Եղիշե Չարենց. Մեռելոց

07 January 2021 , 16:01
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
ՄԵՌԵԼՈՑ
Երեկոն անձրևոտ էր ու թաց:
Փողոցները — դատարկ, անաղմուկ:
Ու քամին էր անցնում սրընթաց
Ու տամուկ:
Ու գիշերը իջնում էր մթին.
Երևում էին մութ հեռևում
Փողոցի կրակներն երերուն՝
Հանձնված ամոթին ու ստին:
Ու գնում էի ես համրընթաց,
Ինքս ինձ քո անունը ասում:
Հեռևում ինչ-որ մեկը խնդաց
Փողոցի անձրևոտ երազում:
Ու օրհնում էի ես իմ սրտում
Մոռացված դամբարանը քո մութ:
Մեկն ասաց, որ ստում եմ, ստում,-
Ու լսվում էր հեռվում մեկի լացն անօգուտ...
Լրահոս
Խապրիկ
Լուսանկար և պատմություն

2020-08-26 - Մուսալեռցիներ

2020-08-14 - 108 տարի առաջ կայացավ «Անուշ» օպերայի առաջնախաղը

2020-08-13 - Բախալ Հովհաննեսն ու նրա խանութը Խարբերդում

2020-08-08 - Հայ պատմաբանը՝ Բեյրութի ավերակներում

2020-05-25 - Ի՞նչ են խորհրդանշում «Սասունցի Դավիթ» արձանի մասերը

2020-05-24 - Վարդան Մամիկոնյանի հայտնի նկարի պատմությունը

2020-05-11 - Օշարակ վաճառողը` Խարբերդից. 1910 թ.

2020-04-29 - Հայ կանանց «ազգային» դիմակները՝ անկախ համաճարակներից

2020-04-21 - Ցեղասպանությունից փրկված որբերը գուլպա են գործում
Ի՞նչ Գրեցին
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա

2021-03-05 - Հռոմի Պապ Ֆրանչիսկոսը ժամանած է Պաղտատ


2021-03-04 - Պէյրութ. Տօքթ. Յարութիւն Նիկոլեան զոհ ՝ «Քորոնա»ի

2021-03-01 - Իսրայէլ հարուածած է Դամասկոսը


2021-02-17 - Գագիկ Ծառուկեանի նուիրած Սիմբան մեծցած է

2021-02-12 - Սփիւռքահայ երիտասարդը կալանքի տակ

2021-02-07 - Գանատա. Մահացած է Սահակ Սէթեան