Իսրայելն Իրանի «հարցերը լուծելու համար» միջոցների մեջ ոչ մի բացառություն չի դնում. Սևակ Արծրունի... Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արցախ է տարվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը... Բեյրութի նավահանգստի պայթյունի հետեւանքով զոհվածներից 43-ը սիրիացիներ են... Նահատակ ֆիդայու` Պետրոս Սերեմջյանի (Բուլղարացի Պետո) նամակը...
Ծանր բան է կատարվել. ԿԳՄՍ փոխնախարարը՝ Ազգային գրադարանի հրդեհի մասին
Ծանր բան է կատարվել. ԿԳՄՍ փոխնախարարը՝ Ազգային գրադարանի հրդեհի մասին
14 May 2020 , 16:38

Հայաստանի Ազգային գրադարանի ընթերցողները, բազմաթիվ անկախ հետազոտողներ, գիտնականներ  մայիսի 9-ից  չեն կարողանում մուտք գործել Հայաստանի Ազգային գրադարանի կայք, որտեղ տեղադրված են հայերեն գրքերի, պարբերական մամուլի թվային տարբերակները,  Հայաստանի գրադարանների  համահավաք գրացուցակը և այլ թվայնացված նյութեր:  Մոտ երկու տասնյակ տարվա Հայաստանի գրադարանավարների մասնագիտական աշխատանքի արդյունքում ստեղծված խոշոր ծավալի էլեկտրոնային պաշարներն անհասանելի են: Դրանցից բազմաթիվ մարդիկ էին օգտվում՝ Հայաստանում և Հայաստանից դուրս, մանավանդ այս օրերին, երբ գրադարանները փակ են, գրքերի, մամուլի, ամսագրերի թվային տարբերակներն ընթերցողները ներբեռնում և  կարդում էին առցանց: Բայց հայկական այս թվային շտեմարանները պահանջված են եղել միշտ՝ անկախ արտակարգ դրությունից: Վերջին տասնամյակներում, երբ աշխարհում օրեցօր ստեղծվում են նորանոր ու բազմապիսի թվային գրադարաններ, Հայաստանի Ազգային գրադարանն ամեն ինչ անում էր՝ ետ չմնալու նորարարությունից՝ ամենժամյա աշխատանքի միջոցով  թվայնացվում էր հայատառ տպագիր ժառանգությունը՝ գրական  ու գիտական գրքերը, մամուլը, ամսագրերը, քարտեզները և այն ամենը, ինչ պահվում է գրադարանում:  Դրանք, ի ուրախություն օգտվողների, շաբաթվա բոլոր օրերին 24 ժամ հասանելի էին օգտատերերին՝ ազատ ու անվճար ներբեռնման և օգտագործման իրավունքով:  Թվայնացումը մյուս կողմից այլ հարց էր լուծում՝ նյութերի երկարաժամկետ պահպանություն:

Մինչ Հայաստանի Ազգային գրադարանի  ֆեյսբուքյան էջը   տեղեկացնում է, որ գրադարանի առցանց էլեկտրոնային շտեմարանները ժամանակավորապես անհասանելի են տեխնիկական խնդիրների պատճառով, և մասնագետներն աշխատում են սեղմ ժամկետում վերականգնել,  որոշ ընթերցողներ նույն սոցիալական ցանցերում շրջանառում են զանազան վարկածներ:

Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանն այսօր ի վերջո հայտնեց պատճառը.  «Արեւելքի» հարցմանն ի պատասխան ասաց, որ   ածխացել են  սպասարկող կայանները (սերվերները), որոնցում պահվում են շտեմարանները…  Լուրը սառի ցնցուղի ազդեցություն է ունեցել  բոլոր նրանց վրա, որոնք տեղյակ են, թե ինչ կարգի, ծավալի և բովանդակության տեղեկատվություն է պահպանվում նշված սերվերներում: Սենյակը, որտեղ տեղադրված են  սարքերը, կարելի է համարել  հայ իրականության մեջ (Հայաստան և Սփյուռք) վերջին տարիներին ստեղծված ամենամեծ գրական ու գիտական ժառանգության ուղեղային կենտրոնը:  Թե ինչ վնաս են  կրել Ազգային գրադարանն ու առցանց օգտվողներն այս աննախադեպ հարվածից, Հրաչ Սարիբեկյանն ասաց, որ այն պետք է գնահատի Արտակարգ իրավիճակների նախարարությունը:  ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն «Արեւելքի» հարցին պատասխանելով ասաց, որ   նախարարությունը նույնպես սպասում է Արտակարգ իրավիճակների նախարարության եզրակացությանը, բայց ըստ նախնական նկարագրության, ինչպես ասաց,  հին սերվերները հազիվ թե վերականգնվեն:  Փոխնախարարը կատարվածը շատ վատ գնահատեց, նշելով, որ սարքերի մեջ պահվում էին ազգային արժեքներ, բայց ավելացրեց, որ դրանք ազգային արժեքների թվային տարբերակներն էին, բարեբախտաբար արժեքներն ինքնին չեն վնասվել:

«Գործ ունենք ֆինանսական վնասների և  մարդկային տարիների կորսված աշխատանքի հետ,  բայց արժեքները ֆիզիկապես չեն վնասվել, դրանք բոլորն էլ ունեն իրենց արխիվային տարբերակները և հնարավոր է վերականգնել»,-ասաց փոխնախարարը:  

Ըստ մասնագետների, նոր սարքավորումներ գնելու և շտեմարանները վերականգնելու  համար կպահանջվեն մի քանի տասնյակ հազար դոլար և չորսից վեց ամիս:  «Ջուրն է լցվել Հայաստանի գրադարանային ողջ համայնքի տարիների աշխատանքը»Արեւելքին» ցավով ասաց առցանց շտեմարանների ստեղծման ակունքում կանգնած գիտնական, գրադարանագետ Տիգրան Զարգարանը: «Այն ինչ կատարվել է՝ մահվան չափ հարված է Հայաստանի գրադարանային համայնքին: Թող կանգնեն և ներողություն խնդրեն իրենց անփույթ վերաբերմունքի համար, որը ցավ ու վիրավորանք է պատճառել բոլոր նրանց, ովքեր ստեղծել են այդ շտեմարանները՝ քսանից ավելի տարիների ընթացքում: Միայն  Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակի ստեղծմանը մասնակցել են հայկական խոշոր գրադարանները՝ 18 գրադարան՝ համալսարանական, գիտական,  հանրային, ներգրավված է եղել 10 մարզային գրադարան… Իսկ թե ինչպե՞ս սեղմ ժամկետներում կվերականգնեն այն, ինչ մարդիկ ստեղծել են տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ, չեմ կարող ասել…»,-ասաց Տիգրան Զարգարյանը:    

Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակը մեկն է շտեմարաններից, որ գործում էր Հայաստանի Ազգային գրադարանի խափանված կայքում: Այն պարունակում է Հայաստանի գրադարաններում առկա գրքերի, հանդեսների, լրագրերի, ատենախոսությունների, սեղմագրերի, քարտեզների և էլեկտրոնային կրիչների մատենագիտական նկարագրությունները: Մոտ 5 միլիոն  մատենագիտական նկարագրություն կար գրացուցակում: Կայքում տեղադրված էին նաև «Հայ գիրք» և «Հայ մամուլ» շտեմարանները, որոնցում թվայնացված էին միլիոնավոր էջեր: Միայն «Հայ գիրք» շտեմարանում ավելի քան 20 հազար գիրք կար թվայնացված՝ երկուսուկես միլիոնից ավելի էջ, 4  միլիոն վեց հարյուր հազարից ավելի էլ թվայնացված մամուլի էջերն էին՝ արևմտահայ, զմյուռնահայ, սփյուռքահայ, արևելահայ մամուլից մինչև մեր օրերը:  Շարունակական այս աշխատանքը դադարել էր արտակարգ դրության պատճառով, բայց արդենիսկ թվայնացված շտեմարանները հարուստ աղբյուրներ էին՝ սկսած հայ առաջին տպագիր գրքից, մամուլից մինչև անցյալ դարի կեսեր: Թվայնացված էր նաև ժամանակակից գրականություն և մամուլ: Շտեմարաններում թվայնացած էր մեր տպագիր ժառանգության բացառիկ երևույթներից մեկը՝ հայատառ թուրքական մամուլն ու գրականությունը:

Բոլոր շտեմարաններն ունեին մասնագիտական որոնման համակարգեր, հեղինակավոր գրառումներ  և այլ գործիքակազմեր, որոնք հեշտացնում էին թվային գրադարանից օգտվելը: 

«Ծանր բան է տեղի ունեցել, նախարարությունն ակնկալում է  արդարացի և ճշմարիտ հետաքննություն, պատճառների բացահայտում, եթե կատարվածում  մարդածին գործոն լինի, մեղավորները պատժվելու են: Այս պահին, քանի դեռ հետաքննությունը թափ չի հավաքել,  միայն  ցավ կարող ենք ապրել»,-կատարվածի մասին ասում է Նարինե Խաչատուրյանը:   

 

Ըստ փոխնախարարի, Ազգային գրադարանն ունի ԱԻՆ մշտական ներկայացուցիչ, որը պատասխանատու է նման հարցերի համար:   Տնօրենի պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանն ասում է, որ անվտանգության կանոնները պահպանված են եղել, իրենց համար էլ  անհասկանալի է, թե ի՞նչը կարող էր հրդեհի կամ սարքերի տաքացման պատճառ դառնալ,  չբացառելով նաև դիտավորությունը: Մեր հարցին, թե արդյո՞ք դիտավորութուն հնարավոր է փնտրել այստեղ, Նարինե Խաչատուրյանն ասաց՝  չի ուզում  ծայրահեղության գնալ, հետաքննությունն ամեն ինչ կպարզի, բայցև ասաց. «Չգիտեմ, գուցեև որոշ մարդկանց ձեռքը գնա նման արժեքներ փչացնելու, մենք ամեն օր տեսնում ենք՝ ոնց են մարդիկ իրենց ձեռքով Հայաստանում ոչնչացնում հուշարձաններ և այլն»:

Թվայնացած նյութերի տարբերակները մի քանի տեղ պահելու գաղափարը նույնպես Տիգրան Զարգարյանինն է: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ հորդորում էր վստահելի մարդկանց, որ արխիվացնելուց հետո մի օրինակ նույնիսկ տներում պահեն:  Օրինակները կան,  բայց այսօր նա չի պատկերացնում, թե ինչպես պետք է հսկայական այդ ծավալը նորից տեղադրեն սերվերներում:  Մեկ այլ հարց է՝ հիշողության թանկ սարքերի գնումը: 

«Գրադարան են բերել աշխատողներ, որոնք գործից շատ հեռու են»,- ասաց  Տիգրան Զարգարյանը, որ Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնից հեռացել  է 2019-ի փետրվարից՝ թոշակի անցնելու կապակցությամբ: Նախարարության որոշմամբ պաշտոնակատար է նշանակվել Հրաչ Սարիբեկյանը: Նշանակելով նրան այդ պաշտոնում, նախկին փոխնախարար Վահե Բուդումյանն ասել է. «Մինչև այս պաշտոնը Սարիբեկյանը զբաղեցրել է Ազգային գրադարանի գրքի հանրահռչակման բաժնի պետի, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի սփյուռքի բաժնի վարիչի պաշտոնները, ՀԳՄ և ՀԺՄ անդամ է, հիանալի արձակագիր է և գրականագետ, հրատարակել է մի շարք գրքեր ու արժանացել բազմաթիվ մրցանակների»։ Սարիբեկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հավանաբար այսօր կամ վաղը ԱԻՆ-ը մուտք կգործի հրդեհված սենյակ: Գրադարանը զրկված է նաև էլեկտրականությունից, հեռախոսակապից:

ԿԳՄՍ Նախարարությունից էլ տեղեկացրին, որ  հրդեհի պատճառների մասին եզրակացություն ստանալուց հետո հանդես կգան հայտարարությամբ: Հրդեհը կամ բարձր ջերմությունից սարքերի խափանումը ամենայն հավանականության տեղի է ունեցել մայիսի 8-9-ին: «Չե՞ք շտապեցնում ԱԻՆ-ին»,- հարցրեցինք փոխնախարար Նարինե Խաչատուրյանին: «Շտապեցնում ենք»-պատասխանեց:

 

Անուշ Թրվանց

 

Գլխավոր լուսանկարը՝  «Sputnik Արմենիա»


 

 


Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture