Քո հողում դու ազատ ես, այլ երկրներում՝ ոչ. ինչու՞ բեյրութահայ Ռուդոլֆը նախընտրեց Հայաստանը... ՀՀ խորհրդարանը ճանաչել է 2014թ. եզդիների ցեղասպանությունը Իրաքում... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... Ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենան կրկին գործի է դրվել. Էդուարդ Այվազյան...
Քո հողում դու ազատ ես, այլ երկրներում՝ ոչ. ինչու՞ բեյրութահայ Ռուդոլֆը նախընտրեց Հայաստանը
Քո հողում դու ազատ ես, այլ երկրներում՝ ոչ. ինչու՞ բեյրութահայ Ռուդոլֆը նախընտրեց Հայաստանը
13 January 2018 , 11:38

Հայտնի իրողություն է՝ Հայաստանը «հարուստ» է իր սփյուռքով: Հայեր կան աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Կան հայեր էլ, որոնք, ծնված օրվանից բնակվելով այլ երկրներում, ունենալով, այսպես ասած, ապահով կյանք, նախընտրում են վերադառնալ հայրենիք և այստեղ հաստատվել ու ծավալել գործունեություն:

Այդ հայերից է մեր զրուցակիցը՝ Ռուդոլֆ Գալստյանը, որ մասնագիտությամբ գրաֆիկ և ինտերիեր դիզայներ է:Նա նախընտրել է թողնել Փարիզը և վերադառնալ հայրենիքՌուդոլֆը հայրենիք է վերադարձել 2007 թվականին: Ռուդոլֆի հետզրուցել ենք Հայաստան վերադառնալու պատճառներինրա ծավալածգործունեության և այլ հարցերի շուրջ:

 

 Երկար տարիներ բնակվել եք Փարիզում, որտեղ Ձեզ ավելի խոստումնալից կյանք կարող էր սպասել, այս պարագայում ի՞նչը դրդեց Ձեզ տեղափոխվել Հայաստան:

- Ծնված լինելով Բեյրութում և ապրելով տարբեր երկրներում՝ միշտ բախվել եմ իմ  ինքնության բացահայտմանը և մեջս հայկական մշակույթի, արվեստի մասին հետաքրքրություն է եղել: Ես հասկացա, որ հայն իր ինքնությունը պահպանելու համար պետք է ապրի իր հայրենիքում: Պատմությունը տեսնելու, իմանալու, գնահատելու ամենալավ ձևը Հայաստանում ապրելն է:Ի  միջի այլոց, իմ գնահատմամբ Հայաստանն ավելի արագ զարգացող երկիր է, քան մի շարք արևելյան երվորպական երկրներ, որտեղ դրական փոփոխություն կարող է լինել տասը տարին մեկ, իսկ Հայաստանում դա նշմարելի է ամեն տարի: Հայաստանի ճարտարապետական նոր տեսքը շատ նման է Արևմտյան Եվրոպայի առաջատար երկրներին: Օրինակ, Հյուսիսային պողոտան նման է Ստոկհոլմի կենտրոնին, իսկ Աբովյան փողոցն ու կասկադը՝ Փարիզին:

-Երբ Դուք սփյուռքահայ ընկերներով սկսեցիք ուսումնասիրել, թե ինչ կարելի է հիմնել Հայաստանում, ո՞րն էր առաջին մտահաղացումը:

- Երբ որոշեցինք ընկերներով հիմնել Rock bar-ը և Calumet pub-ը (2007, 2009) մենք զգացինք, որ այս բնագավառում Հայաստանը զիջում է եվրոպական երկրներին: Փաբ հասկացություն գրեթե գոյություն չուներ այստեղ, կային սովետական ժամանակների հասկացությամբ բարեր, որոնց գործառույթը չէր համապատասխանում իսկական փաբի ընկերային մթնոլորտի հետ: Բարերը աշխատում էին որոշ նպատակների համար՝ մութ սենյակներով և գաղտնագողի, իսկ փաբը իրականում պետք է բաց լինի բոլորի համար, ովքեր կամենում են լավ ժամանակ անցկացնել ընկերներով, հարազատներով և միևնույն ժամանակ ծանոթանալու նոր մարդկանց հետ: Մեր գործունեության շնորհիվ բազում մարդիկ մեր փաբերի միջոցով ընկերություն են հաստատել և նույնիսկ այդ ծանոթությունների շնորհիվ այլ աշխատանքներ, գործունեություն ծավալել Հայաստանում:

-Ձախողելուչհաջողելու վախ կա՞ր:

-Մենք հաճախ սփյուռքում լսել ենք, որ Հայաստանում գործ հիմնել հնարավոր չէ. իբրև այստեղ «մաֆիաները» թույլ չեն տա դա: Բացի այդ,  նման մի բան կա.  հայաստանցիները զարմանքով են նայում, թե ինչպես է սփյուռքահայը հաստատվում հայրենիքում, երբ հայաստանցու համար այստեղ իբր աշխատանք չկա:  Մենք մեր աշխատանքով փաստեցինք, որ այդ բոլոր մտավախություններն իրականությանը չեն համապատասխանում: Հայաստանը զարագացող երկիր է և կարիք ունի նոր գաղափարների, առողջ մարքեթինգի շնորհիվ կարելի է հաջողության հասնել: Իհարկե, յուրաքանչյուր գործ ձեռնարկելիս, գործարարը պետք է հաշվի առնի ձախողման ռիսկերը: Մեզ  Փարպեցի փողոցի ամայութոյւնն էր մտահոգում: Շատերը ասում էին՝ չեք հաջողի, որովհետև բնակելի շենքեր են այդտեղ, մութ է, և չի գրավի փաբ հաճախողների ուշադրությունը: Սակայն մենք հավատալով մեր ներկայացրած նորություններին, ինքնավստահ հիմնեցինք rock bar-ը՝ քաջ գիտակցելով մեր առավելությունների մասին, որոնք էին՝ bar-ի դիզայնը, դեկորացիան, որը կհրապուրեր ռոք երաժշտության սիրահարներին: Բացի այդ, ունեինք կոկտեյլների մեծ տեսականի, որ այլ տեղ անհնարին էր գտնել: Հայաստանում նորություն էր նաև այն, որ գործի սեփականատերը աշխատում էր և հայտնվում էր bar-ի հետևում՝ սպասարկելու հաճախորդներին: Երբ հաջողեցինք այս մտահղացումը, որոշեցինք գործընկերներով հիմնել մեկ այլ փաբ, որը կոչվեց Calument: Սա արդեն lounge bar էր, որտեղ մարդիկ աշխատանքից հետո կարող էին գալ և chilout երաժշտություն լսել, այս փաբի դիզայնի մեծ մասը ես եմ իրականացրել: Փաբը մինչ օրս էլ ամենահաջողվածն է համարվում Հայաստանում:

 


-Փաբերը ստեղծելուց հետո, գիտեմ որ հիմնել եք նաև սննդի կետ՝ Factory: Ինչու՞ծագեց այդ մտահաղացումը:

- Հայաստանում հաստատվելուց և ընտանիք կազմելուց հետո որոշեցի միառժամանակ դադար առնել գիշերային աշխատանքից: Եվ գործընկերներով մտածեցինք ստեղծել ամերիկյան ոճի ճաշարան, որտեղ շեշտը դրվում է բուրգերների լայն տեսականու վրա:  Մարդիկ առաջին անգամ լինելով Հայաստանում՝ կարողացան համտեսել բուրգերի իսկական միս, որը լոկ կոտլետ չէր: Ցանկում կային պրոֆեսիոնալ բաղադրամասերով սոուսներ, որոնք մենք պատրաստում էինք տեղում: Factory-ին նույնպես ունեցավ հաջողություն, որովհետև դարձավ հարմար տեղ ընկերական և ընտանեկան միջավայրի համար: Մարդիկ վստահում էին մեզ և նշում, որ երեխաների հետ են գալիս, քանի որ մատուցում ենք մաքուր սնունդ: Այս հաջողությունները նպաստեցին, որ հիմնեմ նաև արագ սննդի կետ, որտեղ կարելի կլիներ օգտվել հոթ-դոգի տարբեր տեսակներից՝ տարբեր սոուսներով: Իսկ արագ սննդի կետը կոչվեց Rudy's hotdog: Այստեղ ևս հաջողություն ունեցա և պատճառն այն էր, որ աշխատում էի մինչև ուշ գիշեր՝ ժամը 04:00-ն, իսկ դրա նպատակն այն էր, որ Փարպեցի փողոցի փաբերից դուրս եկողները այցելեն այդտեղ, ինչը և հաջողվեց:
Այնուհետև  Factory-ի գաղափարին ցանկացանք այլ երանգավորում տալ և հիմնեցինք Facotry music club-ը, որտեղ մարդիկ կարող էին կենդանի երաժշտություն լսել: Այդ ակումբն այսօր էլ գործում է, և վերանվանվել է The Venue:

-Հետո տեղափոխվեցիք Մոլդովա, ինչու՞:

- Այո, ընտանեկան խնդիրների պատճառով 2013 թվականին ստիպված եղա հաստատվել Մոլդովայում, որտեղ ճաշարաններ հիմնադրելու խորհրդատու եմ աշխատել և միևնույն ժամանակ կազմակերպել եմ միջազգային ռոք համերգներ: Սակայն Հայաստան վերադառնալու ձգտումը միշտ կար և ունեի այնպիսի զգացում, որ Մոլդովան աննպատակ խլում է իմ ժամանակը: Օտարությունը մտահոգում էր, որքան էլ նյութապես ապահով էի, որոշեցի կրկին վերադառնալ հայրենիք: Օտարության մեջ ապրելը հայի համար ծնում է տևական վախի մթնոլորտ: Քո հողում դու ազատ ես , իսկ այլ երկրներում՝ ոչ:

-Նոր ես վերադարձել, ի՞նչ փոփոխություններ ես նկատում Հայաստանում, որ եղել են բացակայությանդ ընթացքում:

-Նախքան վերադառնալս, ընկերներիս միջոցով իմացել էի, որ ճաշարանային և փաբերի բիզնես ասպարեզը մեծ թռիչքների է հասել, իսկապես դա հստակ տեսանելի է: Մարդիկ հիմա ավելի բաց են մտածելակերպով, ընդունակ են նորությունները ընկալելու և գերակշռող է արևտմյան հագուկապը երիատասարդների մոտ:

 


-Ի՞նչ պլաններ ունեք այժմ:

- Այժմ գործընկերների հետ հիմնում ենք նոր ճաշարան-փաբ, որը լինելու է իմ նախկին բոլոր հաջողությունների համախմբումը: Այսինք՝ մեծ Bar՝ բուրգերների լայն տեսականի, աշխարհահռչակ ռոք երաժիշտների մեծ պատկերներ, ռոք երաժշտություն: Մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ եմ:  Հայաստանում էլ հիմնվում է  միայն բուսակերների համար նախատեսված ճաշարան, և ես լինելու եմ խորհրդատուն այնտեղ:

-Ի՞նչ կասեք այն սփյուռքահայերին, ովքեր մշտական բնակություն չեն հաստատում Հայաստանում:

-Ես կքաջալերեմ մեր սփյուռքահայերին, որ վերադառնան Հայաստան և իրենց ավանդն ունենան Հայաստանի զարգացման գործում. լինի դա տարածք, բնակարան գնելու, թե բիզնես հիմնելու միջոցով, քանի որ մենք ունենք մեկ հայրենիք և մենք պետք է այն զարգացնենք: Սփյուռքահայությունը պետք է համակերպվի հայաստանյան իրականության հետ բոլոր առումներով և իրենց ձեռք բերած  փորձը փոխանցի Հայաստանի նոր սերնդին, որի ապրած երկիրը  նախկինում հասկանալի պատճառներով փակ երկիր էր:

 

Հարցազրույցը՝ Արարատ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture