Սիրիահայերի հաջողության եւս մեկ հասցե՝ Դավիթաշենի «Թոշքա» ռեստորան... Ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորվել է Արցախի դիտակետի շունը... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... Վրաստանը նախաձեռնող է դառնում հայ-վրացական հարաբերություններում...
Սիրիահայերի հաջողության եւս մեկ հասցե՝ Դավիթաշենի «Թոշքա» ռեստորան
Սիրիահայերի հաջողության եւս մեկ հասցե՝ Դավիթաշենի «Թոշքա» ռեստորան
12 October 2018 , 21:31

Սիրիական լավագույն ուտեստներից մեկը՝ Թոշկան, Դավիթաշեն համայնքի «Թոշկա» ռեստորանում տոնական օրերին է մատուցվում, թեև այցելուներն ամեն օր էլ կարող են պատվիրել ու վայելել իրենց քիմքին հաճելի ծանոթ ու անծանոթ ուտեստները՝ սիրիական խոհանոցից:

 

3 ամիս առաջ է Սոնա Ազլյան-Թուֆենկջյանը բացել արագ սննդի կետի դռները Դավթաշենում՝ Սիրիայում ձեռք բերած իր խոհարարական հմտությունները ի ցույց դնելով նաև երևանցիներին:

 

«Կյանքումս չէի պատկերացնում, որ իմ՝ որպես տանտիկին, խոհարարական հմտությունները բիզնեսում կօգտագործեմ, որովհետև ինչ որ անում էինք, մեր ընտանիքի, զավակների, հյուրերի համար էինք անում ու ամեն անգամ ուզում էինք զարմացնել, ամեն մի նոր հյուրին մի նոր բան մատուցել, այդ փորձառությունն այսօր օգտագործում ենք, իմ խոհարարուհիները ամենալավն են անում»:

 

Տիկին Սոնան հպարտությամբ է շեշտում, որ ի տարբերություն այլոց, սիրիահայ տանտիկինները կարիք չունեն խոհարարական կրթություն ստանալու, բավական է իրենց տարիների փորձը, որը հպարտության առիթ է յուրաքանչյուր սիրիահայի համար: Ասում է.


 

«Մենք՝ սիրիացիներս, լավ տանտիկիններ ենք, որովհետև չենք աշխատել, ունեցել ենք ամենօրյա հյուրեր, մեծ սեղաններ ենք սարքել, այնպես որ որոշ փորձառության տեր ենք: Չեմ ասում, որ գնացել եմ, մասնագիտություն եմ ստացել և եկել եմ այսօր այս գործը սկսել, ո՛չ,  մենք մեր տանտիկինությամբ ինքնավստահ գիտենք, որ կարող ենք լավագույնը տալ, պետք չունենք նոր կուրսեր անելու կամ փորձառություն ձեռք ձգելու, որովհետև ամբողջ կյանքերիս մեր տունով, խոհանոցով հետաքրքրվել ենք, որովհետև ավանդապահ տանտիկիններ ենք եղել»:

 

Մեր հայրենակիցը նշում է, որ իրենց ծառայություններից Դավիթաշենում հաստատված սիրիահայերը չեն միայն օգտվում, այլև տեղի բնակիչները, որոնց համար արևելյան համադամ ուտելիքներ ճաշակելը սկսել է դառնալ ամենօրյա ավանդույթ:

«Խմորեղեններ կսարքենք սպանախով և զանազան տեսակներով, այսինքն՝ մոտ 15-20 տեսակ, որ առավոտ կամ ընդմիջումների ժամանակ են ուտում, հատկապես լահմաջոն, որ հայերենով մսաշոթ են ասում, մեր խոհանոցում յուրահատուկ տեղ ունի»:

 

Տիկին Սոնան նաև շեշտում է, որ այստեղ՝ Հայաստանում, ուտեստները հատուկ արժեք են ստանում, քանի որ պատրաստվում են առողջ պայմաններում աճեցված բանջարեղեններով:

 «Սիրիահայ մասնագիտացված խոհարարուհիներն են պատրաստում՝ սկզբունք ունենալով մաքրությունը և օրգանիկ, ոչ պահածո մթերքը, միսը՝ թարմ, բանջարեղենը՝ թարմ, հայկական բանջարեղենները: Սրան գումարած՝ մաքրությունը մեր սկզբունք է, ամեն ինչ մաքուր պիտի սարքվի, որ մեր հաճախորդներին կարողանանք լավագույնը տալ: Մենք շատ ճակատաբաց կարող ենք ասել՝ մեր մսավաճառը մեր կողքին է, կարող է վկայել, որ օրը օրին թարմն ու ընտիրն ենք առնում: Մենք մեր տան համար ինչպես ենք ամենաընտիրը վերցնում, խանութի համար ավելի բծախնդիր ձևով  ենք վերցնում»:

 

7-րդ տարին է՝ ինչ Ազլյաններն ապրում են Հայաստանում: Ծանոթացել են տեղի շուկային, հետևաբար նրանց համար հեշտ է եղել կայանալը, մինչ այս էլ հագուստի խանութ են ունեցել: Հիմա Դավիթաշենում ունեցած տարածքն իրենց սեփականությունն է, կարողացել են Հալեպի ունեցած խնայողություններով ձեռք բերել:

 

«Ես չեմ կարողանա մոռանալ Հալեպը, բոլոր բարիքները մենք այնտեղից ենք բերել, այլապես այս խանութի տերը չէինք լինի: Մեր հուշերը, կյանքի մի կարևոր մասն այնտեղ են, բայց մեզ համար հայրենիքն էլ հայրենիք է»:

 

Ամուսիններով Հայաստանում են, իսկ զավակներն ու թոռները՝ Բեյրութում, ասում է՝ նրանց համար հեշտ չի ամեն անգամ տեղափոխվել, երեխաների կրթությունը կիսատ թողնել, բայց մեծահասակներն ավելի հանգիստ կյանքի են ձգտում, հետևաբար իրենք սիրով ընտրեցին Հայաստանը:

 

«Մեր տեղն այստեղ է, հանգիստ կարող ենք ապրել, բայց երիտասարդները կյանք կերտելու համար կարող է դուրս գնան: Այդ մեկն, անշուշտ, իրենց որոշումն է»:

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture