Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Բեռլին... Մահացել է բարեգործ Լեւոն Հայրապետյանը... Թուրքիայում սպանվել են սիրիացի կին գործիչն ու նրա դուստրը... Կոմիտասի մերժված հիմներգը...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Բեռլին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Բեռլին
17 October 2017 , 16:03

Հոկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը 5-օրյա այցով մեկնեց Բեռլին (Գերմանիային Դաշնային Հանրապետություն)` Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների պետերի հետ մասնակցելու Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի հիշատակության շրջանակներում անցկացվող պաշտոնական միջոցառումներին:

Այցի շրջանակներում նախատեսվում է Նորին Սրբության և Արևելյան Ուղղափառ եկեղեցապետերի հանդիպումը ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, ինչպես նաև հանդիպում Գերմանիայի հայոց թեմի Բեռլինի հայ համայնքի հետ:

Վեհափառ Հայրապետն օրհնության խոսքով հանդես է գալու նաև «Մերձավոր Արևելքի քրիստոնյաները» միջազգային գիտաժողովի բացմանը:

Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների հովվապետերի նախագահությամբ հոկտեմբերի 21-ին Բեռլինի Մայր Տաճարում տեղի է ունենալու միջեկեղեցական աղոթք` Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ու պահպանման համար:

Նորին Սրբությանն ուղեկցող պատվիրակության կազմում են Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբադյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Հառիճի Թրբանճյան ընծայարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը որպես Նորին Սրբության գավազանակիր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը և Մայր Աթոռի Իրավաբանական-խորհրդատվական հանձնախմբի անդամ,  ի. գ. թ. Թամարա Շաքարյանը:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture