image
Հրատապ լուրեր:

Ջորջ Սայեղը Հայաստանում գտել է իր սիրիահայ ընկերներին. «Հայերն այսօր»

Ջորջ Սայեղը Հայաստանում գտել է իր սիրիահայ ընկերներին. «Հայերն այսօր»

ՀՀ սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրի ակտիվ մասնակիցներից  է 18-ամյա Ջորջ Սայեղը: Ծնվել է 2001 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում, սակայն Սիրիայում բռնկված պատերազմը նախ նրանց տեղափոխեց Հայաստան, այնուհետև 2012 թվականին ընտանիքով բնակություն հաստատեցին Լեհաստանում: Ջորջը ծրագրին մասնակցում է կրտսեր եղբոր հետ:

Սիրիայում ապրելու տարիներին մի քանի անգամ հնարավորություն ունեցել է ընտանիքի հետ այցելելու Հայաստան, բայց այս այցը, իր փաստմամբ, ամենահիշարժանն է: «Շատ ուրախ եմ, որ ծրագրին մասնակցում են նաև սիրիահայեր, նրանց շարքերում գտա իմ հին ընկերներին, նաև նոր ընկերներ ձեռք բերեցի, ինչի կարիքը շատ եմ զգում»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասել է Ջորջը:

Հայաստանում Ջորջը ապրում է մորաքրոջ տանը, ուտեստներից հատկապես շատ է հավանել հայկական տոլման և գաթան: Ազատ ժամանակ սիրում է զբոսնել, իր համար բացահայտուներ անել, իսկ խոսելով երազանքներից նշեց. «Երազում եմ Արարատ լեռը բարձրանալ, շատ մեծ ցանկություն ունեմ լինելու նաև Տաթևում: Հույս ունեմ, որ շուտով երազանքներս իրականություն կդառնան»:

Ամբողջությամբ՝ «Հայերն այսօր»-ում