Ավանդական արժեքների քայքայումը երկիրը կտանի կործանման. Սևակ Արծրունի... Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց «Անդրանիկ» սկաուտական ճամբարի մասնակիցներին... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... Հայերը Սևծովյան շրջանում, Բութանիայում ու Թրակիայում․ համառոտ պատմություն...
Արսեն Արծրունու կյանքին վտանգ է սպառնում. Հարազատներն ահազանգում են
Արսեն Արծրունու  կյանքին վտանգ է սպառնում. Հարազատներն ահազանգում են
29 December 2017 , 20:41

Արսեն Արծրունու առողջական վիճակը ճգնաժամային է. այդ մասին հայտնում են նրա հարազատները:

Ներկայացնելով Արսենի մոտ հայտնաբերված հիվանդությունը (դիֆուզ բազմահանգուցավոր խպիպ II աստիճանի) եւ բանտային պայմաններում բուժման անհնարինությունը՝ հարազատները հիվանդի կյանքի փրկության միակ ելքը տեսնում են նրան ազատ արձակելու մեջ:

 «Արեւելքն» այս առիթով զրուցել է Արսեն Արծրունու եղբոր՝ Սեւակ Արծրունու հետ:


-Պարոն  Արծրունի՛, օրերս Դուք Դիմատետրի միջոցով Ձեր եղբոր՝ Արսեն Արծրունու առողջական վիճակի հետ կապված ահազանգ էիք հնչեցրել: Ինչպե՞ս է այսօր նրա վիճակը:


-Դիմատետրի վրա արված հայտարարությունն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը: Երկար ժամանակ է՝ ինչ Արսենը տառապում էր տարբեր անհասկանալի հիվանդություններից,  բողոքներ ու գանգատներ ուներ, որոնց պատճառը չէինք կարողանում հասկանալ, եւ խնդրեցինք բանտային իշխանություններից, որ թույլ տան բժշկական  ընդհանուր հետազոտություն կատարենք, ինչը եւ տեղի ունեցավ: Դժբախտաբար, այդ հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին, որ Արսենի մոտ առկա է վահանաձեւ գեղձի չափերի մեծացում: Ավելին, վահանաձեւ գեղձի շրջանում առկա են նաեւ բազմաթիվ ուռուցքներ, հանգույցներ, որոնց ծագումը, հայտնի չէ:

Նկատի ունենալով իր բանտային կացությունը՝ ո՛չ հնարավոր է ավելի խորը հետազոտություն կատարել, ո՛չ էլ հնարավոր է բուժում նախաձեռնել: Նրան վերադարձրեցին բանտ, որտեղ շարունակում է իր առողջական խնդիրների պատանդը մնալ, իսկ այդ խնդիրների հետեւանքներն ամեն ժամ կարող են անդառնալի լինել:

Մենք այս պահին դեռ չգիտենք՝ այդ հանգույցները քաղցկեղածի՞ն են, թե՞ ոչ: Եվ եթե քաղցկեղածին են, ապա մենք շատ-շատ ժամանակ ենք կորցնում, ամեն վայրկյանը թանկ է նրա առողջության համար: Իսկ եթե քաղցկեղածին չեն, ապա սա այն հիվանդությունն է, որը բանտային պայմաններում անհնար է բուժել, ունենում է  հետեւանքներ, որոնք ազդում են ոչ միայն գեղձային, հորմոնալ համակարգի վրա, այլեւ նկատելի բացասական ազդեցություն են ունենում նաեւ սրտի, ուղեղի աշխատանքի, շնչառական համակարգի, քնի, կենտրոնացման վրա, մի խոսքով, հիվանդությունը շատ  ուղղություններով է իր քայքայիչ հետեւանքները թողնում հիվանդի վրա՝ կրճատելով նրա կյանքի տեւողությունը: Իսկ եթե այս ամենին էլ գումարենք բանտային զրկանքները, հիգիենիկ պայմանների բացակայությունը, հոգեբանական  գործոնը եւ շատ այլ հարցեր, ապա կարելի է հասկանալ, թե այսօր ինչպիսի վտանգ է սպառնում Արսենի կյանքին:


-Ի՞նչ եք ակնկալում: Ինչպե՞ս եք տեսնում նրա մոտ հայտնաբերված հիվանդության բուժումը:


-Այս պահին միայն  ազատ արձակում ենք ակնկալում, որպեսզի հնարավոր լինի համապատասխան բժշկական միջամտություն, արհեստավարժ մոտեցում ցուցաբերել: Արսեն Արծրունին Լիբանանի քաղաքացի է, եւ ազատվելու դեպքում անմիջապես Լիբանան պետք է տեղափոխվի՝ բժշկական անհրաժեշտ օգնությունը ստանալու համար. նա պետք է ամբողջական հետազոտության ենթարկվի, եւ մենք ընտանիքով կապահովենք նրա բուժման լավագույն պայմանները: Լիբանանում նա կունենա ապաքինվելու ավելի նպաստավոր պայմաններ:  Ես մեծ հավատ ունեմ, որ նույնիսկ քաղցկեղի դեպքում ազատության պայմաններում հնարավոր կլինի նրա կյանքը փրկել: Անմիջապես ազատումը բանտից մեր առաջին պայմանն է ու ակնկալիքը:


-Իսկ  ո՞ւմ եք ուղղում Ձեր մեսիջը, պատգամը...


 -Արսեն Արծրունին քսաներեք տարի է՝ բանտում է, նա քաղաքական դատավարության արդյունքում է հայտնվել բանտում, եւ չնայած դրան, ամբողջ քսաներեք տարի բանտում նա զերծ է մնացել քաղաքական գործունեությունից, գործը երբեք չի շահարկել, զբաղվել է մտավորականի կյանքով, բանտային պայմաններում նա երկրորդ անգամ սովորելու հնարավորություն է ունեցել, սովորել եւ դարձել է հոգեբանական գիտությունների թեկնածու:

Այս հանգամանքները հաշվի առնելով՝ նրան վաղուց էր հասնում ազատ արձակվել, սակայն ինչ-ինչ պատճառներով, ինչ-որ շահարկումների հետեւանքով Արսեն Արծրունին այսօր տակավին բանտում է: Բայց այսօր, նկատի ունենալով նրա առողջական իրավիճակը, ես կոչ եմ անում, որ  բոլոր կողմերը ձեռնպահ մնան քաղաքական շահարկումներից, հիմնվեն բացառապես մարդասիրական սկզբունքների վրա եւ թողնեն, որ Արսենը, վերադառնալով իր ծննդավայրը, ստանա համապատասխան բուժում: Այս ամենից է կախված նրա ճակատագիրը: Սա այլեւս կյանքի ու մահվան խնդիր է:

 

 


 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture