Վերացնել արտագաղթի աղէտը. Ամերիկայի կուսակցութիւնները հանդէս եկան յայտարարութեամբ... Տարոն Մարգարյանը հարցաքննվել է, նրանից առգրավվել է 1 մլրդ 800 մլն դրամ. Արթուր Վանեցյան... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... Վրաստանը նախաձեռնող է դառնում հայ-վրացական հարաբերություններում...
«Հուզիչ էր տեսնել Չորաթանում ապրող տատիկի ուրախությունը». Հարութ Ներսեսյան
«Հուզիչ էր տեսնել Չորաթանում ապրող տատիկի ուրախությունը». Հարութ Ներսեսյան
20 September 2018 , 21:51

«Անցնող օգոստոսին աշխարհի 4 ծայրերից 100-ից ավելի Հայ Ավետարանական եկեղեցու շուրջ համախմբված երիտասարդների հայաստանյան այցը երկար կմնա ոչ միայն նրանց, այլև այն տատիկների, միայնակ ծերերի և երեխաների հիշողության մեջ, որոնց այցելել են Հայաստան ժամանած սփյուռքահայերը՝ Արցախի և Հայաստանի երիտասարդների հետ միասին»,- «Արեւելք»-ին ասաց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Հարութ Ներսեսյանը:

Ինչպես տեղեկացանք՝ երիտասարդները Հայաստանում  իրականացրել են զանազան կամավորական ծրագրեր՝  վերանորոգել և  բարեկարգել են անապահով ընտանիքների բնակարաններ, Հայաստանի Ավետարանչական ընկերակցության կառույցները, ուսումնական հաստատություններ, ծառատունկ ու հանրային այլ օգտակար գործունեություն են ծավալել, իսկ ամենահիշարժանը, որ նշում է մեր զրուցակիցը, մարզերում այցելել են միայնակ ծերերի, մաքրել են նրանց բնակարանները, այգիները, օգնել են բերքահավաք կատարել, մուրաբա, չիր, պահածոներ են պատրաստել, խոսել են նրանց հետ Աստծո մասին…   «Հուզիչ էր տեսնել Չորաթանում ապրող տատիկի ուրախությունը,  երբ նրան այցելեցին սփյուռքահայ երիտասարդներ: Տատիկը, որ բավական ծեր է, երեք որբ երեխան է մեծացնում՝ սարսափելի բնակպայմաններում:  Քանի որ անհնար էր ամբողջ տունը նորոգել, նրանց համար նոր սենյակ կառուցեցին, սառնարան գնեցին, շարունակությունն էլ գյուղապետը խոստացավ, որ կանի:  Գյումրիում էլ միայնակ տատիկի այցելեցին, նրա տանն էլ աշխատանքներ կատարեցին: Այցեր եղան նաև Վանաձոր և այլ վայրեր, որտեղ մեր երիտասարդները ոչ միայն օգնեցին միայնակ ծերերի, այլև նվերներ տարան նրանց համար, սփոփիչ և հուսադրող զրույցներ ունեցան, և պետք է նշել, որ այս այցերից երիտասարդներն իրենք էլ մեծապես օգտվեցին, ավելի  դրական լիցքեր իրե՛նք ստացան, քաջալերվեցին, Աստծո սերը գործնականում դրսևորելու, իրենց հայրենակիցների հետ լինելու ու զգալու, ինչպես նաև նրանց ծառայելու հնարավորություն ստացան»,-նշում է Հարութ Ներսեսյանը, ավելացնելով, որ կամավորները Վանաձորում նաև հաշմանդամ երեխաների համար բակային ճամբար են կազմակերպել, «Ծառատունկ Հայաստան»  կազմակերպության հետ Մարգահովտում տարբեր աշխատանքներ են կատարել, իրենց միջոցներով  դպրոցական պայուսակներ են գնել բոլոր առաջին դասարանցիների համար և  Հայաստանի զանազան շրջաններում բազում նմանատիպ ծրագրեր են իրականացրել՝ եկող տարիներին նորից հանդիպելու ակնկալիքով: Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հայաստանյան կառույցի պատասխանատուի խոսքերով՝ նմանատիպ ծրագրերը  մեծ դպրոց են երիտասարդների համար. «Նրանք շատ բան են սովորում՝ միջանձնյա հարաբերություններից, քչով բավարարվելուց մինչև ուրիշին ծառայելու օրհնություններն ու ամեն բանի համար Աստծուն փառք տալու կարևորությունը»,-ասում է նա:  

Նշենք, որ բոլոր այս աշխատանքներն իրականացվել են   Հայաստանում տեղի ունեցած համաավետարանական երիտասարդական համագումարի շրջանակներում:

Սփյուռքահայ, հայաստանցի և արցախցի երիտասարդներին համագումարի վերջին օրը Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբարում այցելել է նաև ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, որ նույնպես կարևորել է համագումարն ու սփյուռքահայ երիտասարդների՝ Հայաստանի կարիքավորներին ծառայելու պատրաստակամությունը:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture