image

Մեր գործն արդար է, հաղթանակը՝ մերը. Հարութ Ներսեսյան

Մեր գործն արդար է, հաղթանակը՝ մերը. Հարութ Ներսեսյան

Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր առավոտյան տեղեկացանք Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական բանակի սանձազերծած պատերազմի մասին: Այս լուրը ցավ և  զայրույթ առաջացրեց բոլորիս մոտ:

 

Ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը  կորցրել է իրականության զգացումը, դաս չի առնում անցյալի պարտություններից, չի հասկանում, որ մենք պաշտպանում ենք մեր Հայրենիքը, իսկ ինքը ինչպես գող՝ գալիս է գողանալու մերը, ետ է ուզում այն, ինչն իրեն երբեք չի պատկանել և չի էլ պատկանի երբևէ:

 

Հայ Ավետարանչական Ընկերակցությունը, ինչպես անցյալում, այսօր էլ սատարում է հայկական երկու հանրապետությունների քաղաքական և ռազմական ղեկավարության բոլոր նախաձեռնություններին թշնամու դեմ հաղթանակի հասնելու համար:

 

Մենք պատրաստակամ ենք մեր ուժերի ներածին չափով սատարելու մեր զինվորականներին՝ հանուն հաղթանակի ապահովման:

 

Աղոթում ենք Բարձրյալ Աստծուն մեր զինվորականների և խաղաղ բնակչության կյանքի պահպանման համար… Աստծո զորությամբ, մեր բանակի արծվասիրտ զինվորականների և քաղաքական վերնախավի իմաստուն  ղեկավարության շնորհիվ հաղթանակը մերն է լինելու:

 

Մեր գործն արդար է, հաղթանակը՝ մերը:

 

Հարութ Ներսեսսյան

ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ