Կարո Փայլանը մասնակցել է հայաստանցի երեխաների դպրոցի համար տեղի ունեցած Սիրո սեղանին... Վերջին տասը տարվա ընթացքում ավելի քան 27 հազար հայ ԱՄՆ քաղաքացի է դարձել... ԱՄՆ-ը Լիբանանին է վերադարձնելու քաղաքացիական պատերազմի ժամանակ գողացված 5 մլն-ոց քանդակները... Յոհաննես Էհման. Նրան կոչում էին Հայրիկ...
Կարո Փայլանը մասնակցել է հայաստանցի երեխաների դպրոցի համար տեղի ունեցած Սիրո սեղանին
Կարո Փայլանը մասնակցել է հայաստանցի երեխաների դպրոցի համար տեղի ունեցած Սիրո սեղանին
04 December 2017 , 11:37

Ստամբուլում ապրող հայաստանցի երեխաների «Հրանտ Դինք» վարժարանի պայմանների բարելավման համար երեկ Ստամբուլում համայնքային մեծ հանդիսություն է տեղի ունեցել: Նման հավաքները պոլսահայերն  ավանդաբար կոչում են Սիրո սեղան, որի շուրջ համախմբվում են համայնքի հոգեւոր եւ աշխարհիկ նշանավոր գործիչներն ու աջակցություն ցուցաբերում այս կամ այն կառույցին:  Այս անգամ հանգանակություն է կատարվել ի նպաստ Թուրքիայում աշխատող հայաստանցիների երեխաների դպրոցի, որը Ստամբուլում գործում է 2003 թվականից: Մինչեւ հանգանակությունը  պատարագ է մատուցվել Գում Գափուի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում: 

Սիրո սեղանին մասնակցել են դպրոցի հոգաբարձուները՝ պոլսահայ բարերարներ Խորոզօղիները, հայ պատգամավոր Կարո Փայլանը, Սեւ ծովյան տնտեսական համագործակցությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արսեն Ավագյանը, ներկայացուցչական խորհրդական Իգոր Մարտիրոսյան, Պեշիկթաշի քաղաքապետարանից Նուրհան Փալաքօղլուն, Պաքըրգյուղի քաղաքապետարանից Մարգրիտ Դիքմեն, բազմաթիվ հայտնի գործիչներ, բարերարներ,  հասարակական գործիչներ, իրավաբան Ֆեթհիյե Չեթինը, Ռաքել Դինքը եւ այլ հյուրեր: 

«Արեւելք»-ի տեղեկություններով, հայաստանցի երեխաների դպրոցի համար հանգանակվել է մոտ 100 հազար ամերիկյան դոլար: Դպրոցը շուտով տեղափոխվելու է նոր ու բարեկարգ շենք, որը ձեռք է բերվել հոգաբարձուների ջանքերով, եւ հանգանակված գումարն օգտագործվելու է նաեւ այն կահավորելու նպատակով: 

Այսօր մոտ 148 հայաստանցի աշակերտ է սովորում նշված դպրոցում: 21 հայաստանցի ուսուցիչ էլ դպրոցում զբաղված է արտագնա կրթական աշխատանքով: «Հրանտ Դինք»-ը  Հայաստանի կրթության նախարարության ծրագրերով Հայաստանից դուրս գործող միակ դպրոցն է: Իննամյա այդ հաստատության վկայականով հայաստանցի երեխաներն իրավունք ունեն իրենց ուսումը շարունակելու Հայաստանի դպրոցներում: 

 


 

 

 

 

 

 

Լուսանկարները՝ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture