Հարութ Սասունյանը՝ «Ավրորա»-ի ծախսերի մասին. Արդարացվա՞ծ են քննադատությունները... Մանվել Գրիգորյանի փաստաբանը հրաժարվել է նրան իրավաբանական օգնություն ցուցաբերելուց... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... Հայերը Սևծովյան շրջանում, Բութանիայում ու Թրակիայում․ համառոտ պատմություն...
Հայրենադարձ Վարագ Սիսեռյանը նշանակվելու է ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար
Հայրենադարձ Վարագ Սիսեռյանը նշանակվելու է ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար
19 May 2018 , 09:51

Aravot-ի  տեղեկություններով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, հայրենադարձ Վարագ Սիսեռյանն առաջիկայում նշանակվելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար։ Մեզ հետ զրույցում Վարագ Սիսեռյանը հայտնեց, թե իր նշանակումը դեռեւս պաշտոնական չէ,  քանի որ կառավարության աշխատակազմի կանոնադրությունը  դեռեւս հաստատված չէ: Նշենք, որ Վարագ Սիսեռյանը ծնվել է Ֆրանսիայի Սեւր քաղաքում, ապրել է Բեյրութում: Ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի «Բնապահպանություն եւ ընդհանուր առողջություն», ինչպես նաեւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ» բաժիները։ Վարագ Սիսեռյանը 2008-ից մինչեւ 2016 թվականը մասնակցել է Բեյրութի «Ռադիո Սեւանի»  նախ հիմնադրմանը, ապա աշխատել է այնտեղ որպես լրագրող, լուրերի բաժնի համակարգող, տնօրենի օգնական, իսկ հետո նշանակվել է Հայաստանում «Ռադիո Սեւանի» ներկայացուցչական գրասենյակի ղեկավար։ Սիսեռյանը վերջին տարիներին Հայաստանում աշխատել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, որպես դասախոսի օգնական եւ հետազոտող։ Վերջին մեկ տարին նա ներգրավվել է ՀՀ կառավարությանը կից գործող Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում որպես հետազոտող, ապա՝ փորձագետ, իր աշխատանքը կենտրոնացնելով «Հայաստանի զարգացման ռազմավարություն- 2030» փաստաթղթի, ինչպես նաեւ հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների վրա։ Ապրիլի 17-ին Վարագ Սիսեռյանը հրաժարական է ներկայացրել կառավարությանը կից գործող կենտրոնում իր աշխատանքից եւ միացել  Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդային շարժմանը, որի ժամանակ ապրիլի 22-ին բերման է ենթարկվել եւ ձերբակալվել:  Ապրիլի 23-ին, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, նա ազատ է արձակվել։ 

2011  թվականից ի վեր   Սիսեռյանը   բնակվում է  Հայաստանում:

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture