image
Հրատապ լուրեր:

Գոյություն ունի Թուրքիայի նահանգ՝ Ադրբեջան անունով. Աժ պատգամավոր

Գոյություն ունի Թուրքիայի նահանգ՝ Ադրբեջան անունով. Աժ պատգամավոր

 

Բաբկեն Թունյան. Աժ պատգամավոր

Ադրբեջան անկախ պետություն,  որպես այդպիսին, դե-ֆակտո այլևս գոյություն չունի։
Փոխարենը գոյություն ունի Թուրքիայի նահանգ՝ Ադրբեջան անունով։
Եվ Թուրքիան, իր կամակատար Ալիևի վարչակազմի միջոցով օգտագործում է այդ նահանգի ռեսուրսները (մարդկային, տարածքային, դիրքային, հանքահումքային, ֆինանսական և այլ)՝ իր խնդիրները լուծելու և աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար։
Որքան շուտ Ադրբեջանի ժողովուրդը, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունները (լեզգիները, թալիշները, թաթերը և այլք) սա գիտակցեն, այնքան լավ իրենց համար։
Եթե գիտակցեն, կհասկանան, որ իրականում իրենց երկիրը զավթվել է առանց պատերազմի, և իրենց կյանքի գնով սակարկություններ են գնում։
Միգուցե նաև հասկանան, որ պետք է պայքարել ոչ թե հայերի, այլ իրենց իրական զավթիչների դեմ։
Ու նաև կհասկանան, որ մտել են մի խաղի մեջ, որտեղ իրենք ի սկզբանե զոհաբերված զինվորներ են։
Աշխարհը նույնպես սա հասկանում է, բայց շարունակում է հանդուրժել այս քաղցկեղի տարածումը։
Իսկ մեզ համար տարբերություն չկա։ Մենք պիտի հույս դնենք ինքներս մեզ վրա, որովհետև պատմությունն է մեզ այդ դասը տվել։
Մենք պայքարում ենք մեր ոգու, մեր գոյատևման, մեր պատմության, մեր մշակույթի, մեր արժեքների համար։
Ու ի սկզբանե դատապարտված ենք հաղթանակի ու