Տոն վերափոխման Աստվածածնի... Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց. ԱՀ ՊԲ... «Իրանի իրավիճակի հետ կապված հեշթեգները ստեղծվել են ԱՄՆ-ում, Անգլիայում եւ Սաուդյան Արաբիայում»... Խարբերդի «Էմաուս» որբանոցի պահապանը՝ Կարեն Մարիա Պետերսեն...
Տոն վերափոխման Աստվածածնի
Տոն վերափոխման Աստվածածնի
18 August 2019 , 11:33

Հայ առաքելական սուրբ եկեղեցին օգոստոսի    այս օրերին  նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Սբ. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանիչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն որդու գերեզմանին ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր՝ երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին՝ պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Սբ. Կույսը նաեւ պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ վերջինս սուրբ պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ սուրբ հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Աստվածամայրը գնացել է Վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Հովհաննեսը վերցրել է մի տախտակ ու տվել Աստվածածնին եւ խնդրել, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցրել է տախտակը, խաչակնքել եւ երեսին դրել, այնուհետեւ թրջել արցունքներով եւ Աստծուց խնդրել, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն: Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երեւացել: Սենյակի վերեւում հայտնվել է Քրիստոսը՝ հրեշտակների զորքով: Տեսնելով որդուն՝ Աստվածամայրն ավանդել է հոգին: Սբ. Բարդուղիմեոս առաքյալը, որ բացակայում էր հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, սակայն այնտեղ չի լինում Սբ. Կույսի մարմինը: Այդ նշանակում էր, որ Հիսուսն իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել Մորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմված պատկերը տալիս են Բարդուղիմեոսին՝ որպես մխիթարություն: Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, սբ. պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Օրհնվում է նաեւ տարվա ողջ բերքն ու բարիքը: Աստվածամոր մեծարմանը խաղողօրհնեքի զուգահեռելը՝ մայրության ու պտղաբերության խորհուրդ ունի: Այս տոնը հարազատ է ժողովրդին. ավանդույթը հեթանոսական արմատներ ունի: Բերքի հասունացման հետ,  խաղողով նշվում էր Անահիտի՝ մայրության հեթանոսական աստվածուհու տոնը: Գինին կապվում էր սիրո, գեղեցկության աստվածուհու՝ Աստղիկի, եւ հյուրընկալության, այգեգործության ու բերքի հովանավոր՝ Վանատուրի հետ: Խաղող էր մատուցվում հայ հեթանոսական դիցարանի՝ անդրաշխարհի աստծո՝ Սանդարամետի մեհյանին:

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture