Պատասխանատվություն, բայց միայն օրենքի սահմաններում. Լիբանանահայ պատգամավոր Հակոբ Բագրատունի... «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը լույս է ընծայել բացառիկ՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... Հայերը Սևծովյան շրջանում, Բութանիայում ու Թրակիայում․ համառոտ պատմություն...
Արցախաբնակ սիրիահայը, որ ատում է աղքատությունը. Ժիրայր Տոնապետյանը գոհ է կառավարությունից, բայց ...
Արցախաբնակ սիրիահայը, որ ատում է աղքատությունը. Ժիրայր Տոնապետյանը գոհ է կառավարությունից, բայց ...
13 June 2018 , 01:05

Սիրիահայ Ժիրայր Տոնապետյանի ընտանիքին պատերազմը չէր, որ բերեց Արցախ:  Դեռ մինչև սիրիական պատերազմը՝ 2009թ-ին էր նրա 9 հոգանոց ընտանիքը տեղափոխվել հայրենիք, որտեղ Տոնապետյանների 7 զավակները որևէ դժվարություն չունեցան.

 

«Այնտեղ էլ հայերեն կխոսեին, նորեն հայկական դպրոց կերթային, ոչ թե հոս հայերեն սորվել ենք, չէ՛: Հոն ալ տունի մեջ մեկ բառ ոչ արաբերեն, ոչ ռուսերեն, ոչ ուրիշ  լեզվով չէին խոսէր, այստեղ երբեմն արաբերեն կը խոսին, կ՛ըսեմ՝ թող խոսին, որպեսզի չմոռնան, լեզու մըն է, բայց այնտեղ տունի մեջ հայերեն, կըսեի՝ ան, որ արաբ է, արաբերեն կը խոսիս հետը, ան, որ քուրդ է, քուրդերեն, բայց հայերենը չմոռնաս»,-ասում է Տոնապետյանը:

 

Բազմանդամ ընտանիքը ոչ միայն լեզվի հարցում հարմարվելու խնդիր չունեցավ, այլև ապրուստի, հավատացնում է տանտերը: Դեռ 2002-ին եղել էր Արցախում, ծանոթացել ու որոշել, որ ապրելու է այնտեղ: 7 տարի անց որոշումն ի կատար ածեց:

 

Վարպետ Ժիրայրը մի սկզբունք ունի. ասում է՝ չաշխատողին դրախտ էլ տանես, կփախչի, իսկ «Արցախը դրախտ է, բա ի՞նչ է, եթե հայրենիքդ է, ուրեմն արդեն դրախտ է»,- ասում է: Այս դրախտում որոշել է, որ կարելի է ապրել, հողագործությամբ զբաղվել: Սիրիայում արհեստավորի աշխատանք կատարող բազմազավակ հայրն այստեղ հողագործությամբ է զբաղվում:

 

Հողը վարձատրում է նրան, ով մշակում է, չի դժգոհում, չարչարանք չկա, դժվարություն՝ նույնպես: «Սիրիա ալ կաշխատեի, մարդ չկա, որ առանց աշխատելու թագավոր կապրի, այնտեղ ալ մարդ կա մինչև 20 ժամ երբեմն  կաշխատի: Քրտինքով մարդն ուր որ երթա, կը ստեղծե, ծույլ մարդն է, որ կ՛ըսե դժվար է»,-կարծում է նա:

 

Խոպան հողերին կենդանություն տվեց, ինչը շատերի բարի նախանձը շարժեց, վստահեցնում է, որ ուրիշներն էլ իր օրինակին հետևելով՝ սկսեցին հողագործությամբ զբաղվել: Սիրիայում էլ լավ պայմաններում է ապրել, 7 զավակ մեծացրել, ուսման տվել, ու հպարտությամբ շեշտում է՝ ոչ այնտեղ, ոչ էլ հայրենիքում որևէ մեկից օգնություն չի ակնկալել:

 

«Մարդիկ կու գան, կըսեմ՝ քանի՞ երեխա ունեք, կըսե՝ երկու, բա ինչի՞ երկու, կըսե՝ ո՞վ պիտի ապրեցնե:  Էս դարում չկա մարդ, որ անոթությունե մեռնի, երեխան իր հացը կհանե, քիչ մը մեծցավ, պիտի երթա աշխատի, դպրոց է, կառավարությունը կհոգա, վաղն էլ կրնա երթա անվճար սովորելու»,-սեփական փորձից է ասում 7 զավակների հայրը:

Երեխաները լիարժեք կրթություն էլ են ստացել, որոշները՝ համալսարանն ավարտել, մեկը դեռ ուսանող է, երեքը՝ դպրոցահասակ են, տղաներն էլ ծառայել ու ծառայելու են բանակում:

 

Արցախն այնպիսին է, ինչպիսին պատկերացնում էր, կառավարություն էլ օգնում է՝ որքանով կարող է: Օժանդակությունը լավ է, բայց դրա վրա մարդ չպետք է հույս դնի, այլ կառավարությունը պետք է հենվի ժողովրդի վրա, համոզված է նա: Բացատրում է՝ զայրույթն արտահայտելով ժողովրդի մտածելակերպի դեմ.

 

«Եթե ժողովուրդ պիտի ապրի, չաշխատի, ո՞նց կառավարությունը կառավարություն պիտի ըլլա, կամ փող պիտի ունենա, որ ծախսե ժողովուրդի վրա, էլի ժողովուրդը պիտի աշխատի: Եթե ժողովուրդը հարուստ է, կառավարությունը հարուստ է, իսկ եթե ժողովուրդը ծույլ է, կառավարությունը աղքատ է: Աղքատություն, աղքատություն, ինչո՞ւ աղքատություն, Հայաստանն ու Արցախը 3 մլն չունին, պետք է թագավորի պես ժողովուրդը ապրի, ինչի՞ համար կըսեն աղքատ են, ուրեմն չեն աշխատի, մի սխալ կա, ինչի համար աղքատ ժողովուրդ պիտի ունենանք»:

 

Արցախում, սակայն, ոչ բոլորն են Տոնապետյանի նման մտածում, դժգոհություններն ու պահանջները գործող իշխանություններից այստեղ էլ շարունակվում են, որոնք, սակայն, Ժիրայր Տոնապետյանի համար անընդունելի են:

 

«Ես չհավնեցա, ցույցերը խելքիս մոտ չեկան: Առաջին անգամ ելան, ըսի՝ պահանջներ ունին, պահանջներ կու տան, հիմա ելել է ամեն մարդ որ մեկ պաշտոնյան չի հավնիր, ելել է ճանապարհ կգոցե, չի լինի այսպես, հակառակ, մենք այսպես երկիրը կքանդենք, ոչ թե կը վերաշինենք»,-վստահ է արցախաբնակ սիրիահայը, ում համոզմամբ, քաղաքացու համար պետք է որևէ նշանակություն չունենա, թե ով է երկրի վարչապետն ու նախագահը, այլ ինքը պետք է աշխատի ու, ինչպես ասում են, «թագավորի պես» ապրի:

 

 

 

«Ես կտեսնեի՝ Սիրիա այդքան գործ կար, բան կար, բայց մարդիկ կային, որ չէին շարունակէր դպրոցը, մեծ մասը չէին շարունակէր, արհեստով կզբաղեին, օրինակ ես 6-րդ դասարան կարդացել եմ, ավելին չեմ կարդացած, արհեստի վրա կը պտտեի, արհեստը ավելի փող կը բերե, մեզի կը դնեին արհեստի, հոս ամեն զարգացած են, կարդացված են»,-ասում է Արցախում հաստատված սիրիահայը:

 

 

 

 

Հարցազրույցը՝  Վարդուհի  Արզումանյանի

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture