Չտրվել Թուրքիայի նենգամիտ քաղաքականությանը.ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը... Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Գարեգին Բ–ն ուղերձ է հղել Սումգայիթի զոհերի հիշատակին... Բեյրութի նավահանգստի պայթյունի հետեւանքով զոհվածներից 43-ը սիրիացիներ են... Հայ որբեր եւ գաղթականներ խնամած նորվեգուհին 150 տարեկան է...
Ադրբեջանի հետ կարելի է խոսել միայն ուժի լեզվով. Տարոն Հովհաննիսյան
Ադրբեջանի հետ կարելի է խոսել միայն ուժի լեզվով. Տարոն Հովհաննիսյան
16 July 2020 , 17:35

Փորձագետ Տարոն Հովհաննիսյանը Տավուշից պատասխանեց «Արեւելքի» հարցերին: Հարցազրույցի ժամանակ փորձագետը խոսում էր այդ պահին տիրող հանգիստ վիճակի մասին, սակայն հարցազրույցից հետո Ադրբեջանը, ինչպես տեղեկացրեց ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը, նորից խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառեց հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ նաև բնակավայրերի ուղղությամբ։  Չինարիում ադրբեջանական  Անօդաչու թռչող սարքի հարվածից բնակիչ է վիրավորվել: 


-Այս պահին սահմանային գոտում տիրող հարաբերական հանգիստ վիճակն ինչպե՞ս եք մեկնաբանում:

 

-Շուրջ 24 ժամ հարաբերական անդորրը պահպանվել է, ինչին Տավուշի մարզի սահմանամերձ հատվածում գտնվելիս ականատես եմ եղել նաև ինքս։ Այս իրավիճակը հաջորդել է բավականին ակտիվ փուլի, երբ Ադրբեջանը կրեց բավականին ծանր կորուստներ։ Կարծում եմ առաջին հերթին ադրբեջանական կողմը, հասկանալով որ այս պահին իր ցանկացած քայլ բերում է ավելի մեծ կորուստների, որոշեց ժամանակավորապես դադարեցնել սադրանքները։ Դժվար է պնդել թե սա որքա՞ն կշարունակվի։ Սակայն վստահաբար կարող ենք ասել, որ հետագայում Ադրբեջանը ևս կփորձի սահմանի տարբեր հատվածներում ռազմական սադրանքներ իրականացնել՝ ջանալով վերականգնել իր խարխլված հեղինակությունը։ Սակայն ՀՀ բանակի գործողությունները ցույց տվեցին, որ հայկական զինուժը այսօր պատրաստ է ոչ միայն դիմագրավելու, այլ նաև շատ լուրջ վնաս պատճառելու ագրեսիան նախաձեռնող կողմի բանակին։

 

-Ի՞նչ տեղեկություններ կարող եք հաղորդել  հայկական կողմի  ձեռք բերած դիրքի մասին, այն ինչ-որ բան փոխելո՞ւ է Տավուշի սահմանային այդ հատվածի առումով:

-Առայժմ չէի ցանկանա մեկնաբանել այս հարցը՝ հաշվի առնելով, որ դեռևս վերջնական հրադադարի պայմանավորվածություն չկա, և ակտիվ գործողություներ դեռևս կարող են լինել։ Թերևս որոշ ժամանակ անց հնարավոր կլինի ամփոփել արդյունքները։ Սակայն դիտարկումները հստակ ցույց են տալիս, որ հայկական բանակը բոլոր առումներով առավելություն ունի։

 

-Ի՞նչ մեկնաբանություն կանեք Ադրբեջանի ներքին  զարգացումների մասին. ցույցերից բացի, ըստ երևույթին, այնտեղ կա նաև ներքաղաքական օրակարգ:   

Այս ձախողումը Ադրբեջանում լուրջ շոկային իրավիճակ է առաջացրել։ Բնակչության շրջանում նաև նկատվում է ակնհայտ բողոքի ալիք՝ իշխանությունների դեմ։ Փորձելով խուսափել իր համար վատ զարգացումներից՝ Ադրբեջանի նախագահը ողջ մեղքը բարդեց արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վրա։ Մյուս կողմից կեղծ տեղեկատվության միջոցով այդ երկրի իշխանությունները փորձում են իրականության հետ աղերս չունեցող պատկեր ձևավորել։ Առայժմ սա ստացվում է, սակայն ցանկացած պահի իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ, եթե Ադրբեջանը նմանատիպ ևս մեկ կորուստ ունենա։ Ինչ վերաբերում է ցույցերին, ապա դրանք, կարելի է ասել, առնվազն խրախուսվել էին իշխանությունների կողմից, սակայն չընթացան իրենց ցանկացած սցենարով։ Ըստ այդմ Ադրբեջանի նախագահը հուլիսի 15-ին հայտարարեց, թե ցուցարարների մեջ կային սադրիչներ, կեղծ հայրենասերներ, փողոցային հերոսներ և այլն։ Կարևոր է նաև, որ փորձելով պահպանել իր դեմքը՝ վերջինս նշեց, թե չնայած այդքան խոսելուն, ընդամենը 150 մարդ է դիմել զինվորական կոմիսարիատներ զորակոչվելու համար։ Փաստացի Իլհամ Ալիևը խոստովանեց, որ իրենց այդ երկրի բնակչության մեծ մասը վախենում է, կամ պատրաստ չէ պատերազմի։

 

-Այս բոլորից հետո լայնածավալ մասշտաբային ռազմական գործողությունների հավանականություն կա՞:

-Հավանականությունը միշտ պահպանվում է։ Բացառել հնարավոր չէ երբեք նման զարգացման հնարավորությունը։ Սակայն այս պահին կարծում եմ՝ դա քիչ  հավանական է:  Ադրբեջանական կողմը այս գործողության ձախողումը ի նկատի ունենալով չի կարող այս պահին ավելի մեծ ռիսկի դիմել։

 

-Ինչ տվեց մեզ այս վերջին 4-5 օրերի թարմ փորձը:  Նոր էջ բացվե՞ց Հայաստան- Ադրբեջան-Արցախ մեծ հակամարտության կոնտեքստում: Ի՞նչ պատգամներ ստացանք վերջին զարգացումներից:  

Կարծում եմ գլխավոր հետևությունն այն է, որ Ադրբեջանի հետ արդյունավետ կարելի է խոսել միայն ուժի լեզվով։ Ըստ այդմ, հակամարտության կարգավորման հարցում կարևորագույն գործոններն են՝ մարտունակ բանակը և զարգացող տնտեսությունը։ Անկախ ցանկացած պայմանավորվածությունից՝ Ադրբեջանը հարմար առիթի դեպքում կդիմի ռազմական ագրեսիայի, ինչին պետք է մշտապես պատրաստ լինել, այդ թվում անհրաժեշտության դեպքում նախահարձակ/պրեվենտիվ գործողություններ իրականացնելով այն կանխելու համար։ Մյուս կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծումը հերթական անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանը չի հրաժարվելու իր հայատյաց քաղաքականությունից, և որ ցանկացած կարգավիճակում Ադրբեջանի իրավասության տակ հայտնվելու պարագայում հայի կյանքին և գույքին մշտապես վտանգ է սպառնալու։ Ըստ այդմ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը որևէ պարագայում զիջման ենթակա չի կարող լինել։

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture