image
Հրատապ լուրեր:

Սիրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև

Սիրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող  բանաձև

Սիրիայի խորհրդարանն այսօր՝ փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այն խորհրդարանի քվեարկությանն էր ներկայացրել Սիրիա-Հայաստան բարեկամական խումբը: Բանաձևի ընդունումը Սիրիայի խորհրդարանում որակել են իբրև պատմական իրողություն: 

Սիրիան այն երկրներից էր, որ չնայած Հայաստանի հետ բարեկամական կապերին, մինչև հիմա չի ճանաչել հայոց ցեղասպանությունը, բայց երկրի խորհրդարանում մի քանի առիթներով արծարծվել է հարցը, մասնավորապես, 2015-ին, հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ,  խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք  է մատուցել հայոց ցեղասպանության զոհերին։