Հարութ Սասունյանը՝ «Ավրորա»-ի ծախսերի մասին. Արդարացվա՞ծ են քննադատությունները... Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Բեյրութ, որտեղ մասնակցելու է միջազգային մրցաշարի... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... Հայերը Սևծովյան շրջանում, Բութանիայում ու Թրակիայում․ համառոտ պատմություն...
Սիրիահայ երիտասարդները Կանադայում սափրել են իրենց գլուխները՝ ի աջակցություն հիվանդների
Սիրիահայ երիտասարդները Կանադայում սափրել են իրենց գլուխները՝ ի աջակցություն հիվանդների
02 December 2017 , 00:55

Կանադական montrealgazette-ն անդրադարձել է Կանադայի Մոնրեալ քաղաքի Սուրբ Հակոբ հայկական վարժարանի վեց աշակերտների արարքին, որով վերջիններս աջակցություն են ցուցաբերել քաղցկեղով հիվանդներին: Վեց հայ աշակերտ ցանկություն է հայտնել սափրել գլուխը եւ մազերը տրամադրել քաղցկեղով հիվանդ այն մարդակնց, որոնց աջակցում է Cedars Cancer Foundation-ը:  Հիվանդության պատճառով իրենց մազերը կորցրած երեխաների համար հայ աշակերտների մազերով կեղծամներ կպատրաստվեն:

 Կայքը հատուկ անդրադարձել է վեց աշակերտներից երկուսին, որոնք Կանադա են հասել սիրիական պատերազմի հետեւանքով. Մկրտիչ Տերտերյանն ու նրա ընկերը՝ Արթուր Գայապալյանը առանձնակի ոգեւորություն են ցուցաբերել ծանր հիցանդների աջակցության համար իրենց մազերի միջոցով միջոցներ հայթայթելու ձեռնարկի ժամանակ՝ հիշելով աջակցության կարիք ունեցող իրենց հազարավոր հայրենակիցներին: 

Լրատվամիջոցը նշում է, որ երեք տարի առաջ Մկրտիչը դպրոց էր հաճախում Հալեպում, որտեղ հրթիռակոծության պատճառով ընդհատվել են դասերը:  Նրա ընկերը՝ Արթուրը, Կանադա է գնացել ավելի վաղ՝  2012 թվականին: Սիրիայի պատերազմից առաջ ընտանիքի հետ Հայաստանում էին, երբ սկսեց պատերազմը,   ազգականները լուր ուղարկեցին, որ ետ չգնան Հալեպ: Ընտանիքը որոշ ժամանակ մնաց Հայաստանում, հետո՝ Լիբանանում, իսկ այսօր արդեն Կանադայում է: 
Լրատվամիջոցը նշել է նաեւ, որ Կանադան այն երկրներից էր, որ սիրիական պատերազմից հետո կազմակերպված ձեւով ապաստան է տրամադրել սիրիացի փախստականներին, որոնց մեջ բազմաթիվ հայ ընտանիքներ կան: Շատ են նաեւ Սուրբ Հակոբ դպրոցում սովորող սիրիահայերը: Նրանց թիվն այս կրթօջախում մոտ 100-ն է: Նշված ձեռնարկի շրջանակներում իր մազերն է կտրել նաեւ սիրիահայ մի աղջնակ՝ Սիլվիա անունով: 

 


 


 

 

 



Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture