image
Հրատապ լուրեր:

Մահացած է Պոլսոյ ամէնէն յայտնի մաշկաբան բժիշկը ՝ Հայազգի Յակոբ Կոթողեանը (Գոլսուզ Ակոբ)

Մահացած է Պոլսոյ  ամէնէն յայտնի մաշկաբան բժիշկը ՝ Հայազգի  Յակոբ  Կոթողեանը (Գոլսուզ Ակոբ)

 Պոլսոյ մէջ իր   մահկանացուն կնքած է  անուանի մաշկաբան     Յակոբ  Կոթողեանը,  որ   յայտնի   «Գոլսուզ ակոբ»  անունով:

 

 Այս  մասին  տեղեկութիւնը ստացանք Պոլսոյ «Լոյս»   պարբերկանի խմբագիր Արամ  Քուրանէն:

 

  79-ամեայ  բժիշկը   կը համարուէր  Թուրքիոյ ամէնէն   յայտնի  եւ վաստակաւոր     մաշկաբաններէն մին:

     Պոլսոյ Սամաթաիա  հայաշատ   թաղամասին մէջ իր  աչքերը բացած    փոքրիկն  Յակոբը  կեանքի    դժուարին պայմաններուն  հետեւանքով ստիպուած  եղած է  աշխատիլ ու   արկածի մը ենթարկուելով կորսնցուցած է իր  թեւը:    

   Փրկուելէ  մահէ   եւ յայտնուելով        կիսով չափ հաշմանդամ վիճակի մը մէջ Յակոբ   ստիպուած  կ'ըլլայ իր շրջապատէն  հեռանալ եւ       յաջողութեան հասնելու համար    կ'ուսանի ու կը դառնայ  բժիշկ:   Տարիներ ան ան կը պաշտօնավարէ  Սամաթիոյ «Ճէրահփաշա»      հիւանդանոցին  մէջ, որպէս գլխաւոր   մաշկաբան,  տեղ   մը  ուր  բացած էր իր աչքերը:

Բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ, միջազգային կոնֆերանսների մասնակից, պրոֆեսոր, դասախոս և վաստակավոր բժիշկ Հակոբ Կոթողյանը բազմաթիվ կյանքեր է փրկել միայն մեկ՝ ձախ ձեռքով։  Բազմաթիւ գիտական    յօդուածներու  հեղինակ  եւ մաշկաբաններու     տասնեակ միազգային սեմինարներու    մասնակցութիւ  բերած      Յակոբ Կոթողեանը           Թուրքիոյ  մէջ  ունեցած է մեծ    հռչակ եւ յաջողած է   նոյնիսկ մէկ ձեռք ունենալով փրկեալ   տասնեակ հիւանդներու կեանքեր:

Թրքական «Սէօզճիւ» թերթը առիթով   մը  յատուկ  նիւթ մը հրապարակելով  կը գրէր-, որ հանրայայտ մաշկաբան Տոքթ. Յակոբ Կոթողեան այլեւս հիւանդ պիտի չխնամէ: Ըստ թերթին  ան   2015-ին, որպէս բժիշկ եղած է  Թուրքիոյ  պետութեան  ամենաբարձր տուրքը վճարող  մարդը  վճարելով ՝ 419 հազար լիրա: