Հայկական ընկերությունները պետք է զգույշ լինեն՝ Իրանից առաջարկ ստանալիս. Իրանի հարցերով վերլուծաբան... Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է. ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ... «Իրանի իրավիճակի հետ կապված հեշթեգները ստեղծվել են ԱՄՆ-ում, Անգլիայում եւ Սաուդյան Արաբիայում»... Հայ որբերի խնամակալ, դանիացի միսիոներուհի Մերի Աննա Օստերգարդի իրերը Հայաստանում են...
Հայկական ընկերությունները պետք է զգույշ լինեն՝ Իրանից առաջարկ ստանալիս. Իրանի հարցերով վերլուծաբան
Հայկական ընկերությունները պետք է զգույշ լինեն՝ Իրանից առաջարկ ստանալիս. Իրանի հարցերով վերլուծաբան
14 February 2019 , 12:57

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարելիք առաջիկա այցի և այցից ակնկալիքների շուրջ «Արևելքը» զրուցել է Իրանի հարցերով մասնագիտացած լրագրող, վերլուծաբան Ռուբիկ Մինասյանի հետ: Քանի որ այցի օրակարգի վերաբերյալ դեռևս պաշտոնական ինֆորմացիա չի հրապարակվել, ապա Ռուբիկ Մինասյանը դժվարացավ պատասխանել, թե ինչ կարելի է այս պահին ակնկալել այցի շրջանակներում՝ նշելով, որ ինքը նաև տեղյակ չէ, թե Հայաստանի նոր իշխանություններն ինչպես են վերաբերվում Իրանին:  «Այս պահին ինձ համար ամենաառաջնային ակնկալիքն այն է, որ հայկական բեռնատար ավտոմեքենաները, առանց խոչընդոտների, մուտք ունենան Իրան: Այն, որ մեր մեքենաները առանց արգելքների Փոթիից Բանդարաբաս անխափան երթևեկեն, բեռնափոխադրումների առումով  մեծ առավելություններ կտա: Ինչպես հայտնի է՝ մեր մեքենաները մինչև Վրաստան հանգիստ հասնում են, բայց Իրանի հարցում խոչընդոտներ կան: Երկրորդ ակնկալիքը մեր վերամշակող ընկերությունների հետ է կապված: Լավ կլինի, որ այդ ընկերությունները, ասենք՝ հյութ արտադրողները, Իրան մուտք ունենան և այնտեղ կարողանան իրենց արտադրանքը վաճառել, ինչը մեծ խթան կլինի վերամշակող ձեռնարկությունների համար, և ինչը մինչև այսօր չկար: Նմանատիպ հարցեր կարելի է բարձրացնել Իրանի հետ»,- նշեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ այցի օրակարգը ձևակերպվելուց հետո նոր միայն հնարավոր կլինի խոսել Իրանից ավելի կոնկրետ ակնկալիքների մասին:

Իսկ ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Իրանը Հայաստանից,  հարցին Ռուբիկ Մինասյանը պատասխանեց. «Իրանը Հայաստանից շատ ակնկալիքներ կարող է ունենալ, բայց դրանք ինչքանո՞վ ձեռտնու կլինեն Հայաստանին, ինչքանո՞վ նպաստավոր կլինեն Հայաստանի պետական շահի համար, պետք է լուրջ քննարկվեն: Օրինակ, Իրանն այսօր լուրջ խնդիր ունի նավթի վաճառքից գոյացած գումարները Իրան մտցնելու հետ: Հայաստանն այդտեղ դերակատարում կարող է ունենալ: Հայտնի է, որ այսօր Թուրքիան է կատարում այդ դերը, Արաբական Միացյալ Էմիրությունները հրաժարվել է այդ դերը կատարելուց, և  Հայաստանը կարող է ստանձնել նման դերակատարում, բայց պետք է հարցին նայել պետական շահերի տեսանկյունից: Այնպես չլինի, որ նման դեր ստանձնելուց հետո  Հայաստանը հայտնվի ԱՄՆ-ի սանկցիաների տակ, որը մեզ ձեռնտու չէ:

Իրանը մեզնից կարող է նաև ակնկալել, որ Հայաստանը միջնորդ հանդիսանա իր ապրանքների վաճառքի հարցում կամ դառնա նավթի վաճառքի միջնորդ: Բայց սրանք նույնպես լուրջ վերլուծություններ պահանջող  հարցեր են, որոնք պետք է ծանրութեթև արվեն»,-իրանյան հնարավոր ակնկալիքների մասին իր տեսակետը հայտնեց Իրանի հարցերով մասնագիտացած լրագրողը: Ինչ վերաբերվում է ամերիկյան պատժամիջոցներին, ապա, ըստ մեր զրուցակցի, դրանք իսկապես մտահոգիչ են այն երկրների համար, որոնք ուզում են ԱՄՆ-ի հետ ֆինանսական և քաղաքական նորմալ հարաբերություններ ունենալ:  «Եվ եթե ցանկացած երկրում ցանկացած ընկերություն հայտնվում է այդ պատժամիջոցների ցանկում՝ արդենիսկ լավ չէ: Մեզ համար էլ, շատ պարզ է, որ մտահոգիչ է:  Ընդհանրապես, որքան ես տեղյակ եմ, հայկական ձեռնարկություններ կան, որոնք Իրանից շատ առաջարկներ են ստանում՝ տարբեր ոլորտներում համագործակցելու համար: Այս առումով ընկերությունները  շատ ուշադիր պետք է լինեն, որպեսզի հանկարծ չհայտնվեն իրանական «սև փողերի լվացման» շղթայի մեջ: Ասենք՝ իրանական մի ընկերություն կարող է մեզ առաջարկել համատեղ գյուղատնտեսական մեքենա արտադրել, բայց հետո փորձի մեր միջոցով «փողերի լվացում» կատարել, եթե այդ ընկերությունը որևէ կապ ունենա Իրանի հոգևոր առաջնորդի հսկողության տակ գտնվող Պահապանների կորպուսի հետ: Ընդհանրապես Իրանում կապիտալը, մեծ ընկերությունները հիմնականում Պահապանների կորպուսի ենթակայության տակ գտնվող ֆինանսական ընկերությունների ձեռքում են: Բոլոր ընկերությունները, որոնք համագործակցության առաջարկ են ստանում, պետք է այս ամեն ինչը հաշվի առնեն, նաև նկատի ունենան այն, որ Իրանում չկա «փողերի լվացման» դեմ որևէ մեխանիզմ կամ որևէ օրենք:  Որևէ մեկը վստահ չէ, որ Իրանից ստացվող գումարները մաքուր են, մյուս կողմից էլ չկա միջազգային բանկային համակարգ, որով Իրանը կարողանա այս փողերը փոխանցել»,-նշեց  «Արևելքի» զրուցակիցը:

Նա ավելացրեց նաև, որ Իրանի հետ հարաբերությունների ներկա փուլում պետք է հաշվի առնվեն մի շարք կարևոր հանգամանքներ.

«Իրանը, իմ կարծիքով, գնալով վերածվում  է տարածաշրջանում Հյուիսային Կորեայի, և մենք պետք է հասկանանք, թե ինչքանո՞վ է ձեռնտու տարածաշրջանի Հյուսիսային Կորեային նեցուկ կանգնելը: Հնարավոր է՝ վերլուծությունների արդյունքում հասնենք այն եզրակացության, որ  Իրանին նեցուկ կանգնելը, անկախ բոլոր վտանգներից, ֆինանսապես մեզ ձեռնտու է: Չգիտեմ մեր կորցնելիքներից բացի դրա փոխարեն ի՞նչ կարելի է ստանալ, բայց փաստ է, որ այսօր Իրանի բոլոր հարևանները հրաժարում են  այդ դերը կատարելուց»,-ասաց լրագրողը:

Քաղաքական հարցերից Արցախյան հիմնախնդրի հանդեպ Իրանի դիրքորոշմանն անդրադառնալով՝ Ռուբիկ Մինասյանը նշեց, որ Արցախի հարցը կարևոր է Իրանի իշխանությունների համար, բայց նրանց՝ այս առումով արված հայտարարություններն այնքան էլ հայամետ չի կարելի համարել: «Անկախ նրանից, թե ինչ իշխանություն կլինի Իրանում՝ Ադրբեջանի հետ ավելի փոքր սահմանը միշտ ավելի ձենտու է լինելու: Թե՛ ներքին և՛ թե՛ արտաքին ճակատներում Իրանի հայտարարությունները հայանպաստ չի կարելի որակել, դրանք ավելի շուտ չեզոք հայտարարություններ են, երբեմն՝  մի քիչ ադրբեջանանպաստ երբեմն՝ մի քիչ հայանպաստ: Ես այս պահին դժվար եմ համարում նաև այն, որ  հնարավոր է միջազգային ասպարեզում Իրանից հայամետ դիրքորոշում կորզել»-ասաց Ռուբիկ Մինասյանը:

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture