image
Հրատապ լուրեր:

Սան Դիեգոյից և Տորոնտոյից՝ Հայաստան. Երիտասարդ հայրենադարձներն ուրախ են հայրենիքում

Սան Դիեգոյից և Տորոնտոյից՝ Հայաստան. Երիտասարդ հայրենադարձներն ուրախ են հայրենիքում

Արեգ և Նաիրի Աբրահամյանները մեծացել են Սան Դիեգոյի և Տորոնտոյի հայ համայնքներում, ու նրանց համար հայկական ինքնության ուսումնասիրությունն առավելապես անհատական մի մարտահրավեր էր, քանի որ այն, ինչ նրանք պիտի որոնեին, արտացոլված չէր իրենց շրջակա աշխարհում, արտադպրոցական ծրագրերում կամ երիտասարդական խմբակների պատերից ներս: Ահա այդ որոնողական աշխատանքներն էլ նրանց բերեցին Հայաստան, 2007-ին դարձան «Դեպի Հայք» կազմակերպության կամավորներ, ու ահա այստեղ էլ հատվեցին նրանց ճանապարհները:
Ապրեցին Հայաստանում, ընտանիք կազմեցին, սակայն մեկ օր դարձյալ որոշեցին վերադառնալ Հյուսիսային Ամերիկա: 5 տարի անկացնելով Բերկլիում՝ երիտասարդ ընտանիքը հասկացավ, որ կյանքն ընթանում է միապաղաղության լարերի վրա: Կարոտեցին Հայաստանի դինամիկ, երբեմն քաոսային էներգիան, փոխեցին որոշումն ու այս տարվա սկզբին նորից եկան Հայաստան: Նաիրին նկատում է, որ երիտասարդ ընտանիքի համար Հայաստանում կեցության ամենամեծ առավելությունն այն է, որ պետք չէ զոհել ծնող լինելու դերը սոցիալական լիակատար կյանքով ապրելու համար: Եվ այս հավասարակշռությունը բնական է: Չնայած լքել է աշխարհի ամենահարուստ տարածքներից մեկը, վստահ է՝ իր կյանք այստեղ որպես ծնող ավելի լավն է:
Սփյուռքի այն ընտանիքներին, որոնք խուսափում են փոխել իրենց կյանքն անհայտ մի ուղղությամբ, Արեգն ասում է. «Ի՞նչ եք դուք ցանկանում ձեր կյանքից»: Չնայած ուրախ ու հաջողակ շատ իրադարձություններ են կապում անցյալի հետ, միևնույն է, մի հսկայական բան պակասում էր: Նա Հայաստանում լրացրեց այդ բացակայությունը, այժմ էլ խորհուրդ է տալիս՝ Երևանն իդեալական տեղ է բոլոր նրանց համար, ովքեր նույնն են զգում: «Երբ դու այստեղ ես, չես կարող այդ ամենից անմասն մնալ: Դուր է գալիս դա քեզ, թե ոչ, դու դրա մեջ եք»: Բայց կոնկրետ ո՞րն է իրականում այդ «հսկայական բանը»: Արեգը բնորոշում է այն որպես զգացողություն, որը դժվար է ձևակերպել: Դա նպատակ է աշխատելու ուրիշների բարօրության համար, տեսնելու քո ներդրումը հանրության կյանքում: Նաիրիի համար սա կենսական ուժ է, քո տարերքի մեջ լիակատար ապրելու զգացում:
Հայաստանի ամերիկյան համալսարանում դասավանդելուն զուգահեռ՝ Նաիրին նաև աշխատում է ՀԲԸՄ-ի հետ նոր շունչ հաղորդելու համար սփյուռքի արտադպրոցական ծրագրերին: Նա ցանկանում է վերաիմաստավորել հայկական մշակույթի և ինքնության դասավանդումը՝ պահպանելով ազգային հարուստ պատմությունն ու ավանդույթները, միևնույն ժամանակ ընդգրկելով և խրախուսելով հայկականության ժամանակակից դրսևորումները: Նաիրին հույս ունի ոգեշնչել անհատներին և համայնքներին կապվել հայ ինքնության հետ իրենց համար ամենահարազատ ուղիով՝ գիտակցելով, որ մեր մշակույթը ապրող և փոփոխվող է, ավելին, քան միայն անցյալի ժառանգությունը:

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ