Կարեն Վերանյան. Ալիևը չի գնալու լայնածավալ ռազմական գործողությունների ճանապարհով... Հայաստանի կողմից զոհերի թիվը հասավ 4-ի... Իրանում կորոնայի դեմ պայքարում վարակված և մահացած բժիշկները համարվելու են նահատակներ... Մարգարիտա Մանուկյան. Հին Արևելքի գրադարաններ...
Կարեն Վերանյան. Ալիևը չի գնալու լայնածավալ ռազմական գործողությունների ճանապարհով
Կարեն Վերանյան. Ալիևը չի գնալու լայնածավալ ռազմական գործողությունների ճանապարհով
14 July 2020 , 18:00

Արեւելքի հարցազրույցը՝  «Օրբելի» կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանի հետ՝ վերջին իրադարձությունների շուրջ.

 

-Պարոն Վերանյան, հուլիսի 12-ին   Ադրբեջանի   զինված   ուժերի   նախահարձակ  քայլը, ըստ որոշ վերլուծաբանների,  ռազմական  ինչ-որ ծրագրի   առաջին   քայլ  էր:   Եթե  այդ    քայլի առաջին դրվագը  տապալված համարենք, ապա  ի՞նչ  զարգացումների  պետք է  սպասել։

 

-Ավելի շուտ հակված եմ այն տեսակետին, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դիմել է նման արկածախնդրության՝ առաջին հերթին ելնելով երկրում համավարակի հետևանքով առաջացած ու հասունացող սոցիալական դժգոհությունների ալիքը մեղմելու, հանրության ուշադրությունը դեպի ռազմի դաշտ շեղելու, արտաքին ուղղությամբ հանրությանը միավորելու շարժառիթներից։ Խոսվում է նաև Ադրբեջանում ջրային ռեուրսների սակավության հետ կապված հասունացող ճգնաժամի մասին, որը նույնպես կարելի է դասել այդ շարժառիթների շարքին։ Այն, որ Ալիևի նախաձեռնած սադրիչ գործողություններն առայսօր տապալված են, դրանում երկու կարծիք լինել չի  կարող։ Այն, որ հայկական կողմը փայլուն և անթերի գործողություններ է իրականացնում տարբեր ճակատներում՝ տեղեկատվական, ռազմական, դա ևս անհերքելի է։ Ի դեպ, ապրիլյան ռազմական գործողություններից հետո այն թվացյալ հաղթանակի կարծրատիպը, որ Ալիևը փորձում էր ներարկել իր հանրության շրջանում, հայկական կողմի այս օրերի փայլուն գործողությունների շնորհիվ արմատապես ջարդվեց։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ձեռնարկած սադրիչ գործողությունների երկրորդ դրվագը թերևս այն պետք է լինի, որպեսզի կրած անհաջողությունները կարողանան կոծկել և հանրության առջև զեղծարարությունը որպես իրականություն ներկայացնել․ Ալիևին այս փուլում թերևս անհրաժեշտ է ապատեղեկատվության միջոցով հանրության առջև պատկեր ձևավորել, որը կկարողանա ինչ-որ կերպ արդարացնել միլիարդավոր դոլարների արժողությամբ սպառազինությունների ձեռքբերումը։ Փաստ է, սակայն, որ Ադրբեջանի զինված ուժերը մեկը մյուսի ետևից ակնհայտ պարտություն են կրում դիրքային պայքարում՝ տալով մարդկային կորուստներ, կորցնելով ռազմավարական նշանակության դիրքեր։ Մնում եմ այն կարծիքին, որ Ալիևը չի գնալու լայնածավալ ռազմական գործողությունների ճանապարհով, ինչը Ադրբեջանում ստեղծված սոցիալ-տնտեսական, համավարակային բարդ իրավիճակի համատեքստում, կարող է անկանխատեսելի գործընթացներ ու ռիսկեր առաջացնել Ալիևի իշխանության պահպանման հարցում։ Ըստ իս, ռազմական գործողությունները եթե նույնիսկ ունենան խորքայնություն, ապա շարունակվելու են գլխավորապես տեղային պատերազմի վարման սահմաններում և չեն վերածվի լայնածավալ գործողությունների։

 

-Ստեղծված  իրավիճակը  կարո՞ղ  է հանգեցնել   ավելի   մեծ  ռազմական  գործողությունների,  քանի որ Ադրբեջանը  կարծես պատրաստ չէ    էսկալացիան   բացառելու բոլոր  մակարդակի հորդորները։


-Նշեմ, որ չկա լայնածավալ ռազմական գործողությունների սկսման քաղաքական, տնտեսական, անվտանգային ու պաշտպանական նախադրյալները։ Չեմ կարծում, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հաշվարկել է, թե որքան կարող է տնտեսապես ու քաղաքականապես դիմակայել համավարակի պայմաններում նման սցենարի զարգացման պարագայում։ Մի բան պարզ է, որ երկարատև, այն էլ՝ ավելի մեծ ծավալի ռազմական գործողությունների հնարավորությունը ցածր է։ Դրանք թերևս կշարունակվեն տեղային, դիրքային պատերազմական գործողությունների տրամաբանությամբ, կարող են տեղափոխվել կամ զուգահեռաբար ընթանալ արցախյան կամ նախիջևանյան ուղղությամբ, սակայն կրկին ընդգրկելով հիմնականում տեղային պայքարի շրջանակ: 

 

-Ինչպե՞ս եք գնահատում  Թուրքիայի  դերակատարությունը՝   ստեղծված իրավիճակում:   Անկարայի  կողմից   դիրքորոշման    հավելյալ   կարծրացում կա՞,  թե՞  վաղ  է խոսել  այդ մասին։


-Ստեղծված իրավիճակում և ընդհանրապես Թուրքիայի դիրքորոշումը, քաղաքականությունը Հայաստանի, արցախյան հակամարտության ու հայության նկատմամբ, որպես կանոն, ռիսկային է, բացասական։ Ներկա դրությամբ, Անկարան ըստ էության շարունակում է պահպանել իր քաղաքականության հակահայկական տրամաբանությունը՝ աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին։ Թուրքիայի դիրքորոշման մեջ էական փոփոխություններ չեմ նկատում․ Անկարան շարունակելու է գաղտնի և անթաքույց աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին տարբեր ուղղություններով՝ ռազմական, քաղաքական, տնտեսական, տեղեկատվական և այլն։ Սա նորություն չէ մեզ համար, և մենք պատրաստ էինք նման արձագանքների։ Իրականում, Թուրքիան իր հայտարարությամբ ևս մեկ անգամ փաստում է, որ եթե Ադրբեջանը գտնվում է Հայաստանի հետ ուղիղ հակամարտության մեջ, ապա Թուրքիան Հայաստանի դեմ վարում է միջնորդավորված, հիբրիդային պատերազմ։

 

 



Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture