«Պատրաստ ենք աջակցություն բերել իրավական պետության հաստատմանը» ՍԴՀԿ-ն հայտարարություն է տարածել... Չինաստանի և Հայաստանի միջև կգործի ազատ վիզայի ռեժիմ. Փաշինյանի՝ Չինաստան այցի արդյունքները... «Իրանի իրավիճակի հետ կապված հեշթեգները ստեղծվել են ԱՄՆ-ում, Անգլիայում եւ Սաուդյան Արաբիայում»... «Ափսոսանքով ենք լսում, որ Բելգիական խորհրդարանը մեզ չի աջակցում». Հարություն Մարության...
«Պատրաստ ենք աջակցություն բերել իրավական պետության հաստատմանը» ՍԴՀԿ-ն հայտարարություն է տարածել
«Պատրաստ  ենք  աջակցություն բերել իրավական պետության հաստատմանը» ՍԴՀԿ-ն  հայտարարություն է տարածել
21 May 2019 , 14:48

Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող վերջին իրադարձությունները եկան մեկ անգամ ևս փաստելու, որ նախկին իշխանություններն ու նրանց շուրջ համախմբված ուժերը փորձում են տապալել Թավշյա Հեղափոխության շնորհիվ իրականացվող բարեփոխումների գործընթացը: 

 

2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ՝ սահմանադրական կարգի տապալման և մի շարք այլ հանցանքներում մեղադրվող նախկին նախագահին աջակցող ուժերը ջանք չեն խնայում նոր սկսված դատավարության տալ քաղաքական երանգ՝ այդ գործընթացում անհարկի ներքաշելով  նաեւ Արցախի իշխանություններին:

 

Թավշյա Հեղափոխությունից հետո բոլորին ընձեռված ազատությունները շահագործելով, Քոչարյանն ու իր շրջապատը` ժողովրդից կողոպտված հսկայական նյութական միջոցներն ու իրենց կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցները գործի դնելով ամեն կերպ ջանում են նրան ներկայացնել որպես քաղաքական հալածյալ, այն պարագայում, երբ իր իշխանության տարիներին նա հետեւողականորեն սահմանափակեց ազատ մամուլը և քաղաքական հալածանքի ենթարկեց իր ընդդիմախոսներին:  

 

Թավշյա Հեղափոխությամբ և դրան յաջորդող խորհրդարանական ընտրություններով, Հայաստանի քաղաքացին ազդարարեց համայն աշխարհին, որ նա կրկին տերն է իր երկրի և իշխանության: Դժբախտաբար, առ այսօր դատական տարբեր ատյանների կողմից առնված մի շարք տարակուսելի որոշումներն ու վճիռները վկայում են այն մասին, որ ի տարբերություն երկրի գործադիր ու օրենսդիր իշխանությունների, Հայաստանի դատական համակարգը իր ներկա կազմով և գործելաոճով ի վիճակի չի քայլ պահելու նոր Հայաստանի տեսլականի հետ եւ իրականացնելու ժողովրդի հույսերն ու ակնկալիքները:

 

Ակնհայտ է, որ քանի դեռ համակարգը չի մաքրվել նախորդ իշխանությունների հետ բազմաթիվ տեսանելի ու անտեսանելի թելերով կապված ու կասկածելի գործարքների մեջ մտած դատաւորներից և գործադրության չէ դրվել անցումային արդարադատությունը, անկարելի պիտի լինի իրականացնել արմատական բարեփոխումներ այդ համակարգում և վերականգնել հասարակության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:

 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը իր աշխարհացրիվ կառոյցների անունով մեկ անգամ ևս հայտնում է իր ամբողջական զօրակցությունը համաժողովրդական հեղափոխության դավանած սկզբունքներին և պատրաստ է իր աջակցությունը բերել իրավական պետության հաստատման գործում, կառուցելու համար մեր բոլորի երազած ինքնիշխան, ժողովրդավար, արդար ու բարգավաճ Հայաստանը:

 

 

 

 

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչություն

 

20 Մայիս, 2019    

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture