image

Լիդիանը ձախողվել է, և նա անելիք չունի Հայաստանում. Ամերիկահայ գործիչ Հարութ Բրոնոզյան

Լիդիանը ձախողվել է, և նա անելիք չունի Հայաստանում. Ամերիկահայ  գործիչ  Հարութ Բրոնոզյան

Ամերիկահայ   հասարակական   գործիչ  Հարութ  Բրոնոզյանը  «Ամուլսար»ի    խնդրով  ուշագրավ  գրառում է  կատարել,   որ կը ներկայացնենք ստորեւ.

 

«Կարդացեք Լիդիանի իսկ մարտի 2017 վերջնական տեխնիկական փաստաթղթից էջ 397-ը, որտեղ ասվում է, որ լրացուցիչ ուսումնասիրություններ անհրաժեշտ են գեոքիմիայի, ջրերի մաքրման և ջրային հաշվեկշիռների համար:

 

 

Մինչ օրս էլ Լիդիանը նման վերջնական և հաստատված գրավոր տեղեկություններ չունի այս ուղղությամբ, սակայն պնդում է, որ պետք է հանքավայրի շահագործումը շարունակվի: Առանց վերջնական գեոքիմիայի, ջրերի մաքրման և ջրային հաշվեկշիռների բալանսավորման պլանների, բոլոր երաշխիքներով, ոչ մի հանք չի կարող թույլտվություն ստանալ եւ գործել որեւէ վայրում եւ համապատասխանի միջազգային չափանիշներին: Սա իրավական եւ պայմանագրային խնդիր է: Այդ հիմնական ուսումնասիրությունները Լիդիանի պարտականությունն են, և դրանք պետք է արվեին նախքան թույլտվություն ստանալու դիմումը և գործի սկսելը, ոչ թե դրանից հետո:

 

 

 

Եվ հիմա տեսեք, թե ELARD-ը, իրենց 2019 հուլիսի եզրակացության մեջ, Լիդիանից ինչեր է պահանջվում անել: Սա ընդամենը փոքր մասն է, որը վերցված է ELARD- ի եզրակացություններից:

 

http://investigative.am/images/2019/lidian/porcaqnnutyun/1_Memorandum.arm_2.pdf

 

 

 

Տեսնո՞ւմ եք, թե որքանով են թերի Լիդիանի ներկայացրած փաստաթղթերը և դրանց տեխնիկական կարողությունները: ELARD- ի եզրակացությունն այն է, որ Լիդիանի փաստաթղթերը շատ առումներով թերի են եւ անելիքները շատ: Այս բոլոր պահանջների բավարարումից հետո միայն Լիդիան կարող է թույլտվություն ստանալ և վերագործարկել աշխատանքը: Դա Լիդիանի կողմից պահանջում է հսկայական աշխատանք և լրացուցիչ ծախսեր, որոնք պարզապես հնարավոր չէ անել:

 

 

 

Լիդիանը հանքարդյունաբերության ոլորտում որեւէ նախնական փորձ չունի, ունի շատ թույլ ֆինանսական հնարավորություններ եւ աշխարհում որեւէ վայրում չի իրականացրել նման քիմիականապես եւ էկոլոգիապես վտանգավոր նախագիծ: Լիդիանի առաջին և միակ ծրագիրը Ամուլսարն է: Այսինքն այս ընկերությունը ոչ մի վարկանիշ չունի: Ինչպե՞ս կարող ենք, այդպիսի վայրում, մեր ջրային ռեսուրսների սիրտը վստահել նման ընկերությանը:

 

 

 

Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի դեպքում, երկարաժամկետ կործանարար բնապահպանական եւ թթվային դրենաժի հետևանքները կշարունակվեն հարյուրավոր տարիներ: Արդյունքում երկարաժամկետ կորուստները բազմաթիվ անգամ ավելին կլինեն, քան 10 տարվա կարճաժամկետ օգուտները: Ուստի ինչու՞ Հայաստանի կառավարությունը եւ Շրջակա միջավայրի նախարարությունը դեռ ցանկանում են շարունակել իրականացնել այս նախագիծը:

 

ELARD-ի ամբողջական եզրակացությունները կարելի է գտնել այստեղ:

 

http://investigative.am/news/view/amulsar-porcaqnnutyan-ezrakacutyun.html?fbclid=IwAR25Hmmcpwo-PDDZyZuJTAHNJLuMcNjHwbJXylKqC1jXh4xpnCZ5s5aPMek

 

Լիդիանը ձախողվել է և նա անելիք չունի Հայաստանում, որի համար միայն նա պատասխանատու է:  Եւ    հիմա ճիշտ ժամանակն է հեռանալու, քանի որ ծրագրի շատ փոքր մասն Է իրականացվել։»