառուցել։ Պատրաստ է աջակցել պետականության հիմքերի ամրապնդմանը։ Պատրաստ է աջակցել մեր ժողովրդին, մեր հաստատություններին, մեր կառավարությանն ու մեր եկեղեցուն և առաջնորդել, ըստ անհրաժեշտության, ապագային միտված մեր միասնական ճանապարհին։

Միությունը զորություն է:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture