Գյումրիում արտադրվող ջինսը կարտահանվի նաև Եվրոպա. Կառավարությունն աջակցել է ընկերությանը... Վարչապետը հյուրընկալել է Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին (Տեսանյութ)... «Իրանի իրավիճակի հետ կապված հեշթեգները ստեղծվել են ԱՄՆ-ում, Անգլիայում եւ Սաուդյան Արաբիայում»... Հովհաննես Թումանյանի որբախնամ գործունեությունը...
Գյումրիում արտադրվող ջինսը կարտահանվի նաև Եվրոպա. Կառավարությունն աջակցել է ընկերությանը
Գյումրիում արտադրվող ջինսը կարտահանվի նաև Եվրոպա. Կառավարությունն աջակցել է ընկերությանը
21 February 2019 , 22:17

Ջինսե հագուստի նկատմամբ պահանջարկը 4 տարի առաջ գրավեց գյումրեցի արտադրողների ուշադրությունը: Տեքստիլագործությամբ զբաղվող «Ռ. Զաքարյան» ՍՊԸ-ն շուկայի ուսումնասիրության արդյունքում որոշեց հենց այս ոլորտում ներդրումներ կատարել: Դժվարությունները սպասելի էին, բայց ակնկալվող արդյունքներն՝ առավել ոգևորող: Ուստի որոշեցին ու ձեռք բերեցին վերջին սերնդի բարձրակարգ իտալա-գերմանական սարքավորումներ: Այսօր ձեռնարկությունը իրականացնում է բոլոր երեք արտադրական փուլերը՝ մինչև կար, լվացում և վերջնական մշակում: Այս մասին «Արևելք»-ի հետ զրույցում պատմում է ընկերության կոմերցիոն տնօրեն Լիլիթ Զաքարյանը:

 

 


 

«Նախագիծը մշակվել է 4 տարի առաջ, անցել է երկարատև փուլեր` մեքենասարքավորումների, շուկայի ուսումնասիրում և այլն: Գտել ենք լավագույն և հուսալի տարբերակը: Ամբողջ աշխատանքները և ծախսերը իրականացրել ենք ինչպես սեփական, այնպես էլ վարկային միջոցների հաշվին: Իրացման շուկաները մեծ են: Մեր հիմնական թիրախային շուկաներն են ԵԱՏՄ երկրների և եվրոպական շուկաները»,-պատմում է Լիլիթ Զաքարյանը:

Արտադրության մեջ ներգրավվել են իտալացի բարձրակարգ մասնագետներ, ովքեր ապահովում են եվրոպական որակ: Վստահեցնում է, որ շուկայում իրենց գները մրցունակ են: Բայց արտադրության ընթացքում ծախսերն ավելացան, ուստի որոշեցին դիմել կառավարության աջակցությանը:

Վերջերս կառավարության որոշմամբ Ռ Զաքարյան» ՍՊԸ-ին արտոնություն տրվեց՝ իրավունք տալով ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգել: Լիլիթ Զաքարյանը պատմում է, թե ինչու և ինչպես որոշեցին դիմել:

«Նախնական ծրագրի մեջ ներկայացված գումարի չափը ընթացիկ գործերում ավելացավ: Լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու փոխարեն փորձեցինք դիմել կառավարությանը: Կառավարությունը մեզ ընդառաջեց և տրամադրեց ԱԱՀ-ի հետաձգում 3 տարով, որը նշանակում է որ այդ գումարի չափով մենք ստացանք 3 տարով անտոկոս վարկ: Սա մեծ աջակցություն է  նորաստեղծ ընկերությունների համար»,-կարծում է նա:

Իսկ կառավարության որոշման մեջ ասվում է նաև, որ ընկերությունը այսպիսով հնարավորություն է ունենում նաև կատարել 1,42 մլրդ դրամի չափով ներդրում՝ բարձրորակ հումք ձեռք բերելու համար։ Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 58 նոր աշխատատեղ` 105 հազ․ ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Ընկերության կոմերցիոն տնօրենը պատմում է նաև այն միջոցների խնայողության մասին, որոնք կունենան տրված արտոնության արդյունքում:

«Կխնայենք այնքան գումար, որքան պիտի վճարեինք վարկի տոկոս վճարելու դեպքում: Բացի դրանից, այդ գումարը կարող ենք ներդնել արտադրության զարգացման, աշխատավարձերի և այլ ծախսերի համար»:

Բայց ընկերությունն իր հնարավորություններն ընդլայնելու համար կառավարությունից այլ ակնկալիքներ ևս ունի: Աշխատուժի ներգրավման բարենպաստ պայմանների կարիք ունեն: Մանրամասնում է.

«Քանի որ մեր երկրում բացակայում են այս ոլորտի մասնագետները, ստիպված ենք եղել ներգրավել այլ երկրից մասնագետներ, ինչը պահանջում է անհամեմատ մեծ ծախսեր ընկերության համար, ուստի եթե կառավարության կողմից լինի մի ծրագիր, որը կնպաստի արտոնյալ պայմաններում ներգրավել դրսից բարձր որակավորում ունեցող մասնագետների, դա կխրախուսի արտադրության զարգացմանը և միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրություն ստանալուն: Լսել եմ, որ կառավարությունը ստեղծում է նոր ուսումնական ծրագրեր, բայց դրանք երկարատև ժամանակ են պահանջում: Պատրաստ ենք աջակցել կառավարությանը մեր ձեռք բերած փորձով»:

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture