Սիրիական հակամարտությունը մտել է նոր շրջափուլ. Արմեն Պետրոսյան... Սպիտակի և Արթիկի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... 80 տարի առաջ Էջմածնում սպանված կաթողիկոսը...
Սիրիական հակամարտությունը մտել է նոր շրջափուլ. Արմեն Պետրոսյան
Սիրիական հակամարտությունը մտել է նոր շրջափուլ. Արմեն Պետրոսյան
07 November 2018 , 01:25

Թուրք զինվորականների կողմից  սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի դիրքերի գնդակոծելու, ընդհանուր առմամբ Սիրիայի հակամարտության թեմայով հարցազրույց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:

 

-Ինչո՞վ եք պայմանավորում Թուրք զինվորականների կողմից  սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի դիրքերը գնդակոծելը, որոնք տեղակայված են Եփրատի արևելյան շրջանում:

-Տվյալ միջադեպը նախ և առաջ կարելի է պայմանավորել այն իրողությամբ, որ Թուրքիան երկրի բարձագույն ղեկավարության մակարդակով հայտարարեց, թե ծրագրում է նոր ռազմագործողություն Սիրիայում Եփրատից արևելք ընկած քրդաբնակ շրջանների դեմ, իսկ հնարավոր գործողությունն իր հերթին կարելի է պայմանավորել հատկապես սիրիական հակամարտության շրջանակներում տեղի ունեցող որոշ գործընթացներով` մասնավորապես՝ նշված շրջանների առնչությամբ Թուրքիա-ԱՄՆ համաձայնության բացակայության պատճառով: Անկարայի նման գործելաոճն առաջին հերթին ճնշում է Վաշինգթոնի հանդեպ, որի նպատակն է քրդական տարաբնույթ միավորումներին որոշ շրջաններից դուրս բերելու վերաբերյալ թուրք-ամերիկյան պայմանավորվածությունների կենսագործումը: Երկրորդ հանգամանքը սիրիական հակամարտության շրջանակներում ռուս-թուրքական պայմանավորվածությունների իրականացման դրական արդյունքներն են, որի հարցում առարկայական դերակատարություն ունի Թուրքիան, ինչն էլ, կարծես, արձակում է Թուրքիայի ձեռքերը՝ առավել հավակնոտ գործելու տեսանկյունից: Արձանագրված հաջողողությունների ֆոնին թուրքական կողմը փորձում է ցուցաբերել հավելյալ ագրեսիվություն՝ արդեն սեփական շահերն առարկայացնելու, տվյալ դեպքում՝ «Քրդական ինքնապաշտպանական ջոկատների» դեմ պայքարը շարունակելու ուղղությամբ:

-Այս պարագայում ինչ զարգացումներ եք տեսնում Սիրիայում Թուրիքիա-ԱՄՆ հարաբերությունների հետևանքով, ինչպես նաև ռուս-թուրքական հարաբերությունները, առավելևս, որ այս ամենով կարծես Թուրքիան ցույց է տալիս որ չի սպառնում այլ կոնկրետ գործողությունների է անցնում:

-Թուրքիան սիրիական համակարտությանը ներգրավված առանցքային արտաքին դերակատարներից է և ունի սեփական՝ մյուսներից տարբերվող, անգամ հակասող շահեր, և այդ հանգամանքը, կարծես, թե որևէ այլ խաղացող չի վիճարկում, ավելին՝ դրա հետ բոլորն են հաշվի նստում: Մի բան ակնհայտ է՝ Թուրքիան հաճախ ագրեսիվ գործողություններով դրսևորվող սեփական հավակնությունները, այնուամենայնիվ, փորձ է  կատարում նախ և առաջ լուծել քաղաքական եղանակով: Այլ հարց է, որ չստանալով իր նախատեսած արդյունքները՝ թուրքական կողմը գնում է իր նախընտրած միջոցներով խնդիրների լուծմանը: Նման իրավիճակը շատ պարզ բացատրություն ունի, քանի որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի որոշ նպատակներ ուղղակիորեն բախվում են այդ տարածքում գործող այլ դերեակտարների շահերին, տվյալ դեմքում` ԱՄՆ-ի: Այս պարագայում, եթե ԱՄՆ-ն փաստացի կատարում է Թուրքիայի հորդորը կամ պահանջը, դրանով իսկ, ըստ էության, զրկվում է Սիրիայի տարածքում իր ամենամարտունակ դաշնակցի՝ քրդական մի շարք կազմավորումների աջակցությունից, վստահությունից, հետևաբար նաև՝ Սիրիայում անմիջական ներկայության հնարավորությունից: Նման իրավիճակը պայմանավորված է սիրիական հակամարտության ընթացքով, դրա տրամաբանությամբ, երբ ուղղակիորեն բախվում են տարբեր դերակատարների շահերը, որն էլ հավելյալ լարվածություն է առաջացնում անվտանգային, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում փոփխհարաբերությունների վրա:

-Սիրիայի պատերազմը տարբեր ժամանակաշրջանում տարբեր փուլեր է ապրել, մասնավորապես ինչ-որ շրջան թեժացել է, ապա ավելի հանդարտվել, հիմա գերտերությունների շահերով և հարաբերությունների պայմանավորվածությամբ ինչ փուլ կարող ենք սպասել:

-Ներկայում սիրիական հակամարտությունը մտել է նոր շրջափուլ, և, կարծես, ռազմական բաղադրիչը հանգում է  եզրագծին: Այս իրավիճակը մի շարք բացատրություններ ունի: Ամենակարևորն հիմնավորումը, թերևս, այն է, որ հատկապես ԱՄՆ-ն և նրա տրաածաշրջանային դաշնակիցները նախապատրաստում են նոր առավել լուրջ գործընթացի, մասնավորապես՝ Իրանի դեմ տարաբնույթ գործողությունների սցենարին: Ակնկալվում է, որ նախ այդ գործողությունները կընթանան տնտեսական, քաղաքական պատժամիջոցների հարթությունում, բայց չեն բացառվում նաև այլ՝ առավել վտանգավոր հետևանքներով զարգացումները. ասել է, թե իրանական հիմնախնդիրը դառնում է ամենակարևորը տարածաշրջանային գործընթացներում, և տրամաբանորեն մյուս ուղղություններում կնկատվի լարվածության էական թուլացում: Նաև սրանով է պայմանավորված, որ հատկապես «հակաիրանական շղթայի» դերակատարները չեն փորձում հավելյալ սրել իրավիճակը Մերձավոր Արևելքում առկա այլ հիմնախնդիրների շրջանակներում՝ բոլոր ջանքերը կենտրոնացնելով մեկ ընդհանուր խնդրի շուրջ:

-Ինչպես եք գնահատում, որ ՀՀ-ն կգործուղի Պաշտպանության նախարարության մասնագետների խումբ, որոնք թեև զինվորականներ են, մարտական զորախումբ չեն` ըստ Պնախարարի: Այս առումով կարծո՞ւմ եք, որ Հայաստանը կարողանում է իր չեզոքությունը պահել և կոնֆլիկիտկ կողմ չներգրավել:

-Մարդասիրական առաքելություն իրականացնել որևէ կերպ չի նշանակում հակամարտությանը ներգրավվել, հայ մասնագետների գործուղումը Սիրիա ենթադրում է բացառապես հումանիտար գործունեություն, և այս մասին բազմիցս է նշվել ՀՀ բարձրագույն իշխանությունների կողմից. այստեղ տողատակեր փնտրելու, անհրաժշտություն չկա: Հայաստանը Սիրիայում ունի փաստարկված և հիմնավորված շահեր, և նրա գործողությունները պայմանավորված են հենց այդ իրողությամբ: Դա միանշանակորեն ողջունելի քայլ է, և միակ անհանգստությունը, որ կարող է առաջանալ այս գործողության հետ կապված, հայ մասնագետների անվտանգության խնդիրն է, չնայած, որ այն նահանգը որտեղ գործելու են հայ մասնագետները հիմնականում անվտանգ է, այսինքն առկա են բավական բարենպաստ պայմանններ, որպեսզի հայկական առաքելությունը հաջողությամբ գործի:

-Կարծում եք, որ ԱՄՆ-ն ըմբռնումով կմոտենա այդ մարդասիրական քայլին, և այլ ենթատեքստեր չի տեսնի, առավելևս որ կան  հրապարակումներ, ըստ որոնց` Բոլթն է դժգոհության ալիք փոխանցել այդ առումով:

-Ես համոզված եմ, որ Երևանի կողմից հիմնավոր և փաստարկված կերպով խնդրի ներկայացման դեպքում, հռչակված նպատակները որևէ կերպ չխախտելու պարագայում, ոչ մի խնդիր չի առաջանա, և բոլոր արտաքին դերակատարներն առնվազն ըմբռնումով կմոտենան հարցին: Չմոռանանք, որ  Հալեպում, որտեղ գործելու է առաքելությունը, դեռևս առկա է հայահոծ համայնք, սիրիական իշխանությունների կողմից իրականացվում են համալիր ծրագրեր՝ շրջանը բնականոն կյանքի վերադրաձնելու նպատակով, հետևաբար որևէ կերպ նման գործողություններին մասնակցությունը կարևոր է Երևանի համար նաև համահայկական տեսանկյունից. ընդ որում, որևէ այլ երկիր Սիրիայում չունի նման խնդիր, և Հայաստանը բացառիկ է այդ տեսանկյունից: Այս տրամաբանության մեջ հայկական կողմի գործողությունները արդարացված են՝ մանավանդ, որ այդ առաքլությունը գործելու է բացառապես ՀՀ դրոշի ներքո, այսինքն լիովին ինքնուրույն և այլ դերակատարների հետ համագործակցության սկզբունքով:

 

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture