Արցախը պատրաստ է Չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը... Չինաստանի և Հայաստանի միջև կգործի ազատ վիզայի ռեժիմ. Փաշինյանի՝ Չինաստան այցի արդյունքները... «Իրանի իրավիճակի հետ կապված հեշթեգները ստեղծվել են ԱՄՆ-ում, Անգլիայում եւ Սաուդյան Արաբիայում»... «Ափսոսանքով ենք լսում, որ Բելգիական խորհրդարանը մեզ չի աջակցում». Հարություն Մարության...
Արցախը պատրաստ է Չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը
Արցախը պատրաստ է Չճանաչված երկրների ֆուտբոլի  Եվրոպայի  առաջնությանը
25 May 2019 , 13:11

Արցախում այս օրերին տոնական հաճելի եռուզեռ է՝ ընթանում են հունիսի 1-9-ը Արցախում նախատեսված մեծ մարզական միջոցառման նախապատրաստական աշխատանքները:

 

Չճանաչված երկրների Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն այս տարի անցկացվելու է Արցախում: Այն հավակնում է դառնալ Արցախում մինչ այժմ կազմակերպված ամենամեծ զանգվածային հանդիսությունը: Արդեն պատրաստ են առաջնության պաշտոնական լոգոն, քայլերգը, պաստառները, կայքը և մյուս խորհրդանիշերը, որոնք արդեն դրվել են շրջանառության մեջ:

Եվրոպական այս նշանավոր մրցաշարի  կազմակերպման որոշումն ընդունել է CONIFA-ն՝ Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիան, որ ՖԻՖԱ-ի կազմում չներգրավված ֆուտբոլի, ֆուտսալի և լողափնյա ֆուտբոլի ընկերակցությունների միջազգային կառավարող մարմինն է՝ հիմնադրված Շվեդիայում, 2013-ին:  Այս կազմակերպությունը ստեղծվել է՝ վերահսկելու չճանաչված պետությունների  միջև ֆուտբոլի մրցումների կազմակերպումը և պատասխանատու է չճանաչված պետությունների ֆուտբոլի համաշխարհային և Եվրոպայի առաջնությունների կազմակերպման համար:

 

Իր հիմնադրման օրվանից կազմակերպությունն աջակցում է  ազգերի, փաստացի անկախ պետությունների, մարզերի, փոքրամասնությունների և մեկուսացած տարածքների մարզիկներին՝ դրսևորելու իրենց կարողությունները, զարգանալու որպես մարզիկներ և անհատներ։ Միությունը նաև ֆուտբոլի, մշակույթի և սոցիալական արժեքների միջոցով ազգերի և մեկուսացված տարածքների միջև կամուրջներ կառուցելու, խտրականության վերացման ու արդար մրցակցության տարածման, աշխարհում խաղաղության հաստատման նպատակներ է հետապնդում։

Արցախի ֆուտբոլի ազգային հավաքականը կազմակերպության անդամ է դարձել հիմնադրումից անմիջապես հետո,  իսկ CONIFA-ի հովանու ներքո մրցաշարերը սկսել են անցկացվել 2014 թվականից, և այդ ժամանակվանից Արցախն արդեն մասնակցել է CONIFA-ի առաջին Աշխարհի առաջնությանը:  

Արցախում CONIFA-ի Եվրոպայի 2019 թվականի առաջնության անցկացմանն աջակցում է Արցախի կառավարությունը, կան նաև տեղական և միջազգային մի շարք կազմակերպություններ, որոնք իրենց ներդրումն են ունենում միջազգային մակարդակի նման հանդիսության կազմակերպմանը Արցախում՝  հավատալով, որ սա ոչ միայն մարզական եռուզեռ է ստեղծելու, այլև նպաստելու է, որ աշխարհը ուրիշ տեսանկյունից սկսի ճանաչել Արցախը: Մեծ է նաև անհատ աջակիցների թիվը:

CONIFA-Արցախի PR և մարքեթինգի թիմի ղեկավար Հրաչուհի Բարսեղյանն «Արեւելք»-ին հայտնեց, որ CONIFA-ն ապաքաղաքական կառույց է, որևէ տեսակի քաղաքական հարցեր նրանում չեն ներգրավվում. «Կազմակերպությունն ինքն էլ ներսից հետևում է, որ նման բան չպատահի:  Այս առաջնությունների կազմակերպմամբ, ինքնաբերաբար, աշխարհը  սկսում է լավ ճանաչել այն երկիրը, որտեղ տեղի է ունենում այդ տարվա առաջնությունը»,-ասում է Հրաչուհի Բարսեղյանը, նշելով, որ CONIFA-Արցախի ամբողջ թիմը վստահ է, որ առաջնությունն Արցախում անցկացնելով՝ աշխարհն այլ տեսանկյունից է տեսնելու Արցախը, հասկանալու է, որ  այս փոքրիկ, չճանաչված տարածքը իրականում երիտասարդ, զարգացող, աշխույժ  մի երկիր է,  ուր կարելի է կազմակերպել այսպիսի մեծամասշտաբ ձեռնարկներ: «Արցախը սկսելու են ճանաչել նաև իբրև ֆուտբոլ ունեցող մի երկիր, որ նաև մշակութային հսկա  ժառանգություն ունի»,-ասում է նա:

Մեզ հետ զրույցում Հրաչուհի Բարսեղյանը նաև նշեց, որ միջոցառումը ևս մի խթան է լինելու, որպեսզի Արցախի ենթակառուցվածքները զարգանան, և արդեն հստակ  է, որ Արցախը պատրաստ է ինը օրվա մեջ ընդունել մոտ վեց հազար զբոսաշրջիկ:  

Խաղերի անցկացման գրաֆիկը բաշխված է ոչ միայն մայրաքաղաք Ստեփանակերտում, այլև՝ Մարտունիում, Ասկերանում և Մարտակերտում: Չորս քաղաքների մարզադաշտերում վերջին նորոգումներն են կատարվում՝ դրանք հասցնելու են միջազգային չափանիշների: Ստեփանակերտի մարզադաշտը  10 հազար տեղանոց է, Ասկերանինը՝ 650, Մարտակերտինը՝ 2000, Մարտունիինը՝ 1800: Նախատեսվում է, որ մասնակից երկրներն իրենց հետ բերելու են մեծ թվով երկրպագուներ, լրատվամիջոցներ, այդ օրերին սպասվում է նաև  զբոսաշրջիկների հոսք: Արդեն հայտնի են առաջնությանը մասնակցող  12 թիմերը՝ չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու են  Արցախի, Աբխազիայի, Սեկեյի Լանդի, Նիցցայի կոմսության, Դոնեցկի, Սապմիի, Արևմտյան Հայաստանի, Չամերիայի, Լուգանսկի, Սարդինիայի, Հարավային Օսիայի, Պադանիայի ֆուտբոլային թիմերը: 

 

Հրաչուհի Բարսեղյանը տեղեկացրեց նաև, որ կազմակերպչական գործում կամավորներ են ներգրավված, որոնք հիմնականում Արցախից են, և սա նույնպես  մարդկային ներուժը ներկայացնելու ևս մեկ քայլ է:   Մոտ երկու հարյուր հոգուց կազմված կամավորների խումբն ամենատարբեր աջակցություն է ցուցաբերելու հյուրերին ու մասնակիցներին՝ թարգմանություններից մինչև ժամանցի կազմակերպում, այցեր տեսարժան վայրեր, հաղորդակցություն և այլն:

 


 

Մեր հարցին, թե ի՞նչպիսին կլինի  Ադրբեջանի արձագանքը՝ Արցախում կազմակերպվող այս միջազգային մակարդակի առաջնությանը, Հրաչուհի Բարսեղյանը պատասխանեց.

«Բոլոր այն մեծ ու փոքր ձեռնարկները, որոնք Արցախում կազմակերպվում են՝ ադրբեջանական կողմից անպայման ինչ-որ արձագանք ստանում են: Այս դեպքում էլ, ինչ-որ բան սպասելի է, բայց ամեն ինչ պետք է անել, որ այդ արձագանքները որևէ կերպով չանդրադառնան ձեռնարկի վրա, ձեռնարկը մնա ապաքաղաքական բնույթ ունեցող մարզական-մշակութային հանդիսություն, որ միայն դրական տրամադրություն կփոխանցի»:  Իսկ այդ նպատակին հասնելու լավագույն տարբերակը, ըստ Հրաչուհի Բարսեղյանի, լավագույն ֆուտբոլ ցույց տալն է:

«Միայն լավ կազմակերպված առաջնությամբ կարելի է  աշխարհին ցույց տալ, որ Արցախը խաղաղասեր պետություն է, հարձակողական բնույթ չունի»,-ասում է նա, ավելացնելով, որ Արցախի ֆուտբոլի հավաքականն ամենօրյա մարզումներ է անում՝  պատրաստվելով ոչ միայն հյուրերին ընդունել, այլև՝ լավագույն խաղ ցույց տալ սեփական դաշտում:

 

CONIFA-ի պաշտոնական կայքէջը  բացվում է Արցախը խորհրդանշող տարբերանշանով, այնտեղ տեղադրված է նաև այս տարվա առաջնության քայլերգը՝ «Լոխ լավա» խորագրով: Երաժշտության հեղինակը Արտեմ Վալտերն է, երգը կատարում է «Արցախի ձայներ» երաժշտական խումբը:

 

 

 

Նշենք նաև, որ CONIFA-ի Արցախի կազմակերպչական կոմիտեն արդեն հայտարարել է, որ առաջնության բոլոր խաղերի, ինչպես նաև հանդիսության բացման, փակման արարողությունների մուտքն ազատ է:

Հունիսի 1-ին Ստեփանակերտի «Ստեփան Շահումյան» մարզադաշտում բացման հանդիսավոր արարողություն է նախատեսված, իսկ խաղերը կսկսեն  հունիսի 2-ին: Մշակութային ձեռնարկները, ցուցահանդեսները, համերգները, ընթանալու են խաղերի օրերին և հյուրերը խաղերից հետո և առաջ հնարավորություն են ունենալու վայելել դրանք:

 

Շուշիին, իբրև Արցախի մշակութային մայրաքաղաքի, մեծ դեր է տրված. հյուրերը այցելելու են Շուշի և Արցախի այլ պատմամշակութային վայրեր, վայելելու են արցախցու ջերմ հյուրընկալությունը: Այս տարի Արցախում ևս մեկ հանդիսութուն է սպասվում՝ Արցախում են տեղի ունենալու նաև Համահայկական խաղերի բացումն ու խաղերի մի մասը: Այնպես որ տարին  Արցախի համար մարզական է և Արցախը, CONIFA-ի խաղերով սկսելով, ամբողջ տարվա ընթացքում պահելու իր մարզական վիճակը:  

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture