image

Ազգային բարերար Կիրակոս Գույումճեանի հիմնադրած՝ «Ներսէս Շնորհալի» մրցանակի շնորհում Քուէյթի մէջ

Ազգային բարերար  Կիրակոս Գույումճեանի  հիմնադրած՝  «Ներսէս Շնորհալի» մրցանակի     շնորհում Քուէյթի  մէջ

Քուէյթահայ     ազգային բարերար  Կիրակոս Գույումճեան  այս տարի եւս իր   տնօրինած  «Ներսէս Շնորհալի»    անունով  մրցանակը  տրամադրած է  Քուէյթի Ազգային Վարժարանի  առաջադէմ   աշակերտներէն՝ Միրնա  Այնթէպեանին։

Այս մասին  «Արեւելք»   տեղեկութիւն ստացաւ Քուէյթէն։

 Նշենք, որ մրցանակի  տւչութիւնը տեղի ունեցած է  Քուէյթի Ազգային վարժարանի ամավերջի    վկայականաց  բաշխման  հանդիսութեան ընթացքին, ներկայութեամբ    Թեմի Առաջնորդ   Տ. Մասիս եպս.  Զօպույեանին (Ներկայիս Բերիոյ  Թեմի Առաջնորդ),  վարժարանի տնօրէն  Տօքթ. Ներսէս Սարգիսեանի  ու նաեւ ձեռամբ  բարերար`  Կիրակոս  Գույումճեանի։  

Նշենք, որ սոյն մրցանակը 5 տարիներէ ի վեր կը շնորհուի Քուէյթի եւ Հալէպի մէջ պաքալօրիայի առաջին հանդիսացող հայ աշակերտին։ Մրցանակի  նպատակն է խրախուսել հայ աշակերտը հասնելու ուսման բարձր դիրքերու եւ անոր պարգեւն է     3000 ամերիկեան  տոլար։