Գարեգին արք. Բեքչյան. «Ես 14 տարի խաչ չեմ ունեցել ու լռել եմ»... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սերժանտ Գևորգ Դադասյանին... ԱՄՆ նախագահ Տանըլտ Թրամբ արտօնած է Սուրիոյ մէջ Տահէշի դէմ կռուող քիւրտերու զինումը... Թուրքական բանտից փախած Սևան Նշանյանը հրապարակել է իր բանտարկության պատմությունը...
Գարեգին արք. Բեքչյան. «Ես 14 տարի խաչ չեմ ունեցել ու լռել եմ»
Գարեգին արք. Բեքչյան. «Ես 14 տարի խաչ չեմ ունեցել ու լռել եմ»
28 July 2017 , 11:38

Պոլսո պատրիարքական տեղապահ Գարեգին արք. Բեքչյանը պատրիարքի՝ դեկտեմբերին անցկացվելիք ընտրությունից առաջ ընտրվելու համար  քարոզչական աշխատանք չի տանելու: Այդ մասին նա հայտնեց «Արեւելքի» հետ զրույցի ընթացքում, նշելով, որ իր տեսակով «պայքարի ետեւից ընկնող» չէ:  «Կյանքումս ինչ-որ բանի համար պայքար չեմ տարել, այդ կիրքը երբեք չեմ ունեցել: Տեղյակ եմ, որ այսօր մենք մի շարք եկեղեցականներ ունենք,  որոնք ուզում են եպիսկոպոսներ դառնալ եւ միջնորդություն են փնտրում Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, ես նման բաներից շատ հեռու եմ: Աբեղա ձեռնադրվելուց հետո տասնչորս տարի ես խաչ չեմ ունեցել ու  լռել եմ: Այնպես են բերել պայմանները, որ չեմ ունեցել, բայց   ոչ մի միջնորդության չեմ գնացել:  Հետո, երբ Վազգեն Ա կաթողիկոսն այցելել էր Մարսել, այն ժամանակ նոր միայն ինձ խաչ տվեց: Այնպես որ ես պայքարով չեմ առաջ գնում, պայքար-պայքար ասող չեմ, ամեն ինչ ինքնաբերաբարար է եղել՝ Աստծո կամքով եւ Աստծո առաջնորդությամբ եւ այդպես էլ թող շարունակվի»,-ասաց Պոլսո պատրիարքի թեկնածուն, որ այժմ Պոլսո պատրիարքական տեղապահի աթոռն է զբաղեցնում:

Մեր այն հարցին, թե Պոլսում ինչ հարաբերություններ ունի թաղային խորհուրդների ներկայացուցիչների հետ, որոնք ընտրական ցուցակների պատրաստման եւ  պատրիարքի ընտրության կազմակերպչական հարցերում դերակատարություն են ունենալու, ասաց, որ հարաբերությունները նորմալ են, հերթով այցելում եւ շնորհավորում են իրեն, իրենց խնդիրներն են փոխանցում:  «Իրենց տրամադրություններն իմ հանդեպ առայժմ լավ են: Իհարկե, այն ժամանակ երբ որ սկսես խնդիրներ լուծելու ջանքերի մեջ մտնել, թերեւս կխստանան հարցերը: Դու կարող է մի բան առաջարկես, իրենք՝ մի այլ  բան առաջարկեն կամ մերժեն քո առաջարկածը… Բայց տեսենք ի՛նչն է ճիշտը, այն էլ կգործադրենք:  Ինչն է ազգի համար ճիշտը, եկեղեցու պայծառության համար որն է ճիշտը՝  ա՛յն պիտի պաշտպանենք: Եվ այդ ձեւով էլ առաջ պիտի գնա աշխատանքը, ուրիշ լուծում չկա: Մինչեւ հիմա մեկ-երկու առաջարկներս ընդունեցին-կատարեցին, դա գոհունակություն է պատճառում ինձ: Մաղթենք, որ սրանից հետո էլ այդպես շարունակվի»,-թաղային խորհուրդների ներկայացուցիչների հետ իր հարաբերությունների մասին ասաց Գարեգին արք. Բեքչյանը:

Նրա հետ քննարկեցինք նաեւ իր զորակցական նամակը, որ նա Թուրքիայում հուլիսյան հեղաշրջման փորձի միամյակի առթիվ հղել էր Թայիփ Էրդողանին, հարցնելով, թե ինչպե՞ս արձագանքեցին իշխանություններն այդ նամակին, Գարեգին արք. Բեքչյանն ասաց, որ սովորաբար նման նամակներն իշխանությունների կողմից արձագանքներ չեն ունենում, բայց նկատի ունենում են, որ նման քայլ ես կատարել.  «Իմ հանդեպ լավ են տրամադրված իշխանությունները: Այս վերջերս մի երկու թուղթ էր պետք, օրինակ, իմ թուրքահպատակության թուղթը եւ այլն, մի օրում արագ օգնեցին, հանեցինք: Ընդհանրապես, իրենց մոտ բիծ չկա իմ անվան վրա»,-ասաց մեր զրուցակիցը:

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture