image

Եղիշե Չարենց. Մեռելոց

Եղիշե Չարենց. Մեռելոց

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

ՄԵՌԵԼՈՑ

Երեկոն անձրևոտ էր ու թաց:

Փողոցները — դատարկ, անաղմուկ:
Ու քամին էր անցնում սրընթաց
Ու տամուկ:

Ու գիշերը իջնում էր մթին.
Երևում էին մութ հեռևում
Փողոցի կրակներն երերուն՝
Հանձնված ամոթին ու ստին:

Ու գնում էի ես համրընթաց,
Ինքս ինձ քո անունը ասում:
Հեռևում ինչ-որ մեկը խնդաց
Փողոցի անձրևոտ երազում:

Ու օրհնում էի ես իմ սրտում
Մոռացված դամբարանը քո մութ:
Մեկն ասաց, որ ստում եմ, ստում,-
Ու լսվում էր հեռվում մեկի լացն անօգուտ...