image

Թուրքական կողմը Գարեգին արք. Բեքչյանի առումով զիջումների է գնում, որ հայկական համայնքում ստեղծված փակուղին վերանա

Թուրքական կողմը Գարեգին արք. Բեքչյանի առումով զիջումների է գնում, որ հայկական համայնքում ստեղծված փակուղին վերանա

Հաշվի առնելով Կ.Պոլսի պատրիարքության շուրջ վերջին երեք ամիսներին ծավալված աղմկահարույց իրադարձությունները եւ դրա հետեւանքով առաջացած փակուղին, Թուրքիայի պատկան մարմինները պատրաստակամություն են հայտնել ճանաչել պատրիարքական տեղապահի ընտրություններին մասնակցած եւ ընտրված տեղապահ Գարեգին արք. Բեքչյանին իբրեւ Կ.Պոլսո պատրիարքության տեղապահ: Այդ մասին տեղեկանում ենք Ստամբուլից:

Մինչ այդ, ինչպես հայտնել էինք, Ստամբուլի նահանգապետարանից հայոց  պատրիարքարան գրություն էր ուղարկվել, որով նահանգապետարանը օրինական չէր համարում մարտի 15-ին պատրիարքարանում տեղի ունեցած տեղապահի ընտրությունը, որի արդյունքում տեղապահ էր ընտրվել Գարեգին արք. Բեքչյանը: Թուրքական պետությունը հայտարարել էր, որ մինչև Թուրքիայի Հայոց 85-րդ Պատրիարքի ընտրությունը՝ որպես պաշտոնական միակ գործակից ընդունում է Պատրիարքական Ընդհանուր փոխանորդ Բարձրաշնորհ Տ. Արամ Ս. Արք. Աթեշյանին եւ նրան համարում է այդ պաշտոնի ղեկավարը՝  բոլոր լիազորություններով։ Գարեգին արք, Բեքչյանը եւ նրա համակիրներն էլ իրենց հերթին չէին ընդունում պետության ուղարկած փաստաթուղթը եւ ընդվզման քայլեր էին անում, ինչի հետեւանքով պատրիարքական ընտրության նախապատրաստական աշխատանքները մտել էին փակուղի: 

Իրավիճակը սակայն փոխվել է թուրք պաշտոնյանների եւ Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի Հոգաբարձութեան ատենապետ Պետրոս Շիրինօղլուի հետ բանակցությունների արդյունքում: Շիրինօղլին հայտարարել է, որ բանակցությունները շարունակվում են, եւ թուրքական կողմը պատրաստ է զիջումների գնալ, որ հայկական համայնքում ստեղծված փակուղին վերանա: