image

Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը. Արցախի նախագահ

Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Շուշիի` մեր ուժերի վերահսկողությունից դուրս լինելու մասին  իր խորհրդականի  հայտնած լուրից հետո  կոչ է հրապարակել. 


Սիրելի ՛ հայրենակիցներ
Պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են:
Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ:

Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը, մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում է ժողովրդի ամուր կամքը:
Հայ ժողովուրդը դեռևս կարող է դրսևորել այդ կամքն ու վճռականությունը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամուր կանգնի իր դիրքերում, և դրական արդյունքը երաշխավորված կլինի:

Ես հավատում եմ: