Մեր միասնականութիւնը աղբիւր հայրենիքին հզօրութեան. Արամ Ա. Կաթողիկոսի ուղերձը... Տարոն Մարգարյանը հարցաքննվել է, նրանից առգրավվել է 1 մլրդ 800 մլն դրամ. Արթուր Վանեցյան... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... Վրաստանը նախաձեռնող է դառնում հայ-վրացական հարաբերություններում...
Հիմա, որ դեպի Հայաստան են գնում, սրան ես գաղթ չեմ ասում, տունդարձ եմ ասում.Իշխան Մանիսաջյան
Հիմա, որ դեպի Հայաստան են գնում, սրան ես գաղթ չեմ ասում, տունդարձ եմ ասում.Իշխան Մանիսաջյան
21 September 2018 , 19:51

Լիբանանահայ Իշխան Վահան Մանիսաջյանը, ում լիբանանցի կինը սիրահարված է Հայաստանին, Լիբանանի երբեմնի փառքն ավարտված է համարում:

 

Ամենահին հայկական գաղութներից Լիբանանն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առջև. Երկրի տնտեսական ու քաղաքական անկայուն վիճակն անհետևանք չի մնում նաև հայ համայնքի վրա, որը տարեցտարի ավելի է նոսրանում:

 

Այս իրավիճակում ամենահուսադրողն այն է, որ ի տարբերություն այլ համայնքների, լիբանանահայերի մեծ մասը տեղափոխվում է Հայաստան: Սա հաստատում է համայնքի ներկայացուցիչ, առևտրի ոլորտի պաշտոնյա Իշխան Վահան Մանիսաջյանը: Սփյուռքահայերի առջև հայրենիքի բացված դռները իրենց տարիների երազն իրականացնելու հնարավորություն ընձեռեցին: Այսօր մի իրավիճակ է ստեղծվել, երբ Լիբանանը կորցնում է իր երբեմնի փառքը, փոխարենը Հայաստանն է ոտքի կանգնելու ճանապարհը բռնել, կարծում է Մանիսաջյանը:

 

«Եթե 10 ընտանիք գաղթում է Լիբանանից Հայաստան, 1-2-ն են, որ այլ երկրներ են գնում, երբ որ տեսնեն, որ Հայաստան դեպի լավն է գնում, իսկ Լիբանան՝ դեպի ետ, կգանք և կասենք, որ Հայաստանը նորմալ երկիր է: Մենք տեսանք Լիբանանը փառքի երկիր, որ հիմա վատ օրեր է ապրում:Եթե Լիբանանում 10 –ի հետ խոսեք, 9-ը ուզում է Հայաստան, մենք 100 տարի Լիբանանը շենացրինք,  բայց այսօր ես չեմ ուզում, որ սփյուռքի գաղութները քայքայվեն, քանի որ Հայաստանի ուժը գալիս է սփյուռքից, սփյուռքն էլ Հայաստանով է զորավոր»,-ասում է Մանիսաջյանը:

 

Բազմաթիվ անգամներ այցելել է Հայաստան, հայրենիքում հաստատվելն էլ վերջնական նպատակն է, ասում է՝ եղբայրն արդեն իսկ տեղափոխվել է:

 

«Իմ կինս լիբանանցի է, բայց եթե առիթ լինի, ինձանից առաջ Հայաստան կգնա, այնքան որ սիրահարված է Հայաստանին, ես առիթ ունեցել եմ ԱՄՆ, Կանադա գնալու, բայց չեմ գնացել: իսկ հիմա, որ դեպի Հայաստան են գնում, սրան ես գաղթ չեմ ասում, տունդարձ եմ ասում: Հիմա, որ ավելի լավ պայմաններ են լինելու Հայաստանում, պիտի բոլորը գնան»,-վստահ է նա:

 

Փոխարենը Լիբանանում դժվարությունները շատ են, ֆիզիկական սպառնալիքներ չկան, բայց կան այլ դժվարություններ, որոնք ոչ միայն հայերի, այլ ընդհանուր լիբանանցիների խնդիրն է: Ներկայացնում է.

 

«Գլխավոր պատճառը տնտեսական և քաղաքական վատ վիճակն է: 4 ամիս է՝ Լիբանանում կառավարություն գոյություն չունի, մի երկիր, որ առանց կառավարության է գոյատևում, սղություն, նեղություն է տիրում: Ֆիզիկական ապահովություն կա, բայց անապահով ենք զգում առողջապահական գետնի վրա, տնտեսական գետնի վրա, էլեկտրաէներգիա չունենք, ջրի վիճակը վատ, չեմ կարծում, որ աշխարհը միայն այստեղ է, մեկը, որ տեսնում է, որ դիմացն անդունդ է, կցանկանա՞ առաջ գնալ»:

 

Իսկ այս իրավիճակն էապես ազդել է հայ համայնքի վրա, մեծանում է գաղթողների թիվը, մնացող փոքրամասնությունը մի օր կանգնելու է ինքնությունը կորցնելու վտանգի առջև: «Մեզ համար այստեղ լավ է, որ կարողացանք հայկական ոգով մեծանալ, հայ գաղութը լավ է, բայց մեկ տարվա ընթացքում թիվն արագորեն պակասեց, բավական կծանրանա վիճակը, եթե այսպես շարունակվի: Սրանից 10-20 տարի առաջ մենք 20 վարժարաններ, դպրոցներ ունինք, հիմա 12-13 հայկական դպրոց է մնացել: Հիմա լսում եմ, որ քաջալերված են Հայաստան գնալու, բայց եթե այստեղ 10 հզր հայ մնա, ձուլման վտանգը կմեծանա»,-մտահոգ է լիբանանահայ պաշտոնյան, ով կարևորում է նաև սփյուռքի գոյությունը:

 

Ի տարբերություն լիբանանահայերի, սիրիահայերն, ովքեր պատերազմի հետևանքով էին տեղափոխվել այս երկիր, Հայաստանի փոխարեն այլ երկրներ են նախընտրում, Իշխան Վահան Մանիսաջյանը նրանց այս որոշումը չի հասկանում, կարծում է, որ հայի վերջնական ընտրությունը Հայաստանը պիտի լինի և վստահեցնում, որ ինքը այս պատճառով է, որ երբևէ չի օգտվել իրեն ընձեռվցած հնարավորություններից ու չի մեկնել  ԱՄՆ կամ Կանադա:

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture