Կորոնավիրուսը մեզ էլ այցելեց... Նիկոլ Փաշինյանն ու ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով... Իրանում կորոնայի դեմ պայքարում վարակված և մահացած բժիշկները համարվելու են նահատակներ... Մարգարիտա Մանուկյան. Հին Արևելքի գրադարաններ...
Կարանտինայի նշանավոր հայը՝ Արամ Ա-ն ու նրա դայակը
Կարանտինայի նշանավոր հայը՝ Արամ Ա-ն ու նրա դայակը
08 March 2020 , 21:19

Այսօր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ծննդյան օրն է: Նրա մանկությունն անցել է Լիբանանի Բեյրութ քաղաքի Կարանտինա շրջանում, որ Լիբանանի նշանավոր  գաղթակայաններից  էր և հայտնի էր իբրև գաղթականների  40-օրյա կարանտինի վայր: Լիբանան փոխադրվող հայ և օտար գաղթականները նավահանգստից անմիջապես  տարվում էին ծովեզերքին մոտ գտնվող այդ  տեղը, որտեղ մնում էին բժշկական հսկողության տակ, և միայն ստուգվելուց հետո էին նրանց թույլատրում շփվել քաղաքի բնակիչների հետ:  Հետագայում կարանտինային այդ վայրը  կոչվել է Կարանտինա: 


Կարանտինան՝ վաղ տարիներին

 


Լիբանանահայության պատմության անբաժանելի մասը համարվող Կարանտինան (ուր չնայած դեռևս հայություն կա) այսօր արդեն անցյալ է: Ժամանակին այն եղել է չքավոր բնակավայր, որ հայտնի էր իր գաղթականներով, աղքատ ու խիտ բնակեցված  բնակչությամբ, թիթեղյա,  փայտյա ինքնաշեն տներով, կենսական տարրական պայմանների բացակայությամբ:  Հենց այդտեղ էլ  1947 թ.-ին Արթին և Լուսին Քեշիշյանների ընտանիքում ծնվել է Արամ Քեշիշյանը:  Կարանտինայի հայությունն ապրում էր մի ընտանիքի պես: Հայերի շրջանում շատ էին արհեստավորները, որոնք համերաշխ բնակվում էին ուրիշ ազգերի կողքին: Նրանք աշխատասեր մարդիկ էին՝ իրար օգնող, մեկը մյուսի ցավով ապրող: Հայկական ոգի կար հայերի տներում, լիբանանահայությունն այդտեղ կերտել է իր տարագիր պատմության մի կարևոր հատվածը՝ հայկական սովորույթներով, ավանդույթներով, կուսակցական ակումբներով: Հայերենը առաջին տեղն էր գրավում, բայց  քիչ չէին նաև թրքախոս հայերը: Մի շարք սովորույթների շարքում  ընդունված էր նաև երեխայի ծնունդն ընդունել տանը: Տան պայմաններում ծնունդ ընդունող փորձառու տատմերեր քիչ կային. լիբանանահայությունը նրանց «դայակ» էր անվանում:

Եվ ահա, Կարանտինայում ապրող հայտնի դայակ, արմատներով ադանացի  Օժեն Դեյրմենջյանն էլ ընդունում է Արամ Քեշիշյանի ծնունդը: Բացի այն, որ Օժենը Կարանտինայում և նրանից դուրս ճանաչված տատմեր էր, բուժքույր և խնամակալ,  նա նաև ապագա կաթողիկոսի հարևանն էր, իսկ նրա երեխաները հետագայում փոքրիկ Արամ Քեշիշյանի և նրա եղբայրների հետ խաղում էին Կարանտինայի փողոցներում:

Տարիներ հետո Արամ Ա կաթողիկոսը սիրով և ակնածանքով պիտի հիշեր իր և շատ այլ երեխաների ծնունդներն ընդունած հայուհուն: Երեխայի ծնունդներ ընդունելուց բացի  Օժեն Դեյրմենջյանն իրիսկ սարքած դեղերով բազմաթիվ հիվանդություններ էր բուժում, այցելում հիվանդներին, հաշմանդամներին ու աղքատներին,  յուրաքանչուրին ինչ-որ բանով օգտակար լինում: Նրա բարության մասին հետագայում շատերն են խոսել, իսկ բուժքրոջ հագուստով և բժշկական պարագաների պայուսակով նրա կերպարը ծանոթ էր աղքատ թաղամասի հայությանը: Նա իր խորհուրդներով և բուժումներով օգնել է նաև շատ չբեր կանանց: 


Կարանտինայում և այլ շրջաններում հայտնի բուժքույր Օժեն Դեյրմենջյանը. Լուսանկարը՝ «Արեւելքի»  արխիվից

 

 

Օժեն Դեյրմենջյանը բուժում էր նաև պաղեստինցի գաղթականներին, քրդերին, շիա իսլամներին, որոնցով նույնպես բնակեցված էին Կարանտինայի նեղ ու անբարեկարգ թաղերը: Նա   ունեցել է չորս երեխա,  որոնց, ամուսնու մահից հետո,  պահել է դժվարությամբ: Մահացել է  1973-ին, հուղարկավորված է Բուրջ Համուդի Ազգային գերեզմանատանը:

 

Տիկին Օժենի  զավակները, իրենց մանկության ընկերոջ կաթողիկոս դառնալուց հետո էլ կապ  էին պահում նրա հետ, այցելում, իսկ Արամ Ա-ն սիրով էր ընդունում  մանկության ընկերներին: Օժենի դուստրերից մեկը՝ Սրբուհի Աբուդուրյանը (մահացել է Հայաստանում, 2013-ին) հիշում է. «Ես երիտասարդ աղջիկ էի, հիշում եմ տիկին Լուսինի հարսանիքը: Հարսանիքի ժամանակ հյուրերն այնքան ուրախացան, պարեցին, փայտե խղճուկ ծածկը, որի տակ հարսանիքն էր տեղի ունենում, փլվեց… Հետո ծնվեցին  նրանց երեխաները: Նրանք շատ երեխաներ ունեցան:  16-17 տարեկան էի, հիշում եմ, որ փոքրիկ Արամը մի գիրք էր վերցնում, փայտից խաչ սարքում և հոգևորականի դերի մեջ մտնելով ամբողջ օրը խաղում: Մենք գիտեինք, որ նա հոգևորական է դառնալու, նրան շատ էին սազում այդ խաղերը, մենք հեռվից նայում էինք: Նրանց ազգանունն էլ՝ Քեշիշյան, քահանա իմաստը ուներ»:

Արամ Ա կաթողիկոսի մայրը՝ Տիրամայր Լուսին Քեշիշյանը, մահացավ 2019-ի սեպտեմբերին. նա շատ էր կապված Արամ Ա կաթողիկոսի հետ:



Տիրամայր Լուսին Քեշիշյանի  վերջին լուսանկարը՝ Արամ Ա կաթողիկոսի հետ


Մեսրոպյան հայկական վարժարանը, ուր հաճախել է Արամ կաթողիկոսը, մոտ էր Կարանտինային. Կարանտինայում ապրող հայ երեխաները հաճախում էին ոչ միայն Մեսրոպյան, այլև շրջակայքում գտնվող հայկական դպրոցներ: Աղքատ ու անբարեկարգ թաղամաս լինելով, Կարանտինան նաև հայկական ոգիով մի վայր էր, որտեղից  ուրիշ նշանավոր հայեր էլ են  դուրս եկել՝ կրթական գործիչներ, արվեստագետներ, բարերարներ և հոգևորականներ:


Պատանի Արամ Քեշիշյանը

 

Մեսրոպյան վարժարանն ավարտելուց հետո ապագա Արամ Ա կաթողիկոսն այնուհետև անցել է հոգևորականի, գիտնականի, աստվածաբանի երկար ու հարուստ ճանապարհ՝ ուսանելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքում, ձեռնադրվել հայ հոգևորականի բոլոր աստիճաններով:  1968-1978 թվականներին հաջորդաբար սովորել է Մերձավոր Արևելքի Աստվածաբական ճեմարանում, Բեյրութի ամերիկյան համալսարանում, Շվեյցարիայի Պոսե Էկումենիկ հաստատությունում, Օքսֆորդի համալսարանի արևելագիտության բաժնում և Նյու Յորքի Ֆորդհամի համալսարանում։ Ստացել է Աստվածաբանության մագիստրոսի, Եկեղեցական պատմության մագիստրոսի և Փիլիսոփայության դոկտորի կոչումներ: Բազմաթիվ գրքերի հեղինակ է, որոնք ոչ միայն հայերեն են այլև՝ օտար լեզուներով: Նրա անունը սերտորեն կապվում է հատկապես Մերձավոր Արևելքի էկումենյան շարժման հետ: 

2020 թ.-ն Արամ Ա կաթողիկոսի հայրապետական կոնդակով հռչակվել  է «Հատուկ խնամքի կարոտ հայորդիների տարի»:

 


Մի խումբ հայ երեխաներ՝ Կարանտինայում. ձախից երկրորդը  Օժեն Դեյրմենջյանի դուստրը՝ Սրբուհի Աբուդուրյանը.  Լուսանկարը՝ «Արեւելքի»  արխիվից

 

Օժեն Դեյրմենջյանը (ձախից առաջինը) Հայաստան ներգաղթած քրոջ (ձախից երկրորդը), դստեր, տղաների և փեսայի հետ

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture