Ադրբեջանցիները լիբանանահայ գերուն ստիպել են ներկայանալ որպես զինյալ ահաբեկիչ. Տեսանյութ... Երեւանի Հանրապետության հրապարակում այս տարի տոնածառ չի դրվելու, զարդարանք չի լինելու... Բեյրութի նավահանգստի պայթյունի հետեւանքով զոհվածներից 43-ը սիրիացիներ են... Ու՞ր էիր Աստված...
Հայ հեղափոխական Վանա Սարգիսի ծոռնուհին՝ Ստրասբուրգի քաղաքապետ
Հայ հեղափոխական Վանա Սարգիսի ծոռնուհին՝ Ստրասբուրգի քաղաքապետ
29 June 2020 , 14:09

Ստրասբուրգի նորընտիր քաղաքապետ Ժանն Բարսեղյանը հեղափոխական գործիչ, ՀՅԴ անդամ Սարգիս Բարսեղյանի և Հայաստանի Առաջին հանրապետության խորհրդարանի կին պատգամավոր Պերճուհի Պարտիզպանյանի ծոռնուհին է։

Սարգիս Բարսեղյանը (իսկակակ անունով Սարգիս Օզաբաշյան) կրթությունը ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև Ժնևի համալսարանում։ Քրիստափորի հրահանգով թողել է ուսումը և վերջինիս հետ ժամանել Բաքու, որտեղ կազմակերպել է տեղեկատվական թերթոնների տարածումը հայազգի աշխատավորների շրջանում։

Բարսեղյանը Շուշիում մասնակցել է «Փոթորիկ» ռազմագործողությանը և ձերբակալվել։ Բանտ տեղափոխվելու ճանապարհին նրա զինակիցները հարձակվել են բանտարկյալներին ուղեկցող ժամապահների վրա և ազատ արձակել Բարսեղյանին՝ իրենց հետ տանելով նաև զենք, զինամթերք։

Բարսեղյանը մասնակցել է հայ-թուրքական կռիվներին, Վանում եղել է կուսակցական գործիչ, ընտրվել է Կարինի բյուրոյի անդամ։ Հայտնի է եղել Վանա Սարգիս, Շամիլ և այլ անուններով: 

Նրա կինը՝ Պերճուհի Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը նույնպես ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն է ունեցել: Ծնվել  1886 թվականին՝ Էդիրնեում: Միջնակարգ դպրոցն ավարտել է Ֆիլպեում (այժմ՝ Պլովդիվ): 16 տարեկանում հանդիպել է ապագա ամուսնուն՝ հեղափոխական Սարգիս Բարսեղյանին, վերջինիս խորհրդով օրիորդների խմբակ է ստեղծել, որի նպատակն էր լուսավորություն և հեղափոխական գաղափարներ տարածելը: Մեկնել է Ժնև, ուսանել գրականություն և մանկավարժություն: Ստեղծագործել է Էտնա կեղծանունով: Պարտիզպանյանի պատմվածքները ամփոփված են «Փոթորիկեն վերջ» ժողովածուում, իսկ կյանքի մանրամասները և հեղափոխական գործունեության մասին հուշերը  հայերենով լույս են տեսել 2016 թ.-ին՝  «Խանձուած օրեր»  խորագրով, Բեյրութում: Գրքի բնօրինակը ֆրանսերեն է, որը Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը գրել է Ֆրանսիայում ապրած ժամանակ, որտեղ ղեկավարել է Նանսենյան գրասենյակը: Հարուստ կենսագրություն ունեցող այս կինը մահացել է 1940-ին:

Գրքի շապիկին Ստրասբուրգի նորընտիր քաղաքապետի պապի` Արմեն Բարսեղյանի լուսանկարն է, որ եղել է իրավաբան: Պապի օրինակով իրավաբան է դարձել նաև թոռնուհին՝ Ժանն Բարսեղյանը, որ ծնվելով Փարիզում, հետագայում տեղափոխվել է Ստրասբուրգ, զբաղվել նաև բնապահպանական հարցերով:  

 


Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture