Հայաստանի մասին սփյուռքահայի պատկերացումների ու իրականության բախումը. Ռոստոմ Գույումջյան... Երեւանում ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել տոնական օրերին զգուշանալ... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... 80 տարի առաջ Էջմածնում սպանված կաթողիկոսը...
Հայաստանի մասին սփյուռքահայի պատկերացումների ու իրականության բախումը. Ռոստոմ Գույումջյան
Հայաստանի մասին սփյուռքահայի  պատկերացումների ու իրականության բախումը. Ռոստոմ Գույումջյան
13 December 2018 , 23:21

«Ինչպե՞ս կարող են սփյուռքահայերն իրենց փորձառությունը գործի դնել եւ ոչ թե կուրորեն նետվել մի տեղ, որի մասին պատկերացում ու տեղեկություն չունեն»

 

 

Հայաստան հաստատվելու ժամը միշտ էլ հասուն է լիբանանահայերի մոտ, կարծում է երեք տարի առաջ հայրենադարձված լիբանանահայ Ռուստամ Գույումջյանը: Նախ միջավայրի ուսումնասիրություն, հետո հստակ որոշում այդ միջավայրում կայանալու վերաբերյալ. Սա է եղել Հայաստանում հաստատվելու իր ճանապարհը, իսկ թե ինչ հնարավորություններ ու մտայնություններ ունեն լիբանանահայերը հայրենադսդարձության վերաբերյալ, պատմում է Արևելքի հետ զրույցում:

 

 

«Ամեն մեկը կարող է տարբեր պատճառ ունենալ. ներկա ալիքի պատճառը հիմնական Լիբանանի մշտական եւ կուտակված դժվար իրավիճակն է, Հայաստանի քաղաքական իրադարձությունները կրկին Հայաստանը բերին լիբանանահայի խոշորացույցի տակ, բայց հիմա ոչ թե Հայաստանի օժանդակելու նպատակով, այլ այն ընդունել իբր ավելի հուսալից, ավելի արթուն, ավելի ապրող և դեպի առաջ գալող Հայրենիք.Իմ Հայաստան հաստատվելս էլ տարիների փորձ էր եւ նպատակ, մինչեւ երեք տարի առաջ որոշեցի կրկին այդ քայլը առնել եւ տեղափոխվել»:

 

Մասնագիտությամբ գրաֆիկ-դիզայները մինչ հայրենիք տեղափոխվելը ուսումնասիրեց տեղի շուկան, Երևանում գտնվելու մեկ ամսվա ընթացքում դիմեց համապատասխան ընկերություններ, այդ թվում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղից արձագանքը չուշացավ:

 

«Մի քանի օրվա ընթացքում հրավիրվեցի հարցազրույցի, վերադարձա Լիբանան և երկու ամիս հետո տեղափոխվեցի Հայաստան՝ իբր գրաֆիկ դիզայնի դասընթացավար, մինչև օրս գործում եմ այդ պաշտոնում. Թումոյի գաղափարին ծանոթ էի 2008 թուականին, դասավանդելը ու իմ մասնակցությունս բերել այս կենտրոնի առաքելությանը  իմ նպատակներից էր. Իսկ եթե Թումոյի մշտական աշխատանքը չլիներ, պիտի փորձեի այլ ճանապարով առաջ գնալ, եւ վստահ եմ, որ ճիշտ ժամանակին ճիշտ գաղափարներ կծնվեին»,-ասում է Գույումջյանը:

 

Վստահ է, որ եթե ցանկությունը կա, ապա սփյուռքահայը կարող է գտնել միջոց, իսկ կարևորը ապրուստն է, «Գործը և աշխատավարձերը»,-ասում  է՝ հավելելով. «Արդյոք Հայաստանը գրավի՞չ է սփյուռքահայ արհեստավորի եւ դրամատերի համար միևնույն ժամանակ: Երբ աշխատավարձի մասին խոսենք, չպետք է տարբերություն դնենք Սփյուռքահայի եւ Հայաստանում ծնված հայի միջեւ: Ես  չեմ ասում, որ   պէտք է տարբեր  աչքով նայենք,  բայց   բոլորս էլ  գիտենք, որ կան   հստակ  տարբերություններ, ապրելաոճի,  կենցաղի  եւ այլ հարցերում։ Այս առումով էլ պետք է մասնագիտացված ուսումնասիրություն, որ ճիշտ աջակցություն ցուցաբերվի հայրնադարձ հային. Ես հույս ունեմ, որ այդ աշխատանքները տարվելու են հաջորդ տարիների ընթացքում, դրա համար պետք է հասկանալ կարիքները: Բայց ամենակարևորն այն է, որ սփյուռքահայն ինքն էլ գիտակցի իր առաջնահերթությունները, կարողություններն ու պատռրաստակամության աստիճանը»,-ասում է լիբանանահայ գիաֆիկ դիզայները:

 

Նա կարծում է, որ այդ ամենն ավելի լավ գնահատում են հատկապես գործարարները:  Տեղի պատասխանատուները պետք է ճիշտ ուղղություն ցույց տան:

 

«Շատերն ասում են, թե ուզում են գործ հիմնել՝ առանց իսկական պատկերացում  ունենալու,  թե կյանքն այստեղ ինչպիսին է: Իսկ ի՞նչ գործ անել. ուրեմն պետք է առաջին օրերից սկսի օրենքը հասկանալ, կարելի է սփյուռքի նախարարություն գնալ, կարելի է կազմակերպություններին դիմել, ինչպէս Repat Armenia առնվազն գաղափար ունենալու, թե ինչ կարող են անել, ինչպես է հնարավոր իրենց փորձառությունը գործի դնել եւ ոչ թե կուրորեն նետվել մի տեղ, որի մասին պատկերացում ու տեղեկություն չունեն»,- նշում է այդ ճանապարհն անցած լիբանանահայը:

 

«Շատերը կարծում են, որ եթե ԱՄՆ տեղափոխվին, իրենց կյանքի ապագան պիտի փայլուն լինի՝ անտեսելով կամ նույնիսկ հաշվի չառնելով կյանքի բարդությունները, կամ եթե գնան Իսպանիա, կարծում են, թե պիտի ամեն կեսօր սիեստայի ժամանակ գինի խմեն. եւ երբ մեկը Հայաստանի մասին իր պատկերացումը չի տեսնում տվյալ վայրկյանին, պարզ է, որ այստեղ ապագա չի տեսնի. Իսկ եթե անձը ապագա չի տեսնում այստեղ, նշանակում է, իրեն պակասում են բաներ, որոնք կօգնեն մնալ Հայաստանում»,-ասում է Ռոստոմ Գույումջյանը:

 

Իսկ Հայաստանումկան զարգացման հեռանկարներ, վստահ է՝ հաշվի առնելով իր երկար տարիների փորձը, որի ընթացքում աչքի առջևով անցել են հայի կատարած բարեփոխումները իր երկրում: «Պետք է կյանքի որակը զարգանա, որի համար պետք է զարգացնենք մշակույթ, քաղաքական կյանք, տուրիզմ, ծառայողության բաժիններ, ժամանակակից տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, ուսումնական ոլորտ, արհեստներ… նշելու համար մի քանին. Ուրեմն, եթե ժողովրդին ճիշտ օժանդակություն տրմադրվի, կարող են իրենք էլ իրենց մասնակցությունը բերել զարգացումներին»,-վստահ է նա:

 

 

Անդրադառնալով հային հայրենիքին կապող պատճառներին՝ վստահեցնում է. «Մեկ-երկու տարի ապրելուց հետո մտնում են նոր համակարգի մեջ, և հիմնական կետեր կան, որ ավելի պարզ են դառնում, կետեր, որոնք առաջ հպարտություն էին պատճառում որեւէ սփյուռքահայի, օրինակ՝ ուսման որակ, անվճար բժշկություն, արվեստներ եւ արհեստների որակը. Կետեր,  որ մնացել են սովետական Հայաստանի լավ համբավից, եւ այս կետերը մեկ առ մեկ իրական իրենց ձև են ստանում, ի հայտ է գալիս, որ բժշկությունն անվճար չէ, լավ մասնագետները ձեռքի մատների վրա են հաշվվում, թեկուզ Լիբանանի համեմատ մատչելի է, բայց Հայաստանի պայմաննրում այնքան էլ էժան չէ,  և միակ ձևը, որպեսզի այս մարդիկ չցաննկական արտագաղթել, պետությունը պետքո է նվազագույն սոցիալական կարիքները հոգա:

 

 

75-ամյա Լիբանանի համեմատ Հայաստանը երիտասարդ է՝ 25 տարեկան, բայց արդեն ժամանակ է, որ հայաստանը կարողանա իր զավակի պետքերը հոգալ, կարծում է Գոյումջյանը, իսկ դրանք մեծ ձգտումներ չեն, այլ տարրական սոցիալական կարիքներ, ինչպիսիք են. «ձրի լավ ուսում, ձրի լավ բժշկություն, արդար ծերության թոշակ և այլ սոցիալ բարեկարգումներ կօգնեն Հայաստանում պահել Հայաստանի քաղաքացուն և հայրենադարձին»:

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture