image

Մեր երկրում համաճարակային իրավիճակը մտահոգիչ է

Մեր երկրում համաճարակային իրավիճակը մտահոգիչ է

 

Արմեն Մուրադյան-Երեւանի Պետական բժշկական համալսարանի ռեկտոր, հասարակական գործիչ

Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք...
Հարգելի քաղաքացիներ, այսօր մեր երկրում համաճարակային իրավիճակը մտահոգիչ է․․․
Խնդրում եմ, կոչ եմ անում, հորդորում եմ յուրաքաչյուրիդ խստորեն պահպանեք համաճարակային բոլոր կանոնները, մենք չունենք ԻՐԱՎՈՒՆՔ մեր Սպիտակ Բանակի Հերոսներին կրկին ծանրաբեռնելու․․․
Խնդրում եմ, մի մոռացեք, արդեն շուրջ 1 տարուց ավել, մեր բուժաշխատողները գիշեր ու ցերեկ պատերազմում են, իսկ առաջնագիծն ամուր պահելու առաքելությունը ոչ միայն բուժաշխատողի պարտքն է՝ այլ նաև թիկունքում կանգնածների:
Հարգելիներս, ևս մեկ անգամ խնդրում եմ յուրաքանչյուրիդ՝ խստորեն պահպանեք համաճարակային բոլոր կանոնները, որ մեր հզոր Սպիտակ Բանակը կարողանա հաղթի անտեսանելի թշնամուն՝ Covid 19-ին։