Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպս. Մանուկյանը գրում է.
«Հոգեւորականներով այսօր թեսթ հանձնեցինք՝ ստուգվելու վարակի դեմ, քանի որ վաղը Եկեղեցիները Անգլիայում բացվում են հավատացելոց համար: Պարզվեց, որ ես antibody ունեմ, այլ խոսքերով վարակվել եմ եւ հաղթահարել COVID 19-ը, եւ ձեռք եմ բերել իմունիտետ: Շնորհակալ եմ Դոկտոր Սեդա Պողոսեանին մեզ թեսթաւորելու համար: Այլ խոսքերով բոլորս՝ թե ես, թե Տեր Հայրերը առողջ ենք»: